Արսեն Մկրտչյանն ընտրվեց Վճռաբեկ դատարանի դատավոր
Ազգային ժողովի պատգամավորներն այսօր՝ մարտի 24-ի նիստում Արսեն Մկրտչյանին ընտրեցին Վճռաբեկ դատարանի դատավոր:
132 պատգամավորից քվեարկությանը մասնակցել է 102-ը։ Անվավեր է ճանաչվել 4 քվեաթերթիկ։
Արմեն Հայկյանցի թեկնածությանը կողմ է քվեարկել 11 պատգամավոր, Արսեն Մկրտչյանին՝ 87 պատգամավոր: Ըստ այդմ, ընտրվեց միայն Արսեն Մկրտչյանը: