Ստեփանակերտ քաղաքի հարակից տարածքներում զենքերի վնասազերծում կիրականացվի
ԱՀ ՆԳ նախարարության ԱԻ պետական ծառայությունը հաղորդագրություն է տարածել, որում ասվում է.
«Հարգելի հայրենակիցներ
ՆԳ նախարարության ԱԻ պետական ծառայությունն իրազեկում է, որ հանրապետության տարածքում դեռևս շարունակվում է զենք-զինամթերքի հայտնաբերման, դրանց ոչնչացման կամ պահեստավորման գործընթացը:
Օրվա ընթացքում հրթիռակասետային ռումբերի և հակահետևակային ականների և այլ զինատեսակների վնասազերծունմ է նախատեսվում Ստեփանակերտ քաղաքի հարակից տարածքներում՝ Աջափնյակ թաղամասում, Մարտակերտ քաղաքում և հարակից բնակավայրերում:
Տեղեկատու հեռախոս-911,101,112»: