Ռոնալդուն՝ պրոդյուսեր և դերասան. ինչ անակնկալ է սպասվում ֆուտբոլասերներինՔննարկվել են կանանց նկատմամբ բռնության, ընտանեկան բռնության կանխարգելման, դրանց դեմ պայքարի ուղիներըԵրևանի ավագանու՝ պատգամավոր դարձած անդամների մանդատները տրվել են ցուցակների հաջորդ թեկնածուներինՊուտինը հրաժարվում է ընդունել Փաշինյանին Կրեմլում. ՍուրենյանցԹեհրանն ադրբեջանական AzTV պետական հեռուստաալիքը ներառել է թշնամական ԶԼՄ-ների ցանկում
Կինը հայտնել է, որ ցերեկը ամուսինը պլաստմասե խողովակով խփել է իրեն, իսկ երեկոյան սեռական բռնության ենթարկել
Էկոնոմիկայի նախարարությունը զգուշացնում է․ քիմիական սրսկման աշխատանքներ են արվելուՍտամբուլում վերաբացվելու է Բեյքոզ թաղամասի Սուրբ Նիկողայոս հայկական եկեղեցին
«Թույլ տվեք անհապաղ զանգահարել կնոջը»․ Բաքվում պահվող Լյուդվիգ Մկրտչյանի փաստաբանը հրատապ դիմել է Ալիևին
Պուտինը պատրաստ չէ դադարեցնել պատերազմը. ԶելենսկիՀայտնաբերվել է 481 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները Եվրոն բանկերում գնվում է միջինը 410.70 դրամովTRIPP–ն ուղղակի սահմանափակում է ՀՀ–ի շփումներն Իրանի հետ․ Լարիսա ԱլավերդյանՓրկարարներն արագիլին դուրս են բերել արգելափակումից և տեղափոխել անասնաբուժական կլինիկաՍեբաստիայի փողոցում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվիՀայկ Կոնջորյանի եղբորը ծեծի ենթարկելու գործով ևս մեկ անձ է ձերբակալվելԶրահաբաճկոն, ինքնաձիգ, փամփուշտ. ՆԳՆ–ն հրապարակել է Եղվարդի ապօրինի հրաձգարանի կադրերը (տեսանյութ)
«Գրտնակով 5-6 անգամ խփի գլխին, չեմ գիտակցել՝ ինչ եմ անում». 20-ամյա Էդիկն անվրդով պատմում է, թե ինչպես է սպանել մորը (տեսանյութ)
Պատկերացնո՞ւմ եք, թե ինչ ահռելի միջոցներ են ստացել մարդիկ իրենց անարդյունք աշխատանքի համարՆոր ուժ չի նշանակում նոր անուն կամ թարմ ու ոչինչ չասող դեմք. նոր ուժը արդիական, առաջադիմական ու իրատեսական հայացքներն ու լուծումներն են. ԶաքարյանԻրանը հարվածներ է հասցրել Իրաքյան Քրդստանում գտնվող ռազմական օբյեկտներին Չարը միշտ չէ, որ ներկայանում է բացահայտ կերպով. հաճախ այն քողարկվում է բարեպաշտության, արդարության և նույնիսկ ճշմարտության լեզվով. Իսահակ ՍրբազանԿիևի վրա ռուսական հարձակման հետևանքով զոհերի թիվն աճել է. կա 100 վիրավորԻսպանիայում շոգից մահացել է արդեն ավելի քան 3800 մարդՓրկարարները հայտնաբերել են մոլորված երեխաներին․ նրանց կյանքին վտանգ չի սպառնումԳեղարքունիքի և Կոտայքի մարզերում մի շարք բնակավայրերում 24 ժամ ջուր չի լինիԱդրբեջանը վերջ է դրել Ռուսաստանի տարածաշրջանային գերիշխանությանը Հարավային Կովկասում. Ուկրաինայի արտաքին հետախուզության Ինչպե՞ս է Կոնջորյանի եղբայրը լկտի հայհոյանքներ ու սպառնալիքներ հնչեցնում Նաիրի Հակոբյանի հասցեին. ՏԵՍԱՆՅՈՒԹ 18+Դավիթ Ամալյանը Հայաստանում և Ադրբեջանում ձերբակալված ու պահվող քաղբանտարկյալների մեկ տարբերություն է նշելԱյսօրվանից հայկական կաթնամթերքի համար ռուսական շուկան ամբողջությամբ փակվեց. Դավիթ Անանյան
Armat Media լրատվական գործակալության խուզարկությունն ապօրինի է ճանաչվել
Հայկ Կոնջորյանի եղբոր ծեծի մասին հաղորդումը փոխանցվել է ՔԿ. կադրեր՝ ծեծի դեպքի վայրից (տեսանյութ)Փրկարարները Սուրբ Հովհաննես մատուռի մոտակայքում քաղաքացիներին օգնություն են ցույց տվելՌուսաստանը ավիահարվածներ է հասցրել Զապորոժիեի, Սումիի և Դնեպրոպետրովսկի մարզերում. կան զոհեր և վիրավորներՈստիկանապետի նախկին խորհրդականն ուզում է ընդլայնել Արջուտի ոսկու հանքը ու պոչամբար կառուցել․ «Հետք»Այսօր և՛ Հայաստանի, և՛ Բաքվի բանտերում ազատազրկվում է մեր ողջ ժողովուրդը. Ավետիք ՉալաբյանԱյսուհետ քաղաքացին կարող է լիազորել այլ անձի՝ իր փոխարեն լրացնելու եկամուտների տարեկան հայտարարագիրը. ՊԵԿ (տեսանյութ)Գագիկ Ծառուկյանի թիմակիցները նամակ փոխանցեցին ՀՀ-ում Իրանի դեսպանին (տեսանյութ)Իրազեկում․ Տավուշում գործարկվելու է էլեկտրական շչակՑավոք, այս քաղաքական հետապնդման մեջ ներգրավված են Իրանի քաղաքացիներ. դա չպետք է թույլ տրվի. Արման Աբովյան (տեսանյութ)Հրաձգություն ԱՄՆ-ի Սիեթել քաղաքում. կան զոհեր
Գագիկ Ծառուկյանի թիմակիցները նամակ են հանձնում ՀՀ-ում Իրանի դեսպանին. ուղիղ
Հայկ Կոնջորյանի եղբոր ծեծի դեպքով մեկ անձ ձերբակալվել է․ ՆԳՆ հաղորդում է ներկայացվել
Վազգեն Մնացականյանը Բաքվում՝ ըմբշամարտի Մ-17 աշխարհի առաջնությանը առաջին հաղթանակն է տարելԱրտանիշ բնակավայրի մոտակայքում նավակը խափանվել է Սևանա լճում, նավակի վրա քաղաքացի կաԻրանի գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեին կոչով դիմել է «Հեզբոլլահ»-ինԻսակովի պողոտայում «Երեքնուկ» կամրջի վրա «Lexus»-ը վրшերթի է ենթարկել հետիոտնի. վերջինս մահшցել էԴավիթ Խուդաթյանը և Իրանի էներգետիկայի նախարարը քննարկել են Հայաստանի և Իրանի միջև էներգետիկ համագործակցության օրակարգային հարցերըՀՀ վարչապետը Նիկոլ Փաշինյանն է` արդեն իններորդ տարին, այս մեկ նախադասությունն է նախորդ հինգ տարիների քաղաքական գնահատականը և ուղեցույցը. Արփինե ՀովհաննիսյանԵրևանի քաղաքապետարանի պաշտոնատար անձին մեղադրանք է ներկայացվել դատական ակտը չկատարելու համար

««Գումարելիների» տեղափոխությունից, մեկ է, «գումարն» այդպես էլ չի օդափոխվել»

Ժամանակները փոփոխական են, հավերժությունն է անփոփոխ…

Մենք կրկին զրուցել ենք քաղաքական վերլուծաբան, ճշգրիտ կանխատեսումներով հայտնի Արբակ Խաչատրյանի հետ: Քննարկման թեման վերաբերում է Հարավկովկասյան տարածաշրջանում ծավալված զարգացումներին:

- Պարոն Խաչատրյան, «Մտավոր սեփականության պաշտպանության ֆեդերացիայի» ներկայացուցիչների կողմից Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնում Ձեր առաջադրման ցանկության բարձրաձայնմանն ի պատասխան, լրատվամիջոցների ներկայացուցիչներին վերջերս տված պարզաբանման ընթացքում Դուք ակնարկել էիք ոչ միայն Ձեր հրաժարման, այլև դրա անհարկիությունն ընդգծող կառավարման նոր մոդելի ներդրման մասին: Կբացե՞ք փակագծերը: Ինչ նոր մոդելի մասին է խոսքը:


- Կառավարման գործող մոդելի, կողմնակալության, մարդկանց շատ նեղ շրջանակի շահերի սպասարկուն լինելու մասին բազմիցս է խոսվել: Հանրության տարբեր հատվածներ տարբեր ժամանակահատվածներում նախապատվությունը տվել են կա՛մ նախագահական, կա՛մ կիսանախագահական, կամ է՛լ խորհրդարանական կառավարման ձևաչափին: Օգտվելով աքսիոմատիկ հանրահայտ բանաձևը խմբագրած ու այն կյանքի ուղենիշ դարձրած ինձ ծանոթ կաշառակերներից մեկի գերհարուստ զինանոցից, ես էլ պիտի արձանագրեմ, որ այս ընթացքում՝ ««Գումարելիների» տեղափոխությունից, մեկ է, « գումարն» այդպես էլ չի…օդափոխվել»… Մեր դիտարկմամբ, կառավարման նոր մոդելի ներդրման անհրաժեշտությունը պայմանավորված է գործող ինստիտուտների իսպառ հեղինակազրկմամբ, ինչը հատկապես առավել ակնառու դարձավ Արցախյան պատերազմում կրած պարտությունից հետո: Ի սեր անկեղծության պիտի արձանագրեմ, որ Հայաստանում չկա փոքրիշատե ազդեցությունուն, կշիռ ունեցող որևէ կառույց, լիարժեք չի գործում որևէ ենթակառուցվածք: Իսկ «ազգընտիրներից» կազմված խորհրդարանն էլ՝ տանիք լինելուց և հարմարեցված օրենքներ վավերացնելուց զատ, կարծես այլ գործառույթ չունի: Նոր մոդելի գործարկումը պայմանավորված է նաև մեկ այլ իրողությամբ: Վերջին երեք հարյուրամյակում հատկապես, մարդկանց թալանն ու ունեզրկումն իրականացվել է Սահմանադրությունների և օրենքների հատվածական կիրառման հաշվին: Որպես կանոն հենց այդ գործիքներն են լեգիտիմացրել իրականացված թալանը: Ըստ իս, այլ երկրներից կապկած օրենքները, մեր դեպքում ֆրանսիական սահմանադրությունը, չեն կարող գործունակ լինել այն տեղայնացրած երկրներիհամար: Ամեն երկիր ինքն է պարտավոր գտնել իրեն պատշաճող համադարմանը: Շառլ դը Գոլի ներդրած ջանքերի և Ֆրանսիայում անցկացված, իրար հաջորդած հանրաքվեների միջոցով գտնվեց ճգնաժամից դուրս գալու ճանապարհը: Այս մասին հիշատակում եմ, կանխելու համար ինձ ուղղվելիք Ձեր հաջորդ՝ «Ինչպես եք պատրաստում կյանքի կոչել այդ նոր մոդելը» հարցը: Նշելով, որ ցանկացողները նոր մոդելի մանրամասներին կարող են ծանոթանալ«Մտավոր սեփականության պաշտպանության ֆեդերացիայի» կայք-էջից, բավարարվեմ միայն մի քանի դիտարկմամբ: Բացառելու համար դրսի ուժերի հնարավոր ներգործությունը երկրի ղեկավարի վրա, ինչպես եղել է նախկինում, մենք կարևորում ենք կառավարման կոլեգիալության սկզբունքը՝ դրա մասնակիցը դարձնելով նաև աշխարհասփյուռ հայությանը: Մեր առաջարկած կառավարման նոր մոդելում բարձրագույն մարմինը լինելու է արդարության ու արդարամտության վրա խարսխված Արդարության խորհուրդը, որի կայացրած վճիռները (որոնք վերաբերելու են կայացրած որոշումների արդար կամ անարդար լինելուն) դառնալու են անվիճարկելի բոլորի համար: 9-11 մարդուց բաղկացած Խորհրդի կազմն ընտրվելու է աշխարհասփյուռ հայերից:


- Հաշվի առնելով տարածաշրջանային զարգացումների տրամաբանությունը, Դուք առաջարկում եք նաև անգործունակ դարձած, «հոգին ավանդող» ՄԱԿ-ի փոխարեն ստեղծել «տարածաշրջանային պատասխանատուների» առավել ճկուն ձևաչափ, որը կարող է գործունեություն ծավալել աշխարհի տարբեր կետերում առկա հակամարտությունների գոտում: Մոտեցման առումով դրանք նմա՞ն են լինելու ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափին: Ի՞նչ կասեք այս մասին:

- Մենք ապրում ենք բարդ ու խառնակ այնպիսի ժամանակներում, երբ սառեցված հակամարտությունների կաթսան նորից սկսել է բլթբլթալ: Իսկ թե դա ինչի կարող է հանգեցնել, կարծում եմ գիտեն բոլորը: Օրինակը շատ է թարմ: Արցախյան վերջին՝ 44 օրյա պատերազմը հազարավոր երիտասարդների կյանք խլեց, հազարավորներին էլ գամեց հաշմանդամի սայլակներին: Անհետ կորած ու գերեվարված որդիների գալստյանը սպասող ծնողներից առավել այդ արհավիրքի՝ անիծյալ պատերազմի մասին թերևս ոչ ոք չիմանա: Գաղտնիք չէ, որ սառեցված հակամարտությունները զարգանում են մակընթացության և տեղատվության տրամաբանությամբ: Այդ պատերազմներում, որպես կանոն, չեն լինում վերջնական շահողներ: Հաղթանակի «դափնեպսակը», որպես կանոն, բաժին է հասնում այդ պահին ուժեղին և ուրիշ ոչինչ: Այնպես որ, տարածաշրջանային կայունությունը բխում է բոլորի շահերից: Չնայած դրան, ի դեմս Թուրքիայի ու Ադրբեջանի, ինչպես նաև վերջիններիս ջանքերով տարածաշրջան սողոսկած ահաբեկչական խմբերի, նկատվում է ագրեսիվության նկատելի աճ: Եթե ասվածին հավելենք նաև ՄԱԿ-ի ազդեցության թուլացումը, կազմակերպության անգործունակությունն ու հեղինակազրկումը, պատկերն առավել քան պարզ կդառնա: Ստեղծված իրավիճակում, մեր դիտարկմամբ, ավելի նպատակահարմար կլինի ժողովուրդների կյանքի անվտանգության երաշխավորների՝ մի քանի հզոր պետություններից բաղկացած տարածաշրջանային պատասխանատուների առկայությունը: Այսօրինակ կառույցներ պիտի գործեն նաև աշխարհի տարբեր հատվածներում, որտեղ առկա է հակամարտությունների ծավալման վտանգ: Ինչ-որ առումով դրանք հիշեցնելու են ԵԱՀԿ Մինսկի ձևաչափն ու ռուս-թուրքական մոնիթորինգային կենտրոնը (միանգամայն այլ պարտականություններով ու հանձնառություններով):

- Տարածաշրջանային մետամորֆոզ զարգացումներին դիմակայելու համար Դուք նաև խիստ կարևորել էիք քրիստոնության վերջին պատվար դիտարկվող երկրների՝ Վրաստանի և Հայաստանի փոխգործակցությունը: Ինչ կերպ եք պատկերացնում ռազմաքաղաքական տարբեր համակարգերի անդամակցող երկրների ջանքերի մեկտեղումը: Փոխգործակցությունը հնարավոր դիտարկո՞ւմ եք:

- Միանշանակ: Անզեն աչքով էլ նկատվում է, որ արևմտյան տերությունների աջակցությունը վայելող Թուրքիայի ախորժակը գնալով բացվում է ու նա դառնում է ավելի հավակնոտ: Այնպես որ, չափազանց բարդ հանգույցում գտնվող, քրիստոնեական աշխարհի վերջին հենակետը,սահմանապահը հանդիսացող Վրաստանին և Հայաստանին ՝ նույնաբովանդակ վտանգներ են սպառնում: Այդպես է եղել միշտ, ու այդպիսին է իրավիճակը նաև մեր օրերում։ Նորից եմ ուզում կրկնել. քրիստոնեության սահմանային գոտի դիտարկվող երկրները պարտավոր են իրենց նետված մարտահրավերներին դիմակայել համատեղ ուժերով: Այն համոզմանն եմ, որ ստեղծված իրավիճակում, երբ շատ երկրներ փորձում են միավորվել և քաղաքական կառույցներ, միասնական օդային տարածք, միասնական արժույթ ստեղծել, մեր ազգային շահերը պահելու հրամայականն էլ մեզ հարկադրում է մտածել ուժերը մեկտեղելու և վտանգներին միասնաբար դիմակայելու անհրաժեշտության մասին: Եթե մենք՝ քրիստոնեական երկու փոքրիկ պետությունների ներկայացուցիչներս չկարողանանք սա գիտակցել ու միավորվել, ուրեմն դատապարտված ենք։ Այդ իսկ նպատակով էլ հայ և վրացի մտավորականները ստեղծված իրավիճակում ռազմաքաղաքական տարբեր համակարգերին անդամակցությունը դիտարկելով երկրորդական, փորձում են ջանքերը մեկտեղել մոտեցող ցնցումներին միասնաբար դիմակայելու համար: Այնպես որ, սնամեջ ու պաթետիկ՝ ուռահայրենասիրական հայտարարությունների փոխարեն մենք նախընտրում ենք կոնկրետ գործողությունները:

 - Աշխարհաքաղաքական զարգացումներին վերաբերող Ձեր քաղաքական կանխատեսումներն իրողություն են դառնում: Լրատվամիջոցներին տված հարցազրույցներից մեկում Դուք շեշտել էիք, որ Դոնալդ Թրամփը լինելու է ԱՄՆ վերջին նախագահը, ում օրոք ԱՄՆ-ն դեռևս կպահպանի իր ունեցած աշխարհաքաղաքական հզոր կշիռն ու ազդեցությունը, իսկ Ջո Բայդենի հնարավոր հաղթանակի դեպքում էլ վերջինիս գործողությունները միտված կլինեն ԱՄՆ-ի երբեմնի ազդեցության վերականգնմանը: Զարգացումների ինչ ընթացք եք այժմ կանխատեսում: Դրանք կարո՞ղ են էական ներգործություն ունենալ Հարավկովկասյան տարածաշրջանի վրա:

- Իրավացի եք: Այդ մասին ես տարիներ առաջ եմ ասել: Մնում եմ այն համոզմանը, որ Ջո Բայդենը, լինելով քաղաքական համակարգի անհատ, փորձելու է ետ վերադարձնել կորսված դիրքերն ու ունեցած վարկը: Մեկընդմիշտ հասկանալ է պետք, որ Թրամփի նման առևտրականներին անհրաժեշտ է մղոններով հեռու պահել քաղաքականությունից: Հակառակ դեպքում հարկադրված ենք լինելու ընդունել՝ «Մի գիժ քարը նետեց ձորը՝ հազար խելոք չկարողացան այն հանել» ճշմարտության հետ: Կայունության էտալոն համարվող ԱՄՆ-ում նույնպես սկսվել է գործընթաց,որի ապագան խիստ մշուշոտ է: Պատկերացնում եք, չէ՞, թե ինչ կկատարվի աշխարհում, եթե անկայուն իրավիճակ ստեղծվի նաև միջուկային վիթխարի արսենալ ունեցող ԱՄՆ-ում: Հանուն սեփական գոյատևման, Միացյալ Նահանգները ողջ այդ արսենալի կիրառման տեղ հաստատ կգտնի…

Զրույցը վարեց՝ Նելլի Խաչատրյանը

Այս հոդվածը տպագրվել է «Аргументы Недели» պարբերականում: