«Սուրբ Հովհաննես» մատուռ բարձրացող քաղաքացին վնասել է ոտքը. օգնության են հասել փրկարարներըԹուրք եւ ադրբեջանցի պաշտոնյաները քննարկել են հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացըՍերգեյ Կոպիրկինին կփոխե՞ն. ՌԴ-ում նրանից դժգոհ են. «Հրապարակ»ԲԴԽ-ն վերանայում է Կարեն Անդրեասյանի օրոք կազմված դատավորների թեկնածուների ցուցակը․ «Ժողովուրդ»Սյունիքում ՔՊ-ին հաջողվեց ջարդել ընդդիմադիր ողնաշարը. «Հրապարակ»Ռոբերտ Քոչարյանի համակիրը ՔՊ-ի թեկնածուն է․ ո՞վ է Սերգո Գալստյանը. «Ժողովուրդ»Գարեգին Պողոսյանը «ցունամի» է անում կորպուսում. «Հրապարակ»Այսօր՝ ժամը 10:00-ից, հոսանքազրկումներ կլինենԼենա Նանուշյանի նոր ձախողումների շարքը. «Ժողովուրդ» Անգամ սովետական իշխանությունները չեն արգելել հիշել Արեւմտյան Հայաստանը. «Հրապարակ»Այսօր կորոշեն Հայկ Սարգսյանի ճակատագիրը. ներել, թե պատժել խոսելու համար. «Ժողովուրդ»Շանթ Հարությունյանի որդին կմասնակցի Սյունիքի ՏԻՄ ընտրություններին. «Հրապարակ»Ուկրաինան անօդաչուներով հարվածել եւ շարքից հանել է Մոսկվայի նավթավերամշակման գործարանըՓաշինյանը մեկնել է ԱՄՆՏիրոջ ճանապարհը փշոտ է, ավարտը՝ հաղթական, պետք է տոկալ հայրենիքի համար. Տեր Հայկ քահանա ՍահակյանՌուսաստանը մինչև 2026-ի վերջը զրոյացրել է հացահատիկի արտահանման մաքսատուրքերըՌԴ ՀՕՊ-ը մեկ օրում երկրի տարբեր շրջանների վրա ոչնչացրել է 45 անօդաչուՓաշինյանը ներկա է գտնվել «Բեռլինի Թանգարանային կղզին ՀՀ պատմության թանգարանում» ցուցադրությանըՄեր ոտնահետքերով քո պատմությունը երբեք չի ավարտվելու, դու պետք է լինես հավերժ. ՀայրապետյանՎենս․ «Այս նոյեմբերը վճռորոշ կլինի»Այսօր հանրային, ազգային ու պետական մեղքերի համար ապաշխարհելու օր է. Հայկ ԴեմոյանՈւսուցչուհին դասի ժամանակ «չինգաչունգ» խաղալու համար հարվածել է 14-ամյա աշակերտինՃապոնիային հզոր թայֆուն է մոտենում. իշխանությունները գրեթե 2 միլիոն մարդու տարհանվելու կոչ են արելՀայաստանի Անկախության 35-ամյակի առթիվ Հերակլիոնի քաղաքապետարանը լուսավորվել է ՀՀ դրոշի գույներովՈւզբեկստանի և Թուրքիայի զինվորականները համատեղ զորավարժություններ կանցկացնեն ԱդրբեջանումՀայաստանին 100 կրթաթոշակ կառաջարկվի զբոսաշրջության ոլորտի մասնագետների համարԲռնցքամարտիկ Արթուր Բազեյանը 2-րդ հաղթանակն է տոնել Բուլղարիայում ընթացող Եվրոպայի առաջնությունումՌԴ-ի և ԵԱՏՄ երկրների միջև գյուղատնտեսական արտադրանքի և պարենի առևտրաշրջանառությունը աճում էՍպերցյան, Նունյես, Ուոտկինս. Սաուդյան Արաբիայի Պրո լիգան առանձնացրել է գլխավոր տրանսֆերներըՀանրապետության հրապարակում հնչում է պետական օրհներգը Անկախության 35-րդ տարեդարձի առիթով (տեսանյութ)Մենք այլևս հայրենիքի մասին երազելու կարիք չունենք, քանի որ ՀՀ-ն է մեր երազանքների հայրենիքը (տեսանյութ)Ռուսաստանը մեծացնում է Հայաստանի նկատմամբ ճնշումը. Le MondeԹրամփը հայտնել է՝ ԱՄՆ-ն պատրաստվում է Բելառուսից կալիումական պարարտանյութ գնելՄիրզոյանն ու Ռումինիայի ԱԳ նախարարը քննարկել են երկկողմ հարաբերությունների խորացումըԻրանական ավիաընկերությունների թռիչքները դեպի Վրաստան կասեցվել ենՀայաստանի տղամարդկանց հավաքականը հաղթեց Իրանին, կանանց հավաքականը՝ Լատվիային«Պետությունը պարտավոր է տեսնել այն իրականությունը, որն ունի»․ Վահագն ԽաչատուրյանՀակակոռուպցիոն կոմիտեի վարչության պետը պարգևատրվել է «Մխիթար Գոշի» մեդալովԱզգային համախմբվածությունը կարող է շտկել իրավիճակը․ Գառնիկ ԴանիելյանՀՀ նախագահի հրամանագրով դիվանագետներին բարձրագույն դիվանագիտական աստիճաններ են շնորհվելԿեղծ լուրերը սպառնալիք են մեր ազգային անվտանգությանը. ԹրամփԿոնգոյում Էբոլայից մահացածների թիվը հասել է 3699-իՀավերժ փառք անկախության և ազատության կերտման ճանապարհին նահատակվածներին․ ԱբրահամյանԵԱՏՄ-Ինդոնեզիա․ երկխոսության զարգացում գործարար շրջանակների միջևԱկնկալում ենք Ալբանիայի և Հայաստանի միջև բարեկամության ամրապնդում. Ալբանիայի ԱԳՆԴժբախտաբար մեր 35 տարվա կենսագրությունը, մեր ներքին հաշտությունը գողացել են մեզնից․ Բագրատ ՍրբազանՍևանում բախվել են «Mercedes»-ն ու «ԶԻԼ» բեռնատարը․ կա 1 զոհԿոնֆուցիոսի ձևակերպումը ճիշտ արտացոլում է հայկական պետականության այսօրվա վիճակը․ ԴանիելյանՂազախստանը անկեղծորեն ողջունում է Հայաստանի յուրաքանչյուր ձեռքբերում. Օլժաս ԲեկտենովԱռուշ Առուշանյանի «Բիզնես» կուսակցության և ՔՊ-ի դաշինքի ցուցակը կգլխավորի ինքը
Հասարակություն

28 տարի առաջ այս օրը մեկնարկեց Քելբաջարի ազատագրման օպերացիան. իսկ 2020-ին Նիկոլ Փաշինյանն այն հանձնեց թուրքերին

1993-ի մարտի 27-ին մեկնարկեց Քելբաջարի ազատագրման օպերացիան, որ ավարտվեց 6 օր անց։ Սա Արցախյան ազատամարտի ելքը վճռած կարեւորագույն ռազմական օպերացիաներից էր։

Քարվաճառի շրջանում տեղակայված ադրբեջանական ռազմական հենակետի ոչնչացման, բռնազավթված բնակավայրերի ազատագրման և ադրբեջանական բանակի լաչին-քելբաջարյան խմբավորման ջախջախման գործողությունը տեղի է ունեցել 1993 թվականի մարտի 27-ից ապրիլի 2-ը։

Քարվաճառի ազատագրումն ամուր կապ հաստատեց Հայաստանի և ԼՂՀ-ի միջև,  կրճատվեց ճակատային գիծը, ապահովվեց Մարտակերտի շրջանի թիկունքի ամրությունը

Քարվաճառի ազատագրումն օդ ու ջրի նման անհրաժեշտ էր Հայաստանի և Արցախի հյուսիսային և հյուսիսարևելյան սահմանների անվտանգության ապահովման համար: Քարվաճառից վտանգը կարող էր տարածվել ինչպես դեպի Վարդենիս, այնպես էլ դեպի Մարտակերտ:

Մարտակերտի ազատագրումը առանց Քարվաճառի վրա հսկողություն սահմանելու անհնար էր: Նույն կերպ անհնար էր նաև ապահովել Վարդենիսի անվտանգությունը:

Պատահական չէ, որ մինչև Քարվաճառի ազատագրումը Մարտակերտը մի քանի անգամ ձեռքից ձեռք անցավ, իսկ Վարդենիսում հայերն արդեն հավաքում էին առաջին անհրաժեշտության իրերը, որպեսզի Սևան տեղափոխվեին: Միմիայն շնորհիվ հայկական միացյալ ուժերի գրագետ գործողությունների՝ Քարվաճառը հնարավոր եղավ մաքրել հակառակորդի ռազմական ներկայությունից: Միաժամանակ փրկվեցին և՛ Մարտակերտը, և՛ Վարդենիսը:

 

Քարվաճառի ազատագրման գործողությանն աչքի ընկած զինվորականներ

Գուրգեն Դալիբալթյան, Հրաչ Անդրեասյան-Արևմտյան ուղղություն

Մոնթե Մելքոնյան (Ավո)-Մարտակերտի ճակատ

Յուրի Խաչատուրով-Լաչինի միջանցքի ուղղություն

Տիգրան Քեշիշյան

Ալբերտ Մկրտչյան

Վոլոդյա Մխիթարյան

Մարտին Կարապետյան

Սանասար Գյուրջյան

Արմեն Գրիգորյան

Արամ Առուշանյան

Վլադիկ Խաչատրյան

Ներսես Մուրադյան

Ռաֆայել Հակոբյան

Մուշեղ Նավոյան

Ֆելիքս Բագրատյան

Լեոնիդ Մարտիրոսով

Արմեն Ազարյան

Արթուր Փափազյան

Պատմությունն արձանագրում է նաև

2020 թվականին, Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի եռակողմ պայմանագրի ստորագրմամբ` Քելբաջարն անցավ Ադրբեջանին։

Քարվաճառը հանձնվեց թուրքերին նոյեմբերի 25-ին, լեգենդար հրամանատար Մոնթե Մելքոնյանի ծննդյան օրը,  ով 1993 թվականի մարտ-ապրիլ ամիսներին իրականացված Քարվաճառի ազատագրման օպերացիայի ղեկավարներից է (Մոնթե Մելքոնյան (Ավո)-Մարտակերտի ճակատ)::