Գերմանիայում սկսվել է կորոնավիրուսի 3-րդ ալիքը․ Անգելա Մերկել
Գերմանիայում նորից աճել է կորոնավիրուսով վարակվածների թվերը։ Այս մասին հայտնել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը։Գերմանիայի կանցլերը նշել է, որ երկրի մի շարք քաղաքներում բացվել են պատվաստման կենտրոններ, որից կարող են օգտվել մարդիկ։
Գերմանիայում ևս տարածվել է կորոնավիրուսի բրիտանական շտամը։ Ընդգծենք, որ ավելի վաղ Մերկելը հայտնել էր, որ երկրում սահմանափակումները կերկարեն մինչև ապրիլի 18-ը։
Ընդգծենք, որ աշխարհի մի շարք երկրներում սկսվել է կորոնավրուսի նոր՝ 3-րդ ալիքը։