17-ի ձևաչափն ամբողջ թափով կգործարկվի ֆորսմաժորային իրավիճակի դեպքում․ Միքայել Մելքումյան
«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը վստահեցնում է, ոչ 17-ի ձևաչափը կպահպանի և բողոքի ակցիաները չեն դադարեցնի։
Նա լրագրողների հետ զրույցում նկատեց, որ մարտի 28-ի հանրահավաք կլինի, ու եթե հանկարծ ֆորսմաժորային իրավիճակ լինի՝ 17-ն ամբողջ թափով կգործարկվի։
Միքայել Մելքումյանի խոսքով, եթե արտահերթ ընտրություններ անցկացնելու պայմանավորվածությունը չպահպանվի, այն շատ լուրջ բացասական ռեզոնանսի կհանգեցնի:
Նա չի երաշխավորում, որ ընտրություններ անպայման լինելու են, պարզապես կարծում է, որ պայմանավորվածությունները չեն խախտվի:
«Կսպասենք ապրիլի 20-ից հետո, եթե չլինի հրաժարական, ապա ժողովուդը դուրս կգա փողոց և, կարծում եմ, ոչ մի պայմանավորվածություն այլևս չի գործի»,- հայտարարեց Մելքումյանը՝ հավելելով, որ Բարգավաճ Հայաստանն անպայման իշխանություն է լինելու։