Վան Գոգի կտավը աճուրդում վաճառվել է 13 միլիոն եվրոյով
Հոլանդացի նկարիչ Վան Գոգի «Մոնմարտրի փողոցային տեսարանը» կտավը Փարիզի աճուրդում վաճառվել է 13 միլիոն եվրոյով: Այս մասին ասվում է Sotheby's աճուրդի տան կայքում:
«Կտավը վաճառվել է 13,091,250 եվրոյով»,-նշված է կայքում:
«Փողոցի տեսարան Մոնմարտրում»-ը Վան Գոգը նկարել է 1887 թվականին: Այն գտնվում է մասնավոր հավաքածուում 1920 թվականից:
Աճուրդից առաջ կտավը հանրությանը ցուցադրվեց առաջին անգամ: