Ո՞նց ենք մենք ապրում ու ո՞նց չենք գժվում. Չեմ ներում... Տղերք
Համահայկական Ազգային Համաձայնության Քաղաքական խորհրդի համանախագահ Լուսինե Հարոյանը, ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Ամեն անձրևոտ առավոտ ես դիրքերում եմ մտքով...
Մտածում եմ, որ հիմա էնտեղ ձյուն ու բուք կլինի ու Տղերքը կսառեն...
Երբևէ կանգնել ե՞ք -30 աստիճան ցրտին դրսում: Տղերքը երեք ժամ են կանգնում, ամեն երեք ժամը մեկ է հերթափոխ լինում, ու դա դեռ լավագույն դեպքում...
Ամեն անձրևոտ առավոտ ես Եռաբլուրում եմ մտքով...
Մտածում եմ Տղերքը հեսա կթրջվեն...
Պատկերացնում եմ, թե իրենց խնկաբույր նկարների, իրենց պարզ ու սիրուն աչքերի վրայով ոնց են հոսում անձրևի կաթիլները...
Ամեն անձրևոտ առավոտ ես էս Տղերքի ծնողների հետ եմ մտքով...
Մտածում եմ, թե իրենց մոխրացած հոգին ոնց է հալչում անձրևի կաթիլների տակ...
Ամեն անձրևոտ առավոտ ես մտածում եմ, թե ոնց ենք մենք ապրում ու ոնց չենք գժվում...
Չեմ հաշտվում...
Չեմ ներում...Տղերք...»