ՄԻՊ-ի հանձնարարությամբ մշտադիտարկման այցեր են իրականացվել ՊՆ ստորաբաժանումներԱրgախgիներն արել են անհնարինը, ամեն ինչ դրել զnhաuեղանին, սակայն թիկունքը դատարկ էր. ԱբրահամյանԲրյուսելի հայտնի խորհրդանիշ «Մաննեկեն Պիսը» Հայաստանի Անկախության օրը ներկայացել է հայկական ավանդական տարազովՕդի ջերմաստիճանը կսկսի նորից բարձրանալՎաղ առավոտյան չհայտարարված այց կատարեցի ՊՆ զորամասերից մեկը, որտեղ եղել էի մի քանի օր առաջ․ Պապիկյան (տեսանյութ)Այսօր՝ ժամը 11:00-18:00-ը, ջուր չի լինիԱրմավիրի մարզպետը վհուկների որս է սկսել․ նա շարունակում է դատաստանը. «Հրապարակ»«Սուրբ Հովհաննես» մատուռ բարձրացող քաղաքացին վնասել է ոտքը. օգնության են հասել փրկարարներըԹուրք եւ ադրբեջանցի պաշտոնյաները քննարկել են հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացըՍերգեյ Կոպիրկինին կփոխե՞ն. ՌԴ-ում նրանից դժգոհ են. «Հրապարակ»ԲԴԽ-ն վերանայում է Կարեն Անդրեասյանի օրոք կազմված դատավորների թեկնածուների ցուցակը․ «Ժողովուրդ»Սյունիքում ՔՊ-ին հաջողվեց ջարդել ընդդիմադիր ողնաշարը. «Հրապարակ»Ռոբերտ Քոչարյանի համակիրը ՔՊ-ի թեկնածուն է․ ո՞վ է Սերգո Գալստյանը. «Ժողովուրդ»Գարեգին Պողոսյանը «ցունամի» է անում կորպուսում. «Հրապարակ»Այսօր՝ ժամը 10:00-ից, հոսանքազրկումներ կլինենԼենա Նանուշյանի նոր ձախողումների շարքը. «Ժողովուրդ» Անգամ սովետական իշխանությունները չեն արգելել հիշել Արեւմտյան Հայաստանը. «Հրապարակ»Այսօր կորոշեն Հայկ Սարգսյանի ճակատագիրը. ներել, թե պատժել խոսելու համար. «Ժողովուրդ»Շանթ Հարությունյանի որդին կմասնակցի Սյունիքի ՏԻՄ ընտրություններին. «Հրապարակ»Ուկրաինան անօդաչուներով հարվածել եւ շարքից հանել է Մոսկվայի նավթավերամշակման գործարանըՓաշինյանը մեկնել է ԱՄՆՏիրոջ ճանապարհը փշոտ է, ավարտը՝ հաղթական, պետք է տոկալ հայրենիքի համար. Տեր Հայկ քահանա ՍահակյանՌուսաստանը մինչև 2026-ի վերջը զրոյացրել է հացահատիկի արտահանման մաքսատուրքերըՌԴ ՀՕՊ-ը մեկ օրում երկրի տարբեր շրջանների վրա ոչնչացրել է 45 անօդաչուՓաշինյանը ներկա է գտնվել «Բեռլինի Թանգարանային կղզին ՀՀ պատմության թանգարանում» ցուցադրությանըՄեր ոտնահետքերով քո պատմությունը երբեք չի ավարտվելու, դու պետք է լինես հավերժ. ՀայրապետյանՎենս․ «Այս նոյեմբերը վճռորոշ կլինի»Այսօր հանրային, ազգային ու պետական մեղքերի համար ապաշխարհելու օր է. Հայկ ԴեմոյանՈւսուցչուհին դասի ժամանակ «չինգաչունգ» խաղալու համար հարվածել է 14-ամյա աշակերտինՃապոնիային հզոր թայֆուն է մոտենում. իշխանությունները գրեթե 2 միլիոն մարդու տարհանվելու կոչ են արելՀայաստանի Անկախության 35-ամյակի առթիվ Հերակլիոնի քաղաքապետարանը լուսավորվել է ՀՀ դրոշի գույներովՈւզբեկստանի և Թուրքիայի զինվորականները համատեղ զորավարժություններ կանցկացնեն ԱդրբեջանումՀայաստանին 100 կրթաթոշակ կառաջարկվի զբոսաշրջության ոլորտի մասնագետների համարԲռնցքամարտիկ Արթուր Բազեյանը 2-րդ հաղթանակն է տոնել Բուլղարիայում ընթացող Եվրոպայի առաջնությունումՌԴ-ի և ԵԱՏՄ երկրների միջև գյուղատնտեսական արտադրանքի և պարենի առևտրաշրջանառությունը աճում էՍպերցյան, Նունյես, Ուոտկինս. Սաուդյան Արաբիայի Պրո լիգան առանձնացրել է գլխավոր տրանսֆերներըՀանրապետության հրապարակում հնչում է պետական օրհներգը Անկախության 35-րդ տարեդարձի առիթով (տեսանյութ)Մենք այլևս հայրենիքի մասին երազելու կարիք չունենք, քանի որ ՀՀ-ն է մեր երազանքների հայրենիքը (տեսանյութ)Ռուսաստանը մեծացնում է Հայաստանի նկատմամբ ճնշումը. Le MondeԹրամփը հայտնել է՝ ԱՄՆ-ն պատրաստվում է Բելառուսից կալիումական պարարտանյութ գնելՄիրզոյանն ու Ռումինիայի ԱԳ նախարարը քննարկել են երկկողմ հարաբերությունների խորացումըԻրանական ավիաընկերությունների թռիչքները դեպի Վրաստան կասեցվել ենՀայաստանի տղամարդկանց հավաքականը հաղթեց Իրանին, կանանց հավաքականը՝ Լատվիային«Պետությունը պարտավոր է տեսնել այն իրականությունը, որն ունի»․ Վահագն ԽաչատուրյանՀակակոռուպցիոն կոմիտեի վարչության պետը պարգևատրվել է «Մխիթար Գոշի» մեդալովԱզգային համախմբվածությունը կարող է շտկել իրավիճակը․ Գառնիկ ԴանիելյանՀՀ նախագահի հրամանագրով դիվանագետներին բարձրագույն դիվանագիտական աստիճաններ են շնորհվելԿեղծ լուրերը սպառնալիք են մեր ազգային անվտանգությանը. ԹրամփԿոնգոյում Էբոլայից մահացածների թիվը հասել է 3699-իՀավերժ փառք անկախության և ազատության կերտման ճանապարհին նահատակվածներին․ Աբրահամյան
Վազող տողեր

Իրար հաջորդած սպանությունները բացահայտվել են, դիակները՝ հայտնաբերվել․ ոստիկանության անդրադարձը

Մարտի 10-ին ոստիկանության Կապանի բաժնից Կենտրոնական բաժին հեռախոսագիր էր ստացվել։ Հայտնում էին, որ Քաջարանում հաշվառված 37-ամյա մի տղամարդ մետրոպոլիտենի «Գործարանային» կայարանի մոտակայքից կորել է։

Տեղեկությունը Կապանի ոստիկաններին հայտնել էր անհետ կորած տղամարդու քույրը։ Նա ասել էր նաև, որ եղբայրն անհետացել է մարտի 7-ին՝ ժամը 20-ի սահմաններում։

Տղամարդուն հայտնաբերելու և անհետ կորելու հանգամանքները պարզելու ուղղությամբ ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի ծառայողներն իրականացրին ծավալուն օպերատիվ միջոցառումներ, որոնց միացան նաև Կենտրոնական բաժնի քրեական հետախույզները։

Օրեր տևած համատեղ աշխատանքի արդյունքում կատարվածի մի շարք հանգամանքներ հայտնի դարձան։ Մասնավորապես, պարզվեց, որ անհետ կորած համարվող տղամարդու և Հրազդան քաղաքում հաշվառված, բայց մայրաքաղաքում բնակվող 30-ամյա մի տղամարդու միջև մայրաքաղաքի Զաքյան և Գրիգոր Լուսավորչի փողոցների խաչմերուկում վեճ էր սկսվել, որին միջամտել էր 30-ամյա տղամարդու ընկերը։

Քննությանը հայտնի նախնական տվյալներով՝ վերջինս հետապնդել էր անհետ կորած համարվող տղամարդուն ու դանակով մի քանի անգամ հարվածել նրան։ Այնուհետև, համաձայն ձեռք բերված օպերատիվ տվյալների, սպանվածի դին նրանք նետել էին Հրազդան գետը։ Քրեական հետախույզներին հայտնի դարձավ նաև, որ նրանք տղամարդու դին գետն էին նետել իրենց երկու ընկերների հետ։ Այսինքն, ոստիկանության ծառայողների տեսադաշտում արդեն չորս անձ կար։ Դեպքի առթիվ ոստիկանության Երևան քաղաքի վարչության հետաքննության բաժանմունքում քրեական գործ հարուցվեց, որն ուղարկվեց Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին։ Առանձնապես ծանր հանցագործությունը կատարելու մեջ կասկածվող անձն ու ընկերները հայտնաբերվեցին, բերման ենթարկվեցին ոստիկանություն, ապա ներկայացվեցին նախաքննական մարմնին՝ հարցաքննության։ Վերը նշված հանգամանքները հիմնավորելուց զատ իրավապահների խնդիրն էր նաև սպանված տղամարդու դին հայտնաբերելը: Որոնողական աշխատանքներին զուգահեռ ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում հայտնի դարձավ, որ երբ նրանք ցանկացել էին սպանվածի դին տեղափոխել, անհայտ մի անձ տեսել էր։

Նրանցից 34-ամյա տղամարդը, նախնական տվյալներով, կացնով հարվածել էր ականատեսին, որը ևս մահացել էր։

Երկրորդ սպանվածի դին ևս նետել էին Հրազդան գետը։ Այս գործողությանը հիշյալ չորս տղամարդուց բացի մասնակցել էր նաև նրանց ևս մի ծանոթ, որը նույնպես հայտնաբերվեց, բերման ենթարկվեց ու ձերբակալվեց։ Ոստիկանության, քննչական կոմիտեի և արտակարգ իրավիճակների նախարարության ծառայողներն ամբողջությամբ լծվեցին սպանված տղամարդկանց դիակները հայտնաբերելու միջոցառումներին։ Օրեր տևած համատեղ աշխատանքի արդյունքում մարտի 22-ին Երևանյան լճում հայտնաբերվեց ականատեսի դին։ Որոնողական աշխատանքները շարունակվեցին։ Երկու օր անց էլ՝ մարտի 24-ին, Արշակունյաց պողոտայի հարևանությամբ գտնվող ջրատարում հայտնաբերվեց անհետ կորած համարվող տղամարդու դին։

Մինչ այդ բերման ենթարկվածներից մեկի իրերում հայտնաբերվել էր հանցագործության գործիք դանակը։ Հարուցված քրեական գործերի շրջանակներում մի խումբ անձանց մեղադրանք է առաջադրվել։ Նրանք կալանավորվել են։ Նախաքննությամբ կհստակեցվի կատարված սպանություններում յուրաքանչյուրի դերակատարությունը։