Խոշոր հրդեհ՝ Երևանում․ հրդեհաշիջումը շարունակվում է 5 ժամԵրևանի պարեկները մեկ շաբաթում հայտնաբերել են երթևեկության կանոնների 5058 խախտում, ոչ սթափ 163 վարորդԴանակով հարձակում Փարիզում․ երեք մարդ վիրավորվել է, կասկածյալը ձերբակալվել է«Մանթաշի» ջրամբարի ջրթող փականը վնասվել է, 11 գյուղերում 27 ժամ ջուր չի լինիՌոնալդուն՝ պրոդյուսեր և դերասան. ինչ անակնկալ է սպասվում ֆուտբոլասերներինՔննարկվել են կանանց նկատմամբ բռնության, ընտանեկան բռնության կանխարգելման, դրանց դեմ պայքարի ուղիներըԵրևանի ավագանու՝ պատգամավոր դարձած անդամների մանդատները տրվել են ցուցակների հաջորդ թեկնածուներինՊուտինը հրաժարվում է ընդունել Փաշինյանին Կրեմլում. ՍուրենյանցԹեհրանն ադրբեջանական AzTV պետական հեռուստաալիքը ներառել է թշնամական ԶԼՄ-ների ցանկում
Կինը հայտնել է, որ ցերեկը ամուսինը պլաստմասե խողովակով խփել է իրեն, իսկ երեկոյան սեռական բռնության ենթարկել
Էկոնոմիկայի նախարարությունը զգուշացնում է․ քիմիական սրսկման աշխատանքներ են արվելուՍտամբուլում վերաբացվելու է Բեյքոզ թաղամասի Սուրբ Նիկողայոս հայկական եկեղեցին
«Թույլ տվեք անհապաղ զանգահարել կնոջը»․ Բաքվում պահվող Լյուդվիգ Մկրտչյանի փաստաբանը հրատապ դիմել է Ալիևին
Պուտինը պատրաստ չէ դադարեցնել պատերազմը. ԶելենսկիՀայտնաբերվել է 481 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները Եվրոն բանկերում գնվում է միջինը 410.70 դրամովTRIPP–ն ուղղակի սահմանափակում է ՀՀ–ի շփումներն Իրանի հետ․ Լարիսա ԱլավերդյանՓրկարարներն արագիլին դուրս են բերել արգելափակումից և տեղափոխել անասնաբուժական կլինիկաՍեբաստիայի փողոցում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվիՀայկ Կոնջորյանի եղբորը ծեծի ենթարկելու գործով ևս մեկ անձ է ձերբակալվելԶրահաբաճկոն, ինքնաձիգ, փամփուշտ. ՆԳՆ–ն հրապարակել է Եղվարդի ապօրինի հրաձգարանի կադրերը (տեսանյութ)
«Գրտնակով 5-6 անգամ խփի գլխին, չեմ գիտակցել՝ ինչ եմ անում». 20-ամյա Էդիկն անվրդով պատմում է, թե ինչպես է սպանել մորը (տեսանյութ)
Պատկերացնո՞ւմ եք, թե ինչ ահռելի միջոցներ են ստացել մարդիկ իրենց անարդյունք աշխատանքի համարՆոր ուժ չի նշանակում նոր անուն կամ թարմ ու ոչինչ չասող դեմք. նոր ուժը արդիական, առաջադիմական ու իրատեսական հայացքներն ու լուծումներն են. ԶաքարյանԻրանը հարվածներ է հասցրել Իրաքյան Քրդստանում գտնվող ռազմական օբյեկտներին Չարը միշտ չէ, որ ներկայանում է բացահայտ կերպով. հաճախ այն քողարկվում է բարեպաշտության, արդարության և նույնիսկ ճշմարտության լեզվով. Իսահակ ՍրբազանԿիևի վրա ռուսական հարձակման հետևանքով զոհերի թիվն աճել է. կա 100 վիրավորԻսպանիայում շոգից մահացել է արդեն ավելի քան 3800 մարդՓրկարարները հայտնաբերել են մոլորված երեխաներին․ նրանց կյանքին վտանգ չի սպառնումԳեղարքունիքի և Կոտայքի մարզերում մի շարք բնակավայրերում 24 ժամ ջուր չի լինիԱդրբեջանը վերջ է դրել Ռուսաստանի տարածաշրջանային գերիշխանությանը Հարավային Կովկասում. Ուկրաինայի արտաքին հետախուզության Ինչպե՞ս է Կոնջորյանի եղբայրը լկտի հայհոյանքներ ու սպառնալիքներ հնչեցնում Նաիրի Հակոբյանի հասցեին. ՏԵՍԱՆՅՈՒԹ 18+Դավիթ Ամալյանը Հայաստանում և Ադրբեջանում ձերբակալված ու պահվող քաղբանտարկյալների մեկ տարբերություն է նշելԱյսօրվանից հայկական կաթնամթերքի համար ռուսական շուկան ամբողջությամբ փակվեց. Դավիթ Անանյան
Armat Media լրատվական գործակալության խուզարկությունն ապօրինի է ճանաչվել
Հայկ Կոնջորյանի եղբոր ծեծի մասին հաղորդումը փոխանցվել է ՔԿ. կադրեր՝ ծեծի դեպքի վայրից (տեսանյութ)Փրկարարները Սուրբ Հովհաննես մատուռի մոտակայքում քաղաքացիներին օգնություն են ցույց տվելՌուսաստանը ավիահարվածներ է հասցրել Զապորոժիեի, Սումիի և Դնեպրոպետրովսկի մարզերում. կան զոհեր և վիրավորներՈստիկանապետի նախկին խորհրդականն ուզում է ընդլայնել Արջուտի ոսկու հանքը ու պոչամբար կառուցել․ «Հետք»Այսօր և՛ Հայաստանի, և՛ Բաքվի բանտերում ազատազրկվում է մեր ողջ ժողովուրդը. Ավետիք ՉալաբյանԱյսուհետ քաղաքացին կարող է լիազորել այլ անձի՝ իր փոխարեն լրացնելու եկամուտների տարեկան հայտարարագիրը. ՊԵԿ (տեսանյութ)Գագիկ Ծառուկյանի թիմակիցները նամակ փոխանցեցին ՀՀ-ում Իրանի դեսպանին (տեսանյութ)Իրազեկում․ Տավուշում գործարկվելու է էլեկտրական շչակՑավոք, այս քաղաքական հետապնդման մեջ ներգրավված են Իրանի քաղաքացիներ. դա չպետք է թույլ տրվի. Արման Աբովյան (տեսանյութ)Հրաձգություն ԱՄՆ-ի Սիեթել քաղաքում. կան զոհեր
Գագիկ Ծառուկյանի թիմակիցները նամակ են հանձնում ՀՀ-ում Իրանի դեսպանին. ուղիղ
Հայկ Կոնջորյանի եղբոր ծեծի դեպքով մեկ անձ ձերբակալվել է․ ՆԳՆ հաղորդում է ներկայացվել
Վազգեն Մնացականյանը Բաքվում՝ ըմբշամարտի Մ-17 աշխարհի առաջնությանը առաջին հաղթանակն է տարելԱրտանիշ բնակավայրի մոտակայքում նավակը խափանվել է Սևանա լճում, նավակի վրա քաղաքացի կաԻրանի գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեին կոչով դիմել է «Հեզբոլլահ»-ին

Արցախի ԱԺ նախագահը կոչով դիմել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին, ՅՈՒՆԵՍԿՕ -ի գլխավոր տնօրենին

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը կոչով դիմել է ՄԱԿ գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշին, ՅՈՒՆԵՍԿՕ գլխավոր տնօրեն Օդրի Ազուլեին, ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկին եւ Եկեղեցիների համաշխարհային խորհրդին:

Ստոր7 ներկայացնում ենք նրա կոչը.

«Դիմում ենք Ձեզ՝ ահազանգելով 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված պատերազմի ընթացքում և նույն թվականի նոյեմբերի 10-ին ամբողջական հրադադարի եւ բոլոր ռազմական գործողությունների ավարտի մասին եռակողմ պայմանավորվածությունից հետո Արցախի՝ ադրբեջանական ռազմական օկուպացիայի տակ հայտնված տարածքներում հայկական մշակութային եւ հոգեւոր ժառանգությանն սպառնացող ահագնացող վտանգի մասին:

Դեռեւս 1920-ական թվականներից առկա են Ադրբեջանի կողմից հայկական մշակութային եւ հոգեւոր ժառանգության միտումնավոր և չքողարկված կերպով անդառնալի վնաս հասցնելու, դրա հիմնահատակ ոչնչացման եւ յուրացման փաստագրված դեպքեր, որոնք նախադեպ են հանդիսացել 2020 թվականի 44-օրյա պատերազմի ընթացքում և դրան հաջորդող ամիսներին Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում հայկական մշակութային եւ հոգեւոր ժառանգություն հանդիսացող պատմական հուշարձանների, արվեստի ստեղծագործությունների եւ պաշտամունքի վայրերի, ինչպես նաեւ Հայրենական Մեծ պատերազմի ու Արցախյան 1-ին պատերազմի զոհվածների հուշահամալիրների նկատմամբ նոր ուժգնությամբ վայրագությունների:

Անհրաժեշտ ենք համարում ընդգծել, որ 2020 թվականի նոյեմբերի 10-ի եռակողմ պայմանավորվածությունից հետո Ադրբեջանի կողմից պետական մակարդակով նոր թափով իրագործվում է հայ առաքելական եկեղեցիների «ալբանականացման» կեղծ թեզի լեգիտիմացման, հայկական հոգեւոր ժառանգության յուրացման, պղծման, առանձին դեպքերում նաև՝ հիմնահատակ ոչնչացման քաղաքականություն:

Արցախի Հանրապետության՝ ներկայումս ադրբեջանական օկուպացիայի տակ գտնվող Հադրութի շրջանի Ծակուռի գյուղի 12-րդ դարի Սուրբ Աստվածածին եկեղեցին որպես ալբանական ներկայացնելը, Շուշի քաղաքում գտնվող Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցին ավիրումն ամենավերջին օրինակներն են:

Դատապարտելի են Ադրբեջանի կողմից հայկական առաքելական եկեղեցիների ալբանականացման հեռահար նպատակով դրանք վերանորոգելու, հայալեզու արձանագրությունները վերացնելու մասին պետական ամենաբարձր մակարդակով արված հայտարարությունները:

Այս կերպ Ադրբեջանը նաև հավատարիմ է մնացել սեփական պատմության վերաշարադրման եւ օկուպացված տարածքներում իր ներկայության լեգիտիմացման ավանդական գործելակերպին:

Ակնհայտ է, որ Ադրբեջանի՝ միջազգային պայմանագրային և սովորութային մարդասիրական իրավունքի կոպիտ խախտմամբ ուղեկցվող ինստիտուցիոնալ այս քաղաքականության և ագրեսիվ արշավի նպատակը հայկական պատմական հիշողության և մշակութային ներուժի ոչնչացումը և հայկական մշակութային ու հոգևոր ժառանգության յուրացումն է:

Մինչդեռ, ադրբեջանական իշխանությունների որդեգրած հայկական հոգևոր և մշակութային ոչնչացման քաղաքականությանը հակադիր՝ Արցախի Հանրապետությունը մշտապես հավատարիմ է մնացել իր տարածքում էթնիկ և կրոնական հանդուրժողականության գործելակերպին: 2019 թվականին Արցախի Հանրապետության Շուշի քաղաքում պարսկական Գոհար Տիկնոջ Վերին Մզկիթի վերականգնումը դրա վառ օրինակն ու ապացույցն է:

Արցախի Հանրապետության եւ Հայաստանի Հանրապետության համապատասխան գերատեսչությունները բազմիցս ահազանգել են Ադրբեջանի կողմից տեղեկատվական բաց աղբյուրներ հոսեցվող՝ հայկական հոգևոր և նյութական ժառանգության համակարգված եւ դիտավորյալ ոչնչացման դեպքերի, հայկական հոգեւոր եւ մշակութային ժառանգության յուրացման մասին:

Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի կողմից համապարփակ զեկույց է պատրաստվել՝ Արցախի Հանրապետության` Ադրբեջանի օկուպացիայի տակ հայտնված տարածքներում հայկական մշակութային ժառանգության նկատմամբ իրականացված վանդալիզմի եւ հայկական հուշարձաններին սպառնացող ոչնչացման վտանգի վերաբերյալ։

Համոզված ենք, որ այս ահազանգերի արդյունքում միջազգային հանրությունը և միջազգային կառույցները բավարար չափով տեղեկացված են կատարվածի մասին: Դեռեւս 44-օրյա պատերազմի ընթացքում Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության մշակութային ժառանգության թիրախավորումը միջազգային հանրության կողմից արժանացել է համապատասխան դատապարտող գնահատականների:

Այս համատեքստում մեծապես կարեւորում ենք ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների՝ ՌԴ եւ Ֆրանսիայի մտահոգություններն Արցախում հայկական մշակութային եւ հոգեւոր ժառանգության հետագա ճակատագրի շուրջ, գործնական աջակցություն ցուցաբերելու պատրաստակամությունը եւ միջազգային մասնագիտացված կառույցների ներգրավման կարեւորության մասին հայտարարությունները: Կարեւորում ենք հատկապես ՌԴ կողմից այս հարցի նկատմամբ ընդգծված վերաբերմունքն ու իրականացված գործնական քայլերը:

Մեծապես գնահատում ենք հումանիտար այս խնդրի լուծման շուրջ համընդհանուր պատասխանատվությունը կիսելու ամենաբարձր մակարդակով արված հայտարարությունները:

Կարեւորում ենք, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ն որոշում ընդունեց 1954 թվականի Հաագայի կոնվենցիայի 2-րդ արձանագրության շրջանակներում մշտադիտարկման եւ վերահսկման լրացուցիչ մեխանիզմների ներդրման վերաբերյալ, ինչպես նաև ողջունում ենք Արցախի և հարակից տարածքների մշակութային ժառանգության պաշտպանության եւ դրանց հետագա վնասումը կանխելու ուղղությամբ ՅՈւՆԵՍԿՕ-ի փաստահավաք առաքելություն ուղարկելու որոշումը:

Վերահաստատում ենք մեր պատրաստակամությունը՝ աջակցելու ՅՈւՆԵՍԿՕ-ի փաստահավաք առաքելության հնարավորինս արագ իրականացումն Արցախում եւ հարակից շրջաններում:

Ստիպված ենք արձանագրել, որ Ադրբեջանը քաղաքականացնում եւ խոչընդոտներ է ստեղծում ՅՈՒւՆԵՍԿՕ-ի կողմից առաջարկված տեխնիկական աջակցման փաստահավաք առաքելության իրականացման համար՝ այսպիսով կասկածի տակ առելով ՅՈւՆԵՍԿՕ-ի հիմնարար դերը եւ համամարդկային նշանակությունը:

Արցախի հարուստ մշակութային և հոգևոր ժառանգությունը համաշխարհային մշակութային եւ հոգեւոր ժառանգության անբաժան մասն է կազմում: Հետեւապես, Ադրբեջանի կողմից մշակութային եւ հոգեւոր ժառանգության՝ հանցավոր միտումնավորությամբ ոչնչացումը մարտահրավեր է ողջ քաղաքակիրթ մարդկությանը:

Միջազգային հանրության՝ Արցախում հայկական մշակութային եւ հոգեւոր ժառանգության դեմ անհանդուրժողականության դրսեւորումների դատապարտման եւ միջազգային հանրության եւ կառույցների ուշադրության հրավիրման միջոցը դիտարկում ենք որպես Արցախի դեմ ադրբեջանական ագրեսիայի հետեւանքով Արցախի օկուպացված տարածքներում վտանգված հայկական հոգեւոր եւ մշակութային ժառանգության հետագա ոչնչացման կանխման միակ մեխանիզմը:

Ակնկալում ենք միջազգային իրավունքի համապատասխան իրավական նորմերի շրջանակներում կանխման գործողություններ:

Կոչ ենք անում անհապաղ, գործուն եւ շարունակական քայլեր ձեռնարկել արդյունավետ մեխանիզմների մշակման հարցում՝ նպաստելու Ադրբեջանի կողմից այլ ժողովուրդների մշակութային ժառանգության պահպանման ուղղությամբ ստանձնած միջազգային իրավական պարտավորությունների կատարմանը:

Մեր մտահոգությունները կարող են լուծում ստանալ բացառապես միջազգային իրավունքի և մասնավորապես՝ ՅՈւՆԵՍԿՕ-ի Զինված հակամարտությունների ժամանակ մշակութային արժեքների պաշտպանության մասին 1954 թ. Հաագայի կոնվենցիայի երկրորդ արձանագրության համապատասխան հոդվածների, ինչպես նաև ՄԱԿ-ի ԱԽ 2017 թվականի 2347 բանաձեւի շրջանակներում:

Կրկին հավաստում ենք, որ Արցախի Հանրապետությունը հավատարիմ է մշակութային արժեքների պահպանության հարցերում փոխադարձ հանդուրժողականության և հարգանքի ձեւաչափին և պատրաստ է նպաստել միջազգային իրավունքի շրջանակներում գործնական լուծումներ ապահովելուն:

Հիշեցնում ենք, որ հակամարտության կարգավորումը, տարածաշրջանում տեւական եւ կայուն խաղաղությունն անհնար է առանց Ադրբեջանի կողմից օկուպացված եւ փաստացի Ադրբեջանի վերահսկողության տակ հայտնված տարածքներում հայկական մշակութային եւ հոգեւոր ժառանգության պահպանության, այդ թվում՝ բոլոր հնարավոր միջոցներով մշտադիտարկման կազմակերպման՝ կանխելու համար հայերի էթնիկ զտման նպատակով իրականացրած գործողությունները: