NEWSPRESS.am֊ի անձնակազմը մեկնում է արձակուրդ. աշխատանքները կվերսկսենք սեպտեմբերի 1-իցՄոտ 25 հազար անօրինական միգրանտներ Սեուտայից վերադարձել են ՄարոկկոԼատվիա–Բելառուս սահմանին տեխնիկական խափանում է առաջացել․ սահմանային հսկողությունը դադարեցված էՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոն կարող է հրաժարական տալԿորսիկայի ժողովն ընդունել է բանաձև, պահանջվում է անհապաղ ազատ արձակել ապօրինի պահվող հայ գերիներինՀԾԿՀ-ն ուսումնասիրել է «Երևանի ՋԷԿ»-ի էներգաբլոկի աշխատանքըՀայր Ասողիկը կիրակի Սուրբ Պատարագ կմատուցի Մայր ՏաճարումՀայկական ալկոհոլի վաճառքները ՌԴ-ում նվազում են․ կոնյակի անկումը հասել է 12 տոկոսիWildberries-ի պահեստների վրա հարձակումները վնասներ են պատճառել նաև հայ գործարարներինՌԴ ՊՆ․ ՀՕՊ-ը խոցել է 223 ուկրաինական անօդաչուԵրևանում կողոպտել են «Իդրամի» ինկասացիայի ավտոմեքենան՝ տանելով 34 պարկ փողի կապոցՆախաձեռնվել է քրեական վարույթ՝ ինքնասպանության հասցնելու հատկանիշներով․ տղայի մարմին է հայտնաբերվելԳագիկ Ծառուկյանի դստեր նոր հրապարակումըՌուբեն Վարդանյանի կինը կրկին դիմել է Փաշինյանին և Ալիևային՝ Բաքու այց կազմակերպելու համարԻրանի և Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային իրավիճակըՇոգ եղանակի պատճառով աճել է էլեկտրաէներգիայի սպառումը, ինչը հանգեցնում է վթարների․ Ռոմանոս ՊետրոսյանՄոսկվան արձագանքել է ԵԱՏՄ-ի վերաբերյալ Փաշինյանի հայտարարությանըՖրանսիան ուժեր է տեղակայել Իսպանիայի սահմանին՝ Սեուտայի միգրացիոն ճգնաժամի ֆոնինՄԻՊ-ի և ՔԾ ներկայացուցիչները քննարկել են ազատազրկվածների իրավունքների պաշտպանությունըԲաքվում շարունակվում է ապօրինաբար պահվող հայ ռազմագերիների «դատավարությունը»«Արարատ» ռեստորանային համալիրի դիմաց 23-ամյա երիտասարդը ատրճանակից մի քանի կրակոց է արձակելԱԺ-ում լրագրողների աշխատանքի նոր սահմանափակումները մտահոգել են մասնագիտական կառույցներինՌոբերտ Քոչարյանի գրասենյակի արձագանքը՝ դատարանի տարօրինակ որոշմանըԲաքվի էլիտար բնակելի համալիրներից մեկում հրդեհ է բռնկվելԿոտայքում մեկ օրում չորս մարդու կյանք խլած Թադևոս Հովակիմյանը կրկին անմեղսունակ է ճանաչվել. ՓաստինֆոԵԱՏՄ-ում ընդլայնվում է նավիգացիոն կնիքների կիրառումը բեռնափոխադրումների վերահսկման համարՈւկրաինան ակտիվացրել է Ռուսաստանի քաղաքացիական բնակչության դեմ հարձակումները․ ԶախարովաՓաշինյանի որոշումներով 7 պաշտոնյա ազատվել է պաշտոնիցԻսրայելի բանակը հայտարարել է ՀԱՄԱՍ-ի սպայի և հրամանատարի սպանության մասինԱրայիկ Հարությունյանն ազատվել է վարչապետի աշխատակազմի ղեկավարի պաշտոնիցՈւկրաինայի դեմ պատերազմում Ռուսաստանը կորցրել է 1.6 միլիոն զինվոր. ԶելենսկիԱվարտվել են բանակցությունները հայկական ձկնարտադրանքի՝ վրացական շուկայում իրացման հարցումԳևորգ Պապոյանը «Արարատցեմենտում» ներկայացրել է նորանշանակ կառավարիչ Դավիթ ԳևորգյանինՇիրակի մարզի քրեական ոստիկանները կեղծ օղի պատրաստելու և իրացնելու դեպք են բացահայտելԵրախտագիտության մեդալով է պարգևատրել Կիպրոսում հայ համայնքի ներկայացուցիչըՀիմնական խնդիրը մնում է՝ ինչպես կանխել ապօրինի կալանավորումների պրոցեսը․ ԱբրահամյանԹբիլիսյան խճուղում բախվել են «Nissan»-ը ու «Ford»-ը․ օպերատիվ են գործել պարեկներըԵրևանի «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատ»-ը հանձնվել է ՀՀ կառավարմանն ու պահպանմանըՀայաստանի համար Էբոլա հիվանդության ներմուծման և հետագա տարածման ռիսկը գնահատվում է ցածր Օգոստոսին օդի ամսական միջին ջերմաստիճանը կանխատեսվում է նորմայի սահմաններումՆիկոլ Փաշինյանի հերթական հատիկառհատիկըՆԳ նախարարի հրամանով Օլիվյե Լեֆեբվրը պարգևատրվել է հայ-ֆրանսիական համագործակցության զարգացման գործում ունեցած ներդրման համարՆարեկ Կարապետյանը լրատվամիջոցների հետ խոսելիս մի քանի բավականին ուժեղ սուտ պնդումներ է արել ՀԷՑ-ի վերաբերյալ. Ռոմանոս Պետրոսյան
45-ամյա օտարերկրացի տղամարդը Տիգրան Մեծի պողոտայում տաբատն իջեցրած պառկել է նստարանին
Մի քանի ամսում ռուսները Ուկրաինայում ոչնչացրել են 200 բենզալցակայանԲարձր ենք գնահատում այն աջակցությունը, որը Պորտուգալիան ցուցաբերում է ՀՀ-ԵՄ զարգացման գործում Նուբարաշենում կիրականացվեն սրսկման աշխատանքներ․ բնակիչներին հորդորում են փակել պատուհանները«Տելեգրամ»-ի միջոցով 10 կգ թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքի վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել էՀրազդանի բժշկական կենտրոնում լույս աշխարհ է եկել հերթական «հսկան»Քննարկվել են Շիրակի մարզում մարդու իրավունքների պաշտպանությանն առնչվող խնդիրներ
Մամուլ

«Էն գա իմ տուն որպես ի՞նչ»․ զոհված եղբայրների հայրը չի ընդունել Փաշինյանին

«Հրապարակ» թերթը գրում է.

«Նիկոլ Փաշինյանը, պարզվում է, այնքան էլ գոհ չէ Արագածոտն կատարած իր այցից։ Թեև իշխանական մեքենան հանրությանը փորձեց մատուցել այնպիսի պատկեր, որ պատերազմից հետո էլ ժողովուրդը սիրում է Նիկոլ Փաշինյանին և նրան աղուհացով, գրկաբաց է ընդունում, համբուրում «փրկչի» ձեռքերը, խնդրում-աղաչում, որ նախկինների հարցերը լուծի, որովհետև նրանք են ամեն ինչի մեղավորը, սակայն Նիկոլ Փաշինյանի կերտած ֆեյքահայաստանն էականորեն տարբերվում է իրական Հայաստանից, և այդ փաստը, մեր տեղեկություններով, հունից հանել է նաև Նիկոլ Փաշինյանին, ստիպել, որ նա վերանայի իր ծրագրերը։ Մասնավորապես՝ նոր օրենսգրքով գնա ընտրություններին, որը կարող է շանս տալ ցածր ռեյտինգի դեպքում շատ ձայն տանելու։

Ինչ վերաբերում է Արագածոտնի համայնքներ կատարած այցելություններին, մեզ ասացին, որ դա բավականին անակնկալ այց է եղել, բայց վստահելի մարդկանց նախապես հանձնարարվել է, որ պատշաճ աշխատանք իրականացնեն և հնարավորինս մարդաշատ հանդիպումներ կազմակերպեն, սակայան այդ օրը պարզվել է, որ ամեն գյուղում Փաշինյանին լավագույն դեպքում 50-100 մարդ է սպասում։

Մենք տեղեկացանք, որ Օհանավանում Նիկոլ Փաշինյանի հանդիպումների կազմակերպիչը ոմն Վարդան Պողոսյան է եղել, ով իր վրա է վերցրել մարդաքանակ ապահովելու գործը։ Նա Նիկոլ Փաշինյանի վաղեմի համակիրն է, ըստ լուրերի՝ նաև կազմակերպել է դրանից մի քանի օր առաջ Նիկոլ Փաշինյանի՝ Օհանավանի եկեղեցի այցը, մի խումբ մարդկանց է տարել եկեղեցու բակ, ովքեր ողջունել ու ջերմ խոսքեր են ասել Փաշինյանի ու նրա տիկնոջ հասցեին։ Այս այցից ոգևորված՝ Նիկոլ Փաշինյանը կազմակերպել է շաբաթ օրվա թիմային այցելությունն Արագածոտն։ Բայց Վարդանին չի հաջողվել մեկ-երկու տասնյակից ավելի մարդկանց համոզել, որ դուրս գան ու դիմավորեն վարչապետին։ Նա տնետուն ընկած՝ մի քանի օր փորձել է իրազեկել, համոզել համագյուղացիներին, որ գան հանդիպման, բայց մեծամասնությունը նրան գրեթե վռնդել է իրենց տներից՝ ասելով, որ գյուղը պատերազմում վեց զոհ է տվել, և անամոթություն է գնալ ու ողջունել «ոճրագործին»։ Զոհվածների ընտանիքներից երկուսին են միայն համոզել, որ ընդունեն վարչապետին։

Մենք կապ հաստատեցինք Վարդան Պողոսյանի հետ, նա պատմեց, որ Նիկոլ Փաշինյանի հետ «երկա՜ր» ճանապարհ է անցել, դեռ 2006-ից եղել է նրա համակիրը․ «Միշտ իր կողքն եմ եղել ու կմնամ։ Նիկոլ Փաշինյանը երբ սկսել է իր գործունեությունը, սկսել է մեր գյուղից, ու ես եմ եղել էդ գործի գլավարը։ Բայց էդ էլ ասեմ, որ «Քաղպայմանագրի» անդամ չեմ, ուղղակի իրեն հարգելով, էս իշխանություններին (նկատի ունի նախկիններին՝ Լ․Շ․) չսիրելով՝ անցել ենք Նիկոլի կողքը։ Էդքան բան»։ 60-ամյա Վարդան Պողոսյանը կատակեց՝ մի 20 տարի «էս գործի մեջ կանք»։ Հարցրինք՝ պատերազմից հետո չե՞ք հիասթափվել։ «Չէ, էլի իր կողքին ենք, չգիտեմ՝ ինքը սխալներ ունի, թե չէ, բայց, եսիմ, հարգում ենք ու մտածում, որ պատերազմն իրա մեղքով չէր, հաստատ իրա մեղքով չէր։ Էդ մարդն ինչի՞ց խաբար եղավ որ, ինչքան կարեցավ, զենք առավ, ինչքան ուժը պատեց, արեց, խաբում էին իրան սաղ կողմից՝ հաղթել ենք, հաղթել ենք, բայց պարզվեց, որ կրվել ենք»։

Գյուղը 2 հազարից ավելի բնակիչ ունի, շաբաթ օրը Փաշինյանի հանդիպմանը ներկա է եղել մոտ 50-80 մարդ, Փաշինյանի օհանավանցի աջակիցը խոստովանում է՝ քիչ էին․ «Էս անգամ քիչ էր, չենք կարա բան անենք․․․»։ Ճի՞շտ է, որ օհանավանցիներն իրեն վռնդել են իրենց տներից, երբ փորձել է Փաշինյանի այցից օրեր առաջ մարդկանց համոզել, որ ներկա լինեն։ «Չէ, այ քուր, չկա ըտենց բան, որ մտնեինք, 50 մարդ չէր ըլնի՝ 150 կըլներ»։ Ի դեպ, Վարդան Պողոսյանը մեր զրույցի սկզբում խոստովանեց, որ Օհանավանի եկեղեցու բակում էլ է ինքը դիմավորել Փաշինյանին, բայց զրույցի վերջում դրանից էլ հետ կանգնեց։ Զոհվածների ընտանիքների հետ չե՞ք բանակցել, որ ընդունեն Փաշինյանին։ «Զոհվածների ընտանիքների անուններն ասել ենք, ինքն էլ գնացել է»։ Իսկ այդ ընտանիքներին զգուշացրե՞լ են վարչապետի այցի մասին։ «Հա, զգուշացրել ենք, երկու ընտանիքն ընդունել են, մեկը չի ընդունել, էն մեկն էլ ընդհանրապես դռները փակել գնացել է գյուղից»,- խոստովանեց նա։ Օհանավանում կա երկու ընտանիք, որոնցից յուրաքանչյուրը երկուական զոհ ունի՝ երկու որդիները գնացել են պատերազմ ու ետ չեն եկել Նիկոլ Փաշինյանին չի ընդունել Միսաք Մելքոնյանը՝ զոհված երկու եղբայրների հայրը։

Որդեկորույս հոր՝ Միսաք Մելքոնյանի հետ էլ կապ հաստատեցինք։ «Էն գա իմ տուն որպես ի՞նչ․․․ Ես սրանցից ոչ մի բան չեմ ուզում»,- ասաց նա։ Դիտարկմանը, թե Նիկոլ Փաշինյանի թիմակիցներից ոմանք պնդում են, որ որդեկորույս ծնողներն իրենց որդիների զոհվելու մեջ չեն մեղադրում Նիկոլ Փաշինյանին, ինքը տեսնո՞ւմ է Փաշինյանի մեղքը, ասաց․ «Ես ամեն ինչ էլ տեսնում եմ, բայց ո՛չ սիրտ ունեմ, ո՛չ հավես, որ խոսեմ։ Ամեն մարդ իրա դարդով, իրա ցավով տառապում է։ Այ, որ իրենք էլ ցավ ունենան, սենց չեն անի, իրենք ուտում-խմում, քեֆ են անում»։

6 զոհ տված Օհանավանում սպասո՞ւմ էիք, որ Ձեր համագյուղացիներն աղուհացով կդիմավորեին կատարվածի թիվ մեկ պատասխանատուին։ «Հավաքածու բաներ են, ընենց չի, որ դիմավորել են»։ Ուզում եք ասել՝ դրսից բերված մարդի՞կ էին, ոչ թե ձեր համագյուղացիները։ «Որտե՞ղ չեն տանում, որ ստեղ էլ չբերեն»։ Իսկ գյուղի մարդիկ չկայի՞ն, ներկա չէի՞ն։ «Դե, կային մի քանիսը, բայց գեղ կա՞, որ շուն չլինի»»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: