Այսօր Թատրոնի համաշխարհային օրն է
Թատերասեր հանրությունը մարտի 27-ին տոնում է Թատրոնի համաշխարհային օրը (World Theatre Day): Այն տոնելու գաղափարը հաստատվել է Թատրոնի միջազգային ինստիտուտի (International Theatre Institute, ITI) որոշմամբ:
«Թատրոնի համաշխարհային օր» տոնը սահմանվել է 1961 թվականին ՅՈՒՆԵՍԿՕ-ին կից Թատրոնի միջազգային ինստիտուտի 9-րդ կոնգրեսի պատվիրատուների նախաձեռնությամբ (ստեղծվել է Պրահայում (Չեխոսլովակիա) 1948 թվականին)։ Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունը ԹՄԻ-ի անդամ է դարձել 1959 թվականին, երբ ԽՍՀՄ-ի մայրաքաղաք Մոսկվայում համառուսաստանյան թատերական ընկերությունը ստեղծեց Թատրոնի միջազգային ինստիտուտի խորհրդային ազգային կենտրոնը[2]։
«Թատրոնի օրը» թատրոնում աշխատողների՝ դերասանների, թատերական ռեժիսոր-բեմադրողների, պրոդյուսերների, լուսային օպերատորների, հնչյունային օպերատորների, մոնտաժողների, ձևավորողների և նույնիսկ տոմսավաճառների ու հանդերձարանում աշխատողների մասնագիտական տոնն է, քանի որ դեռ 1933 թվականին հունվարի 23-ին ՄԳԱԹ-ի հանդերձարանի աշխատողներին ուղղված նամակում ռուս գրող և թատերական ռեժիսոր Կոնստանտին Ստանիսլավսկին գրել է․ «Ներկայացումը սկսում է թատրոնի շենք մուտք գործելու պահից։ Դուք առաջինն եք դիմավորում եկող հանդիսատեսին...[3]»: Այս մեջբերումը ժամանակի ընթացքում վերածվել է թևավոր խոսքի՝ «Թատրոնն սկսում է կախիչներից»[4], որից էլ պարզ է դառնում, որ թատրոնում չկան երկրորդական դերեր և մասնագիտություններ։
Թատերական արվեստի սիրահարների համար «Թատրոնի օրը» իսկական տոն է, քանի որ այդ օրը տեղի են ունենում հանդիսավոր միջոցառումները «մշակութային տաճարներում», տարբեր թատերական փառատոնները, իսկ որոշ թատրոններ էլ այդ օրը փորձում են ցուցադրել նոր ներկայացումների պրեմիերաներ։