ՄԻՊ-ի հանձնարարությամբ մշտադիտարկման այցեր են իրականացվել ՊՆ ստորաբաժանումներԱրgախgիներն արել են անհնարինը, ամեն ինչ դրել զnhաuեղանին, սակայն թիկունքը դատարկ էր. ԱբրահամյանԲրյուսելի հայտնի խորհրդանիշ «Մաննեկեն Պիսը» Հայաստանի Անկախության օրը ներկայացել է հայկական ավանդական տարազովՕդի ջերմաստիճանը կսկսի նորից բարձրանալՎաղ առավոտյան չհայտարարված այց կատարեցի ՊՆ զորամասերից մեկը, որտեղ եղել էի մի քանի օր առաջ․ Պապիկյան (տեսանյութ)Այսօր՝ ժամը 11:00-18:00-ը, ջուր չի լինիԱրմավիրի մարզպետը վհուկների որս է սկսել․ նա շարունակում է դատաստանը. «Հրապարակ»«Սուրբ Հովհաննես» մատուռ բարձրացող քաղաքացին վնասել է ոտքը. օգնության են հասել փրկարարներըԹուրք եւ ադրբեջանցի պաշտոնյաները քննարկել են հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացըՍերգեյ Կոպիրկինին կփոխե՞ն. ՌԴ-ում նրանից դժգոհ են. «Հրապարակ»ԲԴԽ-ն վերանայում է Կարեն Անդրեասյանի օրոք կազմված դատավորների թեկնածուների ցուցակը․ «Ժողովուրդ»Սյունիքում ՔՊ-ին հաջողվեց ջարդել ընդդիմադիր ողնաշարը. «Հրապարակ»Ռոբերտ Քոչարյանի համակիրը ՔՊ-ի թեկնածուն է․ ո՞վ է Սերգո Գալստյանը. «Ժողովուրդ»Գարեգին Պողոսյանը «ցունամի» է անում կորպուսում. «Հրապարակ»Այսօր՝ ժամը 10:00-ից, հոսանքազրկումներ կլինենԼենա Նանուշյանի նոր ձախողումների շարքը. «Ժողովուրդ» Անգամ սովետական իշխանությունները չեն արգելել հիշել Արեւմտյան Հայաստանը. «Հրապարակ»Այսօր կորոշեն Հայկ Սարգսյանի ճակատագիրը. ներել, թե պատժել խոսելու համար. «Ժողովուրդ»Շանթ Հարությունյանի որդին կմասնակցի Սյունիքի ՏԻՄ ընտրություններին. «Հրապարակ»Ուկրաինան անօդաչուներով հարվածել եւ շարքից հանել է Մոսկվայի նավթավերամշակման գործարանըՓաշինյանը մեկնել է ԱՄՆՏիրոջ ճանապարհը փշոտ է, ավարտը՝ հաղթական, պետք է տոկալ հայրենիքի համար. Տեր Հայկ քահանա ՍահակյանՌուսաստանը մինչև 2026-ի վերջը զրոյացրել է հացահատիկի արտահանման մաքսատուրքերըՌԴ ՀՕՊ-ը մեկ օրում երկրի տարբեր շրջանների վրա ոչնչացրել է 45 անօդաչուՓաշինյանը ներկա է գտնվել «Բեռլինի Թանգարանային կղզին ՀՀ պատմության թանգարանում» ցուցադրությանըՄեր ոտնահետքերով քո պատմությունը երբեք չի ավարտվելու, դու պետք է լինես հավերժ. ՀայրապետյանՎենս․ «Այս նոյեմբերը վճռորոշ կլինի»Այսօր հանրային, ազգային ու պետական մեղքերի համար ապաշխարհելու օր է. Հայկ ԴեմոյանՈւսուցչուհին դասի ժամանակ «չինգաչունգ» խաղալու համար հարվածել է 14-ամյա աշակերտինՃապոնիային հզոր թայֆուն է մոտենում. իշխանությունները գրեթե 2 միլիոն մարդու տարհանվելու կոչ են արելՀայաստանի Անկախության 35-ամյակի առթիվ Հերակլիոնի քաղաքապետարանը լուսավորվել է ՀՀ դրոշի գույներովՈւզբեկստանի և Թուրքիայի զինվորականները համատեղ զորավարժություններ կանցկացնեն ԱդրբեջանումՀայաստանին 100 կրթաթոշակ կառաջարկվի զբոսաշրջության ոլորտի մասնագետների համարԲռնցքամարտիկ Արթուր Բազեյանը 2-րդ հաղթանակն է տոնել Բուլղարիայում ընթացող Եվրոպայի առաջնությունումՌԴ-ի և ԵԱՏՄ երկրների միջև գյուղատնտեսական արտադրանքի և պարենի առևտրաշրջանառությունը աճում էՍպերցյան, Նունյես, Ուոտկինս. Սաուդյան Արաբիայի Պրո լիգան առանձնացրել է գլխավոր տրանսֆերներըՀանրապետության հրապարակում հնչում է պետական օրհներգը Անկախության 35-րդ տարեդարձի առիթով (տեսանյութ)Մենք այլևս հայրենիքի մասին երազելու կարիք չունենք, քանի որ ՀՀ-ն է մեր երազանքների հայրենիքը (տեսանյութ)Ռուսաստանը մեծացնում է Հայաստանի նկատմամբ ճնշումը. Le MondeԹրամփը հայտնել է՝ ԱՄՆ-ն պատրաստվում է Բելառուսից կալիումական պարարտանյութ գնելՄիրզոյանն ու Ռումինիայի ԱԳ նախարարը քննարկել են երկկողմ հարաբերությունների խորացումըԻրանական ավիաընկերությունների թռիչքները դեպի Վրաստան կասեցվել ենՀայաստանի տղամարդկանց հավաքականը հաղթեց Իրանին, կանանց հավաքականը՝ Լատվիային«Պետությունը պարտավոր է տեսնել այն իրականությունը, որն ունի»․ Վահագն ԽաչատուրյանՀակակոռուպցիոն կոմիտեի վարչության պետը պարգևատրվել է «Մխիթար Գոշի» մեդալովԱզգային համախմբվածությունը կարող է շտկել իրավիճակը․ Գառնիկ ԴանիելյանՀՀ նախագահի հրամանագրով դիվանագետներին բարձրագույն դիվանագիտական աստիճաններ են շնորհվելԿեղծ լուրերը սպառնալիք են մեր ազգային անվտանգությանը. ԹրամփԿոնգոյում Էբոլայից մահացածների թիվը հասել է 3699-իՀավերժ փառք անկախության և ազատության կերտման ճանապարհին նահատակվածներին․ Աբրահամյան
Վազող տողեր

ՊՎԾ–ն այսօր ստուգումների հանձնարարականով այցելել է Սյունիքի համայնքապետերին. 168.am

168.am-ի տեղեկություններով՝ այսօր Պետական վերահսկողական ծառայությունը ստուգումների հանձնարարականով շտապել է այցելել Սյունիքի այն համայնքապետերին, որոնք խիստ զուգադիպությամբ ընդամենն օրեր առաջ հայտնել էին նոր՝ «Վերածնվող Հայաստան» կուսակցության ստեղծման մասին:

Նրանք այն համայնքապետերն են, որոնք ամիսներ շարունակ բարձրաձայնում են պատերազմից հետո Սյունիքում առկա անվտանգային խնդիրների եւ կառավարության անգործության մասին:

Թե ինչո՞ւ է ՊՎԾ-ն հանկարծ հիշել Գորիսի, Սիսիանի, Մեղրու, Քաջարանի համայնքապետերին՝ կայքը փորձել է ճշտել հենց նրանցից:

168.am-ին հաջողվել է կապ հաստատել Սիսիանի համայնքապետ Արթուր Սարգսյանի եւ Մեղրու համայնքապետ Մխիթար Զաքարյանի հետ. նրանք հաստատել են ՊՎԾ ստուգումների մասին տեղեկությունները:

«Այսօր եկել են հանձնարարականով ստուգումները սկսելու»,- ասել է Սիսիան համայնքի ղեկավարը՝ նկատելով, որ չի ցանկանում քաղաքականացնել:

Թե ինչ առիթով են եկել ստուգումների՝ կայքի հարցին ի պատասխան՝ Արթուր Սարգսյանն ասել է. «Ասում են, որ հանձնարարագիր կա, հանձնարարագրով եկել են ստուգումների՝ 2016 թվականից՝ իմ պաշտոնավարումից, մինչեւ այսօր»:

Նա նաեւ տեղեկացրել է, որ ստուգումները տեւելու են մարտի 24-ից մինչեւ ապրիլի 30-ը:

Մեղրու համայնքապետն էլ նշել է, որ դեռ չի հանդիպել ՊՎԾ աշխատակիցների հետ, քանի որ գործով Կապանում է եղել, սակայն տեղյակ է, որ համայնքապետարանում են, եւ պատրաստվում է հանդիպել:

Մխիթար Զաքարյանի խոսքով, ՊՎԾ-ն առաջին անգամ է ստուգումներ անցկացնում իրենց համայնքում. «Նորմալ ստուգումը մենք ընկալում ենք՝ որպես հնարավորություն ավելի բարելավելու աշխատանքը: Եթե օբյեկտիվ ստուգում լինի, մենք դա ընկալում ենք հնարավորություն՝ սխալներն ուղղելու, բայց տեսնենք, էլի»:

Արդյոք քաղաքական դրդապատճառներ տեսնո՞ւմ է՝ 168.am-ի հարցին համայնքի ղեկավարը պատասխանել է. «Այս պահին, գիտեք, անմեղության կանխավարկածը խախտած կլինեմ: Իհարկե, շատ բան եմ մտածում, բայց մինչեւ հիմք չունենամ, ճիշտ չի լինի արտահայտվել:

Խնդիր չեմ տեսնում առայժմ. ստուգման ընթացքից մնացածը կերեւա»:

Ըստ նրա տեղեկությունների՝ ստուգումները տեւելու են մեկ ամիս:

Հիշեցնենք՝ հենց հունվար ամսին վարչապետի որոշմամբ Պետական վերահսկողական ծառայության ղեկավար էր նշանակվել «Իմ քայլը» խմբակցության նախկին պատգամավոր, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հիմնադիր անդամ Տիգրան Ուլիխանյանը: