NEWSPRESS.am֊ի անձնակազմը մեկնում է արձակուրդ. աշխատանքները կվերսկսենք սեպտեմբերի 1-իցՄոտ 25 հազար անօրինական միգրանտներ Սեուտայից վերադարձել են ՄարոկկոԼատվիա–Բելառուս սահմանին տեխնիկական խափանում է առաջացել․ սահմանային հսկողությունը դադարեցված էՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոն կարող է հրաժարական տալԿորսիկայի ժողովն ընդունել է բանաձև, պահանջվում է անհապաղ ազատ արձակել ապօրինի պահվող հայ գերիներինՀԾԿՀ-ն ուսումնասիրել է «Երևանի ՋԷԿ»-ի էներգաբլոկի աշխատանքըՀայր Ասողիկը կիրակի Սուրբ Պատարագ կմատուցի Մայր ՏաճարումՀայկական ալկոհոլի վաճառքները ՌԴ-ում նվազում են․ կոնյակի անկումը հասել է 12 տոկոսիWildberries-ի պահեստների վրա հարձակումները վնասներ են պատճառել նաև հայ գործարարներինՌԴ ՊՆ․ ՀՕՊ-ը խոցել է 223 ուկրաինական անօդաչուԵրևանում կողոպտել են «Իդրամի» ինկասացիայի ավտոմեքենան՝ տանելով 34 պարկ փողի կապոցՆախաձեռնվել է քրեական վարույթ՝ ինքնասպանության հասցնելու հատկանիշներով․ տղայի մարմին է հայտնաբերվելԳագիկ Ծառուկյանի դստեր նոր հրապարակումըՌուբեն Վարդանյանի կինը կրկին դիմել է Փաշինյանին և Ալիևային՝ Բաքու այց կազմակերպելու համարԻրանի և Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային իրավիճակըՇոգ եղանակի պատճառով աճել է էլեկտրաէներգիայի սպառումը, ինչը հանգեցնում է վթարների․ Ռոմանոս ՊետրոսյանՄոսկվան արձագանքել է ԵԱՏՄ-ի վերաբերյալ Փաշինյանի հայտարարությանըՖրանսիան ուժեր է տեղակայել Իսպանիայի սահմանին՝ Սեուտայի միգրացիոն ճգնաժամի ֆոնինՄԻՊ-ի և ՔԾ ներկայացուցիչները քննարկել են ազատազրկվածների իրավունքների պաշտպանությունըԲաքվում շարունակվում է ապօրինաբար պահվող հայ ռազմագերիների «դատավարությունը»«Արարատ» ռեստորանային համալիրի դիմաց 23-ամյա երիտասարդը ատրճանակից մի քանի կրակոց է արձակելԱԺ-ում լրագրողների աշխատանքի նոր սահմանափակումները մտահոգել են մասնագիտական կառույցներինՌոբերտ Քոչարյանի գրասենյակի արձագանքը՝ դատարանի տարօրինակ որոշմանըԲաքվի էլիտար բնակելի համալիրներից մեկում հրդեհ է բռնկվելԿոտայքում մեկ օրում չորս մարդու կյանք խլած Թադևոս Հովակիմյանը կրկին անմեղսունակ է ճանաչվել. ՓաստինֆոԵԱՏՄ-ում ընդլայնվում է նավիգացիոն կնիքների կիրառումը բեռնափոխադրումների վերահսկման համարՈւկրաինան ակտիվացրել է Ռուսաստանի քաղաքացիական բնակչության դեմ հարձակումները․ ԶախարովաՓաշինյանի որոշումներով 7 պաշտոնյա ազատվել է պաշտոնիցԻսրայելի բանակը հայտարարել է ՀԱՄԱՍ-ի սպայի և հրամանատարի սպանության մասինԱրայիկ Հարությունյանն ազատվել է վարչապետի աշխատակազմի ղեկավարի պաշտոնիցՈւկրաինայի դեմ պատերազմում Ռուսաստանը կորցրել է 1.6 միլիոն զինվոր. ԶելենսկիԱվարտվել են բանակցությունները հայկական ձկնարտադրանքի՝ վրացական շուկայում իրացման հարցումԳևորգ Պապոյանը «Արարատցեմենտում» ներկայացրել է նորանշանակ կառավարիչ Դավիթ ԳևորգյանինՇիրակի մարզի քրեական ոստիկանները կեղծ օղի պատրաստելու և իրացնելու դեպք են բացահայտելԵրախտագիտության մեդալով է պարգևատրել Կիպրոսում հայ համայնքի ներկայացուցիչըՀիմնական խնդիրը մնում է՝ ինչպես կանխել ապօրինի կալանավորումների պրոցեսը․ ԱբրահամյանԹբիլիսյան խճուղում բախվել են «Nissan»-ը ու «Ford»-ը․ օպերատիվ են գործել պարեկներըԵրևանի «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատ»-ը հանձնվել է ՀՀ կառավարմանն ու պահպանմանըՀայաստանի համար Էբոլա հիվանդության ներմուծման և հետագա տարածման ռիսկը գնահատվում է ցածր Օգոստոսին օդի ամսական միջին ջերմաստիճանը կանխատեսվում է նորմայի սահմաններումՆիկոլ Փաշինյանի հերթական հատիկառհատիկըՆԳ նախարարի հրամանով Օլիվյե Լեֆեբվրը պարգևատրվել է հայ-ֆրանսիական համագործակցության զարգացման գործում ունեցած ներդրման համարՆարեկ Կարապետյանը լրատվամիջոցների հետ խոսելիս մի քանի բավականին ուժեղ սուտ պնդումներ է արել ՀԷՑ-ի վերաբերյալ. Ռոմանոս Պետրոսյան
45-ամյա օտարերկրացի տղամարդը Տիգրան Մեծի պողոտայում տաբատն իջեցրած պառկել է նստարանին
Մի քանի ամսում ռուսները Ուկրաինայում ոչնչացրել են 200 բենզալցակայանԲարձր ենք գնահատում այն աջակցությունը, որը Պորտուգալիան ցուցաբերում է ՀՀ-ԵՄ զարգացման գործում Նուբարաշենում կիրականացվեն սրսկման աշխատանքներ․ բնակիչներին հորդորում են փակել պատուհանները«Տելեգրամ»-ի միջոցով 10 կգ թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքի վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել էՀրազդանի բժշկական կենտրոնում լույս աշխարհ է եկել հերթական «հսկան»Քննարկվել են Շիրակի մարզում մարդու իրավունքների պաշտպանությանն առնչվող խնդիրներ
Մամուլ

Ինչ­պե՞ս կազ­դի «եղա­նա­կը» իշ­խա­նու­թյուն­նե­րի որո­շում­նե­րի վրա. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Հայաստանի քաղաքական դաշտի օրակարգի հիմնական առանցքը սկսել է պտտվել արտահերթ ընտրությունների անցկացման հարցի շուրջ։ Խորհրդարանական ընդդիմության ներկայացուցիչների հետ ձեռք բերված պայմանավորվածության արդյունքում Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում նշել էր ընտրությունների անցկացման կոնկրետ օր՝ հունիսի 20-ը։ Այս պայմանավորվածության արդյունքում Փաշինյանը, փաստորեն, հնարավորություն է ստանում մնալ իշխանության և ստանձնել ընտրությունների կազմակերպման գործը, քանի որ պարտությունից հետո մեծ վախեր ունի, թե իշխանությունից հեռացումը մեկընդմիշտ կարող է իրեն և իր թիմին քաղաքական լուսանցք նետել։

Մյուս կողմից՝ ընտրությունների օրվա հայտարարումը դեռևս չի նշանակում, թե այն անպայման տեղի է ունենալու։ Փորձը ցույց է տալիս, որ Նիկոլ Փաշինյանից ինչ ասես սպասելի է՝ նույնիսկ անկանխատեսելին։ Բացառված չէ, որ ինչ-որ պահի հասկանալով, որ իրենք տանուլ են տալու ընտրական գործընթացը, իշխանությունները հետ կանգնեն արտահերթ ընտրությունների պայմանավորվածությունից։

Չէ՞ որ ընթացիկ քաղաքական պրոցեսները ցույց են տալիս, որ քայլողները կաշկանդված չեն ո՛չ օրենքով, ո՛չ դատական որոշումներով, ո՛չ քաղաքական պայմանավորվածություններով, ո՛չ էլ բարոյական որևէ նորմով. նրանց համար կարևորը աթոռի պահպանման հարցը լուծվի։ Անկախ նրանից, թե ինչ կոնտեքստում է ասվել, միևնույնն է, շատ բնութագրական է, օրինակ՝ Փաշինյանի՝ խորհրդարանի ամբիոնից արված այն հայտարարությունը, թե քաղաքական պայմանավորվածությունները նրբություններ ունեն, երբեմն եղանակն էլ է ազդում դրանց վրա։

Ուստի և «քաղաքական եղանակի» կտրուկ փոփոխությունը երբեք պետք չէ բացառել։ Բայց, այնուամենայնիվ, ենթադրենք, որ ընտրությունները տեղի են ունենալու, այդ դեպքում ի՞նչ պատկեր ենք ունենալու։ Ստանձնելով ընտրությունների կազմակերպման գործը՝ Փաշինյանը հնարավորություն է ունենալու ողջ թափով գործի դնել վարչական ռեսուրսները։ Փաշինյանին օդի ու ջրի պես հարկավոր է մնալ իշխանության, ուստի կարելի է արդեն իսկ կանխատեսել, որ իրենց թիմը փորձելու է տարբեր ձևերով՝ շահագրգռելու, խոստումների կամ ճնշումների միջոցով, ստանալ պետական ապարատի աշխատողների ձայնը ու նրանց միջոցով՝ ցանկալի քանակի քվեներ։

Հարցն այն է, որ իշխանությունները ռեալ շանսեր չունեն, որովհետև գիտակից քաղաքացիների համար պարզ է, որ նրանք հիմնովին տապալել են երկրի կառավարումը, խայտառակ պարտություն են բերել մեր գլխին, դարձել են հազարավոր մարդկանց զոհվելու պատճառ, և ոչ մի տրամաբանություն չկա մեկ անգամ ևս «փորձելու»: Երկիրն այդքան ռեսուրս չունի։

Ու քանի որ «Իմ քայլն» արդեն քաղաքական իմաստով ո՛չ ասելիք, ո՛չ անելիք չունի, ապա Փաշինյանը փորձելու է բոլոր ուղղություններով մանիպուլ յատիվ հնարքներ կիրառել։ Առաջին տեղում են լինելու, բնականաբար, սուտը, կեղծիքը, սև PR-ը: Նախ՝ նրանց կողմից նոր թափով գեներացվելու են թշնամանքը և ատելությունը, սևերի ու սպիտակների բաժանման գծերը թարմացվելու են առավել վառ «ներկերով»։ Ու այդպես իշխանական թիմը փորձելու է առաջ տանել սեփական ձախողումները նախկինների վրա սրբագրելու հնարքը։ Սա հանգեցնելու է քաղաքական բևեռացման աճին ու փոխադարձ անհանդուրժողականության սրացմանը՝ մեծացնելով նաև բռնությունների ու բախումների հավանականությունը: Բացի այդ, իշխանությունները արդեն իսկ սկսել են աճեցնել կեղծ ընդդիմադիր ուժեր և, ապահովելով նրանց մասնակցությունն ընտրություններին, փորձելու են ոչ միայն պառակտում և հակասություններ մտցնել ընդդիմադիր ճամբարում, այլև հնարավորինս շատ ձայներ խլել իրական ընդդիմադիր ուժերից։

Մյուս գործոնը, որ իշխանությունները ձգտելու են իրենց օգտին ծառայեցնել, մինչև հունիսի կեսերն ընկած ժամանակամիջոցում որոշակի ծրագրեր իրականացնելն ու ցույց տալն է, թե իրենք աշխատում են։ Ու այդ ծրագրերը կարող են իրականացնել, օրինակ՝ պետական պարտքի, արտերկրից վերցված վարկերի ու «Հայաստան» համահայկական հիմնադրամի հանգանակած միջոցների հաշվին։ Ավելի հանրամատչելի ասած՝ ժողովրդի հաշվին ժողովրդին լավություն անել և մարդկանց ուշադրությունը շեղել ծանր պարտությունից ու դրա հետևանքներից։ Հատուկ անդրադարձի առարկա է նաև Ընտրական օրենսգրքի փոփոխության թեման։ Ընտրությունների մասին հայտարարելուց հետո հանկարծ իշխանություններն արագ հիշեցին ԸՕ-ն փոփոխելու հարցի մասին։ Այդպես եղավ նաև 2018 թվականի դեկտեմբերի արտահերթ խորհրդարանական ընտրություններից առաջ, երբ նախընտրական շրջանում հրատապ կարգով օրակարգ բերվեց օրենսգիրքը փոխելու թեման, սակայն, ի վերջո, ընտրություններն անցկացվեցին գործող ռեյտինգային ընտրակարգի պայմաններում՝ դրանով լուծելով որոշ թեկնածուների անցկացնելու խնդիրը։

Այս անգամ ևս բացառված չէ, որ ամբողջությամբ համամասնական ընտրակարգին անցնելու թեման հերթական ֆարսը լինի։ Եթե իշխանությունները հանրային տրամադրությունները շոշափելով տեսնեն, որ ռեյտինգայինը թույլ է տալիս տեղերում կենտրոնացնել վարչական ու ֆինանսական ռեսուրսները, ապա նրանք ոչ մի դեպքում չեն խորշի դրանով ընտրությունների գնալու գաղափարից։ Իսկ եթե տեսնեն, որ մարզերում իրենց թեկնածուները վարկաբեկված են, ի վիճակի չեն կոնսոլիդացիա ապահովել, ապա միանշանակ կնախաձեռնեն ԸՕ-ի փոփոխությունները և կանցնեն մաքուր համամասնական ընտրակարգի։

Սակայն, այս ամենով հանդերձ, չպետք է բացառել նաև անկանխատեսելիության հանգամանքը, քանի որ արտաքին և ներքին գործոններով պայմանավորված՝ իրադարձություններն այնպիսի գլխապտույտ զարգացում կարող են ունենալ, որ այսօր նույնիսկ անհնար է կանխատեսել։ Երեկվա օրը՝ ձեզ վկա»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: