«Էհ Մակունց, Մակունց...». Ռուբեն Մխիթարյան
Պրոդյուսեր Ռուբեն Մխիթարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Էհ Մակունց, Մակունց: Հիմա որ վարկաբեկված շեֆիդ մասին լրագրողների հարցերից ես փախնում, բա վաղը, որ պատգամավոր չեղար, փողոցներից ո՞ւր ես փախնելու:
Ախր, սա դեռ ԱԺ պատերի ներսում չգիտես ուր փախնես, բա վաղը ձեր քարոզարշավի ժամանակ որ եկա ու սկսեցի հատ-հատ գոռալ շեֆիդ արած հանցագործությունները, ստերն ու կեղծիքները, ի՞նչ եք անելու:
Ո՞ւր եք փախնելու: Էխ Մակունց, Մակունց: Բա վաղը Ամերիկայում որպես դեսպան որ Ադրբեջանի դեսպանը դեմքիդ շպրտեց՝ «Կարաբախ Ազերբայջան ի վասկլիցածելնիյ զնակ», ի՞նչ ես անելու: Ճիշտ է: Նույնը ինչ շեֆդ: Լռելու ես:
Տիկին Մակունց, հավատացեք, չեք պլստալու»: