Ֆրանսիայում 24-ամյա երիտասարդ է մահացել կորոնավիրուսի պատվաստանյութ ստանալուց հետո
Ֆրանսիայի բժշկական մարմինները ուսումնասիրում են 24-ամյա ուսանողի մահվան պատճառը AstraZeneca-ով պատվաստվելուց ընդամենը մի քանի օր անց:
Այս մասին հայտնում է Դեղերի անվտանգության ազգային գործակալությունը: Նշվում է, որ գործակալությունը երիտասարդի մահվան մասին հաղորդումը ստացել է դեպքից անիջապես հետո:
Նշվում է նաև, որ մինչ այժմ պատճառ չկա մահը կապել պատվաստանյութի օգտագործման հետ: Տեղական Sud Ouest թերթը հայտնում է, որ ուսանողը պատվաստվել է մարտի 8- ին և մահացել պատվաստումից 10 օր հետո: Նշենք, որ վերջին շրջանում Եվրոպայում շատացել են պատվաստանյութերից մահացության դեպքերը: