Բելառուսում ձերբակալվել է ընդդիմադիր գործիչ Նիկոլայ Կոզլովը
Բելառուսում ձերբակալվել է ընդդիմադիր Միացյալ Քաղաքացիական կուսակցության առաջնորդ Նիկոլայ Կոզլովը:
Այս մասին հաղորդվում է կուսակցության ֆեյսբուքյան էջում: Նշվում է, որ Կոզլովին տեղափոխել են Մինսկի Ակրեստսին փողոցում գտնվող իրավախախտների մեկուսացման կենտրոն: Կոզլովը երեկ նախազգուշացրել է իր հնարավոր կալանավորման մասին:
Ավելի վաղ Բելառուսում Նիկոլայ Կոզլովի դեմ քրեական գործ էր հարուցվել հետաքննությունից, նախաքննությունից կամ դռնփակ դատական նիստից տեղեկատվության դիտավորյալ բացահայտման հոդվածի համաձայն: