Նիգերիան ստեղծել է կորոնավիրուսի դեմ 2 պատվաստանյութ
Նիգերիան ստեղծել է կորոնավիրուսային վարակի երկու պատվաստանյութ: Այս մասին հայտնում է Vanguard թերթը՝ հղում կատարելով «COVID-19»-ի դեմ պայքարի նախագահի աշխատանքային խմբի ղեկավարին, Նիգերիայի դաշնային կառավարության քարտուղար Բոսա Մուստաֆուին:
Նրա խոսքով՝ դեղերն ուղղված են կլինիկական փորձարկումների և սերտիֆիկատի ստացմանը: Նա պատվաստանյութերի վերաբերյալ այլ տեղեկություններ չի տրամադրել, այդ թվում՝ օտարերկրյա ընկերություններն օգնե՞լ են նիգերիացի մասնագետներին պատվաստանյութը ստեղծելուն:
Մինչ այժմ բրիտանա-շվեդական «AstraZeneca» ընկերության կորոնավիրուսի պատվաստանյութերի 3.92 միլիոն դոզան արդեն հասցվել է Նիգերիա: Մատակարարումն իրականացվել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության հովանու ներքո: