Ինդոնեզիայում պայթեցվել է կաթոլիկ եկեղեցի. կա 14 զոհ
Ինդոնեզիայի Մակասար քաղաքում կաթոլիկ եկեղեցին պայթեցրած ահաբեկիչները, պարզվել է, ամուսնական զույգ են: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը ՝ հղում կատարելով ոստիկանության հայտարարությանը։
Զեկույցում նշվում է, որ կինն ու տղամարդը ամուսնացել են վեց ամիս առաջ։ Հակաահաբեկչական ստորաբաժանումը հետաքննություն է վարում, հարձակումը նախապատրաստելու և կազմակերպելու գործով։ Պայթյունն իրականացրել են երկու մահապարտներ։
Նախնական հաղորդվում էր 10 զոհի մասին, հետագայում նրանց թիվը հասավ 14-ի։ Ինդոնեզիայում Ռուսաստանի դեսպանատունը հորդորել է ռուսներին չայցելել մարդաշատ վայրեր ու զգույշ լինել: Դեպքի հետ կապված այլ մանրամասներ դեռևս հայտնի չեն։