Իրավունքի ուժով` անկամ, անպատիվ լինելու վաստակած իրավունքի ուժով, Օնիկ Գասպարյանն այլևս ԳՇ պետ չէ. Մարտիրոսյան
Իրավունքի ուժով` անկամ, անպատիվ լինելու վաստակած իրավունքի ուժով Օնիկ Գասպարյանն այլևս Գլխավոր Շտաբի պետ չէ: Նրա գեներալներն էլ` մի կիսագրագետ սինլքորի համար` ուսադիր կրող կամակատար տղեկներ են: Եվ ոչ ավելին: Այս մասին գրում է քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանը:
«Իրավունքի ուժով Հայաստանը պետություն չէ, հասարակությունն էլ` պատվի արժանի չէ:
Իրավունքի ուժով մեր մտածող ու կամային հատվածն անիծված է:
Երկիրը կործանված է: Երկիր ու հայրենիք պահած նախնիներն էին ափսոս ու մեր օրերի հերոսները, որ զոհվեցին կամ խեղվեցին իրենց թիկունքում ծախված մարտերում»,-գրել է Մարտիրոսյանը: