Ավիավթարի հետևանքով մահացել է Չեխիայի ամենահարուստ մարդը
Չեխիայի ամենահարուստ քաղաքացի Պետր Քելները մահացել է Ալյասկայում ավիավթարի արդյունքում: Այս մասին հայտնում է Alaskasnewssource պարբերականը։
Դեպքը տեղի է ունեցել Ամերիկյան Ալյասկա նահանգում՝ Քնիկի սառցադաշտի տարածքում։ Վթարի հետևանքով զոհվել էր 5 մարդ և վիրավորվել 1-ը։
Ըստ Alaskasnewssource-ի՝ Քելները միջադեպի հինգ զոհերից մեկն էր:
Ինքնաթիռի կործանման արդյունքում զոհվել են նաեւ Չեխիայի քաղաքացի Բենյամին Լարոչեն, երկու ուղեկցորդներ ու օդաչու: Ուղղաթիռի կործանման պատճառների մասին տեղեկատվությունը դեռ չի հաղորդվում։ Դեպքի հետ կապված հետաքննությունը դեռ շարունակվում է: