NEWSPRESS.am֊ի անձնակազմը մեկնում է արձակուրդ. աշխատանքները կվերսկսենք սեպտեմբերի 1-իցՄոտ 25 հազար անօրինական միգրանտներ Սեուտայից վերադարձել են ՄարոկկոԼատվիա–Բելառուս սահմանին տեխնիկական խափանում է առաջացել․ սահմանային հսկողությունը դադարեցված էՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոն կարող է հրաժարական տալԿորսիկայի ժողովն ընդունել է բանաձև, պահանջվում է անհապաղ ազատ արձակել ապօրինի պահվող հայ գերիներինՀԾԿՀ-ն ուսումնասիրել է «Երևանի ՋԷԿ»-ի էներգաբլոկի աշխատանքըՀայր Ասողիկը կիրակի Սուրբ Պատարագ կմատուցի Մայր ՏաճարումՀայկական ալկոհոլի վաճառքները ՌԴ-ում նվազում են․ կոնյակի անկումը հասել է 12 տոկոսիWildberries-ի պահեստների վրա հարձակումները վնասներ են պատճառել նաև հայ գործարարներինՌԴ ՊՆ․ ՀՕՊ-ը խոցել է 223 ուկրաինական անօդաչուԵրևանում կողոպտել են «Իդրամի» ինկասացիայի ավտոմեքենան՝ տանելով 34 պարկ փողի կապոցՆախաձեռնվել է քրեական վարույթ՝ ինքնասպանության հասցնելու հատկանիշներով․ տղայի մարմին է հայտնաբերվելԳագիկ Ծառուկյանի դստեր նոր հրապարակումըՌուբեն Վարդանյանի կինը կրկին դիմել է Փաշինյանին և Ալիևային՝ Բաքու այց կազմակերպելու համարԻրանի և Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային իրավիճակըՇոգ եղանակի պատճառով աճել է էլեկտրաէներգիայի սպառումը, ինչը հանգեցնում է վթարների․ Ռոմանոս ՊետրոսյանՄոսկվան արձագանքել է ԵԱՏՄ-ի վերաբերյալ Փաշինյանի հայտարարությանըՖրանսիան ուժեր է տեղակայել Իսպանիայի սահմանին՝ Սեուտայի միգրացիոն ճգնաժամի ֆոնինՄԻՊ-ի և ՔԾ ներկայացուցիչները քննարկել են ազատազրկվածների իրավունքների պաշտպանությունըԲաքվում շարունակվում է ապօրինաբար պահվող հայ ռազմագերիների «դատավարությունը»«Արարատ» ռեստորանային համալիրի դիմաց 23-ամյա երիտասարդը ատրճանակից մի քանի կրակոց է արձակելԱԺ-ում լրագրողների աշխատանքի նոր սահմանափակումները մտահոգել են մասնագիտական կառույցներինՌոբերտ Քոչարյանի գրասենյակի արձագանքը՝ դատարանի տարօրինակ որոշմանըԲաքվի էլիտար բնակելի համալիրներից մեկում հրդեհ է բռնկվելԿոտայքում մեկ օրում չորս մարդու կյանք խլած Թադևոս Հովակիմյանը կրկին անմեղսունակ է ճանաչվել. ՓաստինֆոԵԱՏՄ-ում ընդլայնվում է նավիգացիոն կնիքների կիրառումը բեռնափոխադրումների վերահսկման համարՈւկրաինան ակտիվացրել է Ռուսաստանի քաղաքացիական բնակչության դեմ հարձակումները․ ԶախարովաՓաշինյանի որոշումներով 7 պաշտոնյա ազատվել է պաշտոնիցԻսրայելի բանակը հայտարարել է ՀԱՄԱՍ-ի սպայի և հրամանատարի սպանության մասինԱրայիկ Հարությունյանն ազատվել է վարչապետի աշխատակազմի ղեկավարի պաշտոնիցՈւկրաինայի դեմ պատերազմում Ռուսաստանը կորցրել է 1.6 միլիոն զինվոր. ԶելենսկիԱվարտվել են բանակցությունները հայկական ձկնարտադրանքի՝ վրացական շուկայում իրացման հարցումԳևորգ Պապոյանը «Արարատցեմենտում» ներկայացրել է նորանշանակ կառավարիչ Դավիթ ԳևորգյանինՇիրակի մարզի քրեական ոստիկանները կեղծ օղի պատրաստելու և իրացնելու դեպք են բացահայտելԵրախտագիտության մեդալով է պարգևատրել Կիպրոսում հայ համայնքի ներկայացուցիչըՀիմնական խնդիրը մնում է՝ ինչպես կանխել ապօրինի կալանավորումների պրոցեսը․ ԱբրահամյանԹբիլիսյան խճուղում բախվել են «Nissan»-ը ու «Ford»-ը․ օպերատիվ են գործել պարեկներըԵրևանի «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատ»-ը հանձնվել է ՀՀ կառավարմանն ու պահպանմանըՀայաստանի համար Էբոլա հիվանդության ներմուծման և հետագա տարածման ռիսկը գնահատվում է ցածր Օգոստոսին օդի ամսական միջին ջերմաստիճանը կանխատեսվում է նորմայի սահմաններումՆիկոլ Փաշինյանի հերթական հատիկառհատիկըՆԳ նախարարի հրամանով Օլիվյե Լեֆեբվրը պարգևատրվել է հայ-ֆրանսիական համագործակցության զարգացման գործում ունեցած ներդրման համարՆարեկ Կարապետյանը լրատվամիջոցների հետ խոսելիս մի քանի բավականին ուժեղ սուտ պնդումներ է արել ՀԷՑ-ի վերաբերյալ. Ռոմանոս Պետրոսյան
45-ամյա օտարերկրացի տղամարդը Տիգրան Մեծի պողոտայում տաբատն իջեցրած պառկել է նստարանին
Մի քանի ամսում ռուսները Ուկրաինայում ոչնչացրել են 200 բենզալցակայանԲարձր ենք գնահատում այն աջակցությունը, որը Պորտուգալիան ցուցաբերում է ՀՀ-ԵՄ զարգացման գործում Նուբարաշենում կիրականացվեն սրսկման աշխատանքներ․ բնակիչներին հորդորում են փակել պատուհանները«Տելեգրամ»-ի միջոցով 10 կգ թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքի վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել էՀրազդանի բժշկական կենտրոնում լույս աշխարհ է եկել հերթական «հսկան»Քննարկվել են Շիրակի մարզում մարդու իրավունքների պաշտպանությանն առնչվող խնդիրներ
Մամուլ

Փաշինյանի «Happy end»-ը և Հայաստանի «Game over»-ը. «168 ժամ»

«168 ժամ» թերթը գրում է.

«Նիկոլ Փաշինյանը՝ որպես կերպար, նրա անցած ուղին՝ անհատական մակարդակում «հաջողության պատմություն» է։ Իջեւանցի տղան՝ չունենալով անգամ բարձրագույն կրթություն, դառնում է նախ՝ սկանդալային լրագրող, ապա՝ ընդդիմադիր գործիչ, հալածվում է, հետո հայտնվում է խորհրդարանում, ավելի ուշ՝ քայլում է երկրի մի հատվածով եւ․․․ հայտնվում է իշխանության ղեկին։ Իսկական հոլիվուդյան «happy end»-ով ավարտվող ֆիլմի սյուժե է, որը, սակայն, կարող է արժանահավատ լինել միայն այն դեպքում, եթե նկարահանվի տրագիկոմեդիայի ժանրում։

Բանն այն է, որ անհատական մակարդակում Նիկոլ Փաշինյանի ուղին հիշեցնելով «հաջողության պատմություն», հանրային, համապետական մասշտաբով՝ իրականում աղետի ու կործանման պատում է, որում արդեն երեք տարի ու մինչեւ օրս ապրում է Հայաստանը։ Նիկոլ Փաշինյանը հակասական կերպար է, ու իր կերպարի հանգույն՝ հակասական է նաև նրա անձնական ու անանձնական դերը։ Իսկ այդ հակասականությունն ամենաշատն արտահայտվում է նրանով, որ նրա անձնական «հաջողության պատմության» արդյունքում Հայաստանն արժանիորեն հավակնում է դասվել, նույն արեւմտյան եզրաբանությամբ՝ «Failed state»-երի՝ ձախողված պետությունների շարքին։

Նիկոլ Փաշինյանի անձնական այդ հաջողությունը հանգեցրել է Հայաստան պետության ձախողման։ Այդ մասին, իհարկե, նկարահանվելու դեպքում՝ հոլիվուդյան ֆիլմում ոչինչ չի ասվի, քանի որ գոնե այս պահի աշխարհաքաղաքական շահերին համապատասխանում է Նիկոլ Փաշինյանի միայն «հաջողության պատմությունը», եւ ոչ երբեք դրա արդյունքում՝ Հայաստանի՝ ձախողված պետություն դառնալու դառն իրողությունը։

Հարցը՝ ինչո՞ւ Նիկոլ Փաշինյանի անհատական «հաջողության պատմությունը» նման ողբերգական ավարտ ունեցավ Հայաստանի համար, տասնյակ, հարյուրավոր պատասխաններ ունի, որոնցից յուրաքանչյուրն առանձին քննարկման նյութ է։ Սակայն այդ պատասխանների եթե ոչ՝ ամբողջական շարքը, ապա՝ զգալի մասը կարելի է գտնել մեր հայրենակից Դարոն Աջեմօղլուի համահեղինակած «Ինչո՞ւ են ազգերը ձախողում» (Why Nations Fail) գրքում։

Աջեմօղլուին, ի դեպ, Նիկոլ Փաշինյանն իր վարչապետության սկզբնական շրջանում ցանկանում էր հրավիրել Հայաստան՝ աշխատելու, սակայն դա տեղի չունեցավ։ Թերեւս, նաեւ այն պատճառով, որ մեր հայրենակիցն ի սկզբանե տեսնում էր, որ Նիկոլ Փաշինյանը պետության հետ անում է այն, ինչն իր աշխատության մեջ համարվում է պետությունների ձախողման հիմնական պատճառ։ Ընդհանուր առմամբ, Աջեմօղլուի եւ գրքի համահեղինակ Ռոբինսոնի թեզը հանգում է նրան, որ ազգերը, պետությունները ձախողում են ինստիտուտների չկայացվածության պատճառով։ Նրանց մոտեցմամբ, պետության բարօրությունը, այդ թվում՝ տնտեսական զարգացումը կախված է առավելապես քաղաքական եւ տնտեսական ինստիտուտների ներառականությունից։

Իսկ ինստիտուտները ներառական են համարվում այնքանով, որքանով քաղաքական որոշումների կայացմանը մասնակցում են հնարավորինս մեծ թվով մարդիկ, ի տարբերություն ոչ ներառական կամ, Աջեմօղլուի բնորոշմամբ, «էքստրաակտիվ» ինստիտուտների, որոնցում որոշումները կայացվում են սահմանափակ թվով սուբյեկտների կողմից։ Իշխանության գալու առաջին իսկ օրվանից Նիկոլ Փաշինյանը գնաց «էքստրաակտիվ» ճանապարհով՝ առանց այդ էլ ավանդաբար որոշումների կայացման կենտրոնացված նախկին համակարգը վերածելով գրեթե ամբողջությամբ անձնակենտրոն կառույցի. ինստիտուտները ներառող դարձնելու փոխարեն՝ Նիկոլ Փաշինյանն ինքը ներառեց հնարավոր ամենայնը՝ ստեղծելով ձևով՝ ժողովրդավարական, սակայն բովանդակությամբ՝ ավտորիտար համակարգ։

Պառլամենտական կառավարման կարգ ունեցող երկրում խորհրդարանը վերածվեց խամաճիկի, գրեթե զրոյացվեցին իշխանությանը հակակշռող ու փոխզսպող բոլոր ինստիտուտները։ Իշխանության այսպիսի բյուրեղացումը, առնվազն Աջեմօղլուի տեսության տրամաբանությամբ, պետությունը ձախողման տանելու ամենաուղիղ ճանապարհն է։ Իսկ եթե դրան գումարենք իշխանության ներկայացուցիչների անհատական ու հավաքական անգրագիտությունը, պրոֆեսիոնալիզմի բացակայությունն ու ոչ կոմպետենտությունը, ապա պատկերն ավելի ամբողջական կդառնա։

Հասարակությունների ու պետությունների ճակատագրերը ոչ միայն կարող են չհամապատասխանել դրա առանձին անդամների «հաջողության պատմություններին», այլ կարող են լինել հակամետ ու փոխբացառող։ Հենց դա է տեղի ունեցել Հայաստանում՝ Նիկոլ Փաշինյանը կերտել է իր «հաջողության պատմությունը»՝ ի հաշիվ Հայաստանի պետության ու պետականության։ Եվ եթե նրա պատմության մոտիվներով հոլիվուդյան կամայական ֆիլմը կավարտվի տափակ «Happy end»-ով, ապա Հայաստանի համար ավարտը կարող է արտահայտվել ողբերգական «Game over»-ով։

Մենք հիմա ապրում ենք այս երկու սյուժետային ֆինալների կերտման ժամանակներում»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: