Երթեւեկության փոփոխություն՝ Իսակովի պող.-Բաբաջանյան փող. հանգույցում
Երեւանի քաղաքապետարանը տեղեկացնում է, որ մարտի 26-ից մինչեւ հուլիսի 30-ը, շինարարական աշխատանքներով պայմանավորված, Իսակովի պողոտա - Ա. Բաբաջանյան փողոց ճանապարհային հանգույցում կատարվելու է երթեւեկության փոփոխություն:
Մասնավորապես.
Փակվելու է Իսակովի - Մ5 ուղղությունից դեպի Ա. Բաբաջանյան փողոց իջատեղը,
Փակվելու է Ա. Բաբաջանյան փողոց - Իսակովի պողոտա ուղղությունը (ուղեանցի տակով):
Վարորդների առաջարկվում է օգտվել Ա. Բաբաջանյան - Մ5 ուղղությունից դեպի Իսակովի պողոտա հետադարձից:
Պատճառած անհարմարությունների համար քաղաքապետարանը հայցում է քաղաքացիների ներողամտությունը:
