Ադրբեջանն ու Վրաստանը թարմացրել են սահմանազատման հանձնաժողովի կազմըՀայ երկու բռնցքամարտիկ դուրս է եկել Եվրոպայի եզրափակիչԿիևը ժամկետից շուտ դադարեցրել է Մայամիում բանակցություններըԵրևանում 20-ամյա վարորդը «BMW»-ով Հաղթանակ կամրջից Իսակով ընթանալիս բшխվել է երթևեկությունը կարգավորող ցուցանակին, ապա բետոնե արգելապատնեշին ու մասամբ հայտնվել դրա վրաԱՄՆ-ն և Ուկրաինան քննարկել են անվտանգության երաշխիքներն ու Կիևի՝ ԵՄ-ին անդամակցելու հարցը. ՈւիթքոֆՄիշտ մտածում եմ` եթե հայրս վաղ տարիքում կյանքից չհեռանար, հնարավոր է՝ ֆուտբոլիստ չդառնայի․ ՄխիթարյանՎարորդական վկայականներ տրամադրվում են միայն օրենքով սահմանված կարգով․ ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է զգոն լինելԹրամփը Զելենսկուց պահանջել է դադարեցնել ռուսական նավթավերամշակման գործարանների վրա հարձակումներըՌուսաստանում լիցենզիայից զրկված լաբորատորիաները կարող են աշխատել Հայաստանում․ «Իզվեստիա»Զապորոժիեին հասցված հարվածի հետևանքով բազմաթիվ զոհեր կանՔաղաք, որտեղ միահյուսվում են պատմությունն ու մշակույթը, իսկ նոր գաղափարներն ու հնարավորությունները ճանապարհ են բացում դեպի նոր հորիզոններ․ ՀՀ-ում ԵՄ պատվիրակությունՈւժգին երկրաշարժ Պանամայում. կան մի քանի տասնյակ զոհեր
Զինծառայողի դի է հայտնաբերվել` հրազենային վնասվածքով
Ֆրանսիայում բողոքի ցույցերի հետևանքով պատճառված վնասի չափը կազմել է առնվազն 30 միլիոն եվրոԴոլարն էժանացել էԴուրս եկեք քաղաք. Ավինյանը շնորհավորել է մայրաքաղաքի տոնն ու խոստացել բարձր տրամադրությունՈւկրաինական բանակը ԱԹՍ-ներով hարվածել է ՌԴ Ռոստով քաղաքին․ տnւժածների մասին տեղեկատվությունը ճշտվում էԵրկրում անվտանգություն ասվածը միայն թղթի և գովազդային արշավների շրջանակներում է. Տիգրան ԱբրահամյանՊուտինն ինձ ասաց, որ չի կարող հավատալ, որ ինձ հաջողվեց կարգավորել հայ-ադրբեջանական հակամարտությունը. Դոնալդ ԹրամփԱդրբեջանը միջազգային ճանապարհորդների խումբ է տարել օկուպացված Արցախի Մեխակավանի շրջանԻսկ որտե՞ղ են այդ աղբամանները... Մաղթում ենք Հայաստանի մայրաքաղաքին շարունակական հաջողություններ իր յուրահատուկ կերպարը պահպանելու գործում. ՀՀ-ում ՌԴ դեսպանությունԷրեբունուց Երևան դարձած մեր մայրաքաղաքը երբեք Էրիվան չի դառնալու․ Սամվել Կարապետյան30-ամյա կինը հայտնել է, որ սեռական բռնության է ենթարկվել հյուրանոցում, ավտոմեքենայում ու նաև խոտերի մեջԲրազիլական զինվшծ տղամարդը ներխուժել է մանկապարտեզ և շուրջ երեք ժամ պատանդ պահել 13 երեխայիԹրամփի և Պուտինի միջև պայմանավորվածություն է ձեռք բերվելԻշխանությունը փորձում է ոչնչացնել Ծառուկյանի բիզնեսը, բայց փլուզում է տնտեսության ճյուղեր՝ հազարավոր մարդկանց թողնելով առանց օրվա հացի․ Արման ԱբովյանՀանգստյան օրերին սպասվում է առանձ տեղումների եղանակ ՀԿ-ները հայտարարություն են արել, Իոաննիսյանը դրան չի միացել. «Հրապարակ»Դեսպանների հետ ակտիվ հանդիպումներ են սկսել. «Հրապարակ»Հոկտեմբերի 13-ին ԱԺ-ում արցախցիների հետ հանդիպում կկայանա․ ո՞վ է ընդունելու նրանց․ «Ժողովուրդ»Հայաստանը 240 մլն դոլար նոր վարկ կվերցնի. «Հրապարակ»ՔՊ-ական Արփի Դավոյանը տուն առ տուն քարոզարշավ է անում Ստեփանավանում. «Ժողովուրդ»Սյունիքում կրկի՞ն ադրբեջանցիներ. «Հրապարակ»Ի՞նչ ունեցվածք ունի Ծառուկյանի գործով քննչական վարչության պետ Դավիթ Մանուչարյանը. «Ժողովուրդ»Սրբազանի գործը մտել է փակուղի. «Հրապարակ»ՀԷՑ-ի խոշոր վթարի պատճառը հին տրանսֆորմատո՞րն է․ փորձագետները մտահոգված են. «Ժողովուրդ»Կադրային բանկի անակնկալները. «Հրապարակ»ՄՔԴ-ի դեմ ցանկացած քայլ հարված է զանգվածային հանցագործությունների զոհերին․ դատարանի նախագահՀրշեջները կանխել են կրակի տարածումը դեպի տունՇարունակում ենք ջանքերը՝ Հարավային Կովկասում խաղաղություն հաստատելու ուղղությամբ․ դեսպանՎրաստանում ապօրինի միգրանտների դեմ ստուգումների արդյունքում 64 մարդ է ձերբակալվելԿԸՀ-ն արձագանքել է Հրազդանում դիտորդի մասնակցությամբ արձանագրված միջադեպինՎերաքննիչ դատարանը անփոփոխ է թողել Գագիկ Ծառուկյանին կալանավորելու մասին որոշումըԹրամփը հայտարարել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ շատ հաջող զրույց է ունեցելՄիասնական ժամերգություն և նախատոնակ՝ Սրբոց Թարգմանչաց տոնին ընդառաջՈւկրաինայի հարձակումը իրանական նավի վրա սպառնում է Կասպից ծովի անվտանգությանը․ ՓեզեշքիանՔոչարյանը կարևորել է ազատությունից զրկված անձանց հոգեկան առողջության պաշտպանությունըՀայաստանը ՄԱԿ-ում կարևորել է թվային տեխնոլոգիաների դերը կայուն զարգացման և տնտեսական աճի գործումԱլ-Ահլին ջախջախեց Ալ-Ֆատեհին. Սպերցյանը՝ գոլային փոխանցման հեղինակ
Հասարակություն

«Հայաստանցի զինվորին «ջուր չտվող» ղարաբաղցիներից մեկն ինձ տվեց իր սվիտերը, որ հանկարծ չմրսեմ». Կարպիս Փաշոյան

Հրապարակախոս Կարպիս Փաշոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Վերջին մի քանի տարիներին նմանատիպ խոսակցություններն անընդհատ իմ միջավայրում են եղել։ Ճիշտ է, երբևէ լուրջ չեմ վերաբերվել, բայց կամայական փսևդո ճշմարտության տևական քարոզչությունն ամեն դեպքում ինչ-որ նստվածք թողնում է։ Եվ ահա այս կարծրատիպերով 2020 թ․-ի հոկտեմբերի 1-ի գիշերը հայտնվեցի Ստեփանակերտի զինկոմիսարիատում։ Մանրամասների մասին հիմա չեմ պատմի, թողնենք մի ուրիշ առիթի։ Ընդամենը ուզում եմ ասել, որ ստորբաժանումը, որի կազմում ներառվեցի, հիմնականում կազմված էր ղարաբաղցիներից։ Ընդհանուր 90 հոգի, որոնցից 84-ը ղարաբաղցի։

Էս փաստը սկզբում տարակուսանք առաջացրեց և հենց նախաբանում նշված պատճառներով։ Ինչ-որ արհեստական նստվածք կար, որը անհանգստություն էր հաղորդում։ Բայց անհասկանալի այս զգացողություններն ակնթարթային էին։ Շատ չանցած ես ամբողջությամբ հարմարվեցի միջավայրին ու դարձա նրանցից մեկը։ Նույնիսկ երբեմն կատակով ասում էին, որ վերջ, արդեն ես էլ եմ ղարաբաղցի։

Բայց էս ամենից անդին նաև մեկ ուրիշ կարծրատիպ էլ կար, որը ես բացահայտեցի պատերազմի օրերին։ Առաջ ղարաբաղցի ասելիս մենք հիմնականում նկատի ենք ունեցել գեներալներին, զինվորականներին, քաղաքական գործիչներին, Սերժ Սարգսյանին, Ռոբերտ Քոչարյանին և նրանց գերդաստաններին, որոնք բոլորը շատ հարուստ են ու մեր հաշվին։ Բանից պարզվում է, որ սրանք ամբողջությամբ կեղծ ընկալումներ են և մենք չենք ճանաչել կամ էլ չենք փորձել ճանաչել ու լսել մեզնից ընդամենը չորս հարյուր կիլոմետր հեռավորության վրա ապրող մեր հայրենակիցներին, որոնք մեր պես մարդիկ են՝ նույն տառապանքով, նույն հոգսերով և խնդիրներով։ Մեր վաշտի տղերքն ասվածի վառ ապացույցն էին։ Նրանք հիմնականում հասարակ ընտանիքներից էին՝ դժվար կյանքով սովորական մարդիկ։ Եվ ահա հայաստանցի զինվորին ջուր չտվող ղարաբաղցիներից մեկը ինձ տվեց իր սվիտերը, որ հանկարծ չմրսեմ, մյուսը կիսվեց ունեցած վերջին հացով, իսկ մեկ ուրիշն էլ իմ առջև բացեց իր տան դռները։ Իհարկե, ես չեմ փորձում ղարաբաղցու իդեալական տեսակ հորինել, իբրև թե նրանք բոլորը սուրբ աստվածային էակներ են։ Ամենևին էլ ո՛չ, կային նաև անհաջող մարդիկ, բայց Երևանում էլ կան չէ՞։ Ընդամենը ուզում եմ ասել, որ մենք երբևէ չենք փորձել, լսել ու տեսնել այնտեղ ապրող մարդկանց, հորինել ենք միֆեր և ինքներս մեզ դրանցով կերակրել։

Հոգեհարազատ դարձած այս միջավայրում բավականին հաճախ նաև անկեղծ խոսակցություններ էին լինում։ Տղերքը հարցնում էին, թե ինչու Երևանում ղարաբաղցիներին չեն սիրում։ Ես էլ պատասխանում էի, որ դա կեղծ քարոզչություն է ու չի կարելի պնդել, թե երևանցիները ղարաբաղցիներին չեն սիրում։ Պարզապես կա հիվանդ ու ագրեսիվ մի փոքրամասնություն, որը կարծում է, թե իրենց բոլոր դժբախտությունների պատճառը ղարաբաղցիներն են։

Նույն հարցը նաև ես էի տալիս, թե ինչու ղարաբաղցիները չեն սիրում հայաստանցիներին։ Պատասխանը նույնն էր ստացվում։

Փաստորեն երկու կողմերում էլ կան ու մշտապես եղել են մարգինալ հիվանդ զանգվածներ և իմ տպավորությունն այն է, որ պատերազմում պարտության ամենամեծ պատճառներից մեկը հենց դա էր․ հիվանդ մտածողությամբ մարդիկ հաղթեցին։
Միգուցե ասվածի մեջ վուլգար պաթոս կամ էլ լպրծուն պոպուլիզմ նկատվի, բայց, ամեն դեպքում, Երևանից հետո Մարտունին իմ երկրորդ հարազատ քաղաքն է դարձել»։