Ադրբեջանի և Թուրքիայի փորձագետները Հայաստանն ու Արցախը կոմունիկացիոն «թիքաների» են բաժանում. Աշոտյանը քարտեզ է հրապարակել
Մինչ Հայաստանը վիժվածքի համառ ջանքերով և վիժվածքապարկերի թրքաբարո մեյմունություններով մխրճվում է ընտրությունների ֆրիկ-շոու մեջ, մինչ մեզ հրամցվում են «բուհերը ծախենք», «երեխեքի գլուխների շոյենք», «ՍԴ որոշումը կարդանք» տիպի հիմարություններ, ադրբեջանա-թուրքական պլանները մեր հանդեպ խորանում են։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը: Վերջինս գրառմանը կից նաև քարտեզ է հրապարակել:
«Նշված քարտեզը հերթականներից է, որտեղ Ադրբեջանի և Թուրքիայի փորձագետները Հայաստանն ու Արցախը կոմունիկացիոն «թիքաների» են բաժանում։
Ուշադրություն դարձրեք Նախիջևան-Գորիս-Լաչին-Շուշի-Ստեփանակերտ-Աղդամ ավտոճանապարհի գործարկման ախորժակի վրա։
Ասեմ, իմանաք։ Ռազմավարական կարևորության առումով սա Մեղրիի հատվածին քիչ է զիջում։
Ավելին, Սյունիքը վերեւից կտրելու եւ Նախիջեւանը Շուշիի ու Աղդամի հետ ուղղակի կապելու սպառնալիք է։
Այսինքն՝ Սյունիքի նկատմամբ թյուրքական ծրագրերը միայն գծային չեն, այլև կլաստեռային։
Դե դուք էլ շարունակեք ընտրություններ խաղալ...»,-գրել է Աշոտյանը:
