Փրկարարները վերացրել են Սուեզի ջրանցքում ստեղծված խցանումը
Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթահ էլ-Սիսին նշել է, որ Սուեզի ջրանցքը բացվել է: Այս մասին հայտնում է Ria.ru-ն:
«Եգիպտացիներն այսօր հաջողության են հասել Սուեզի ջրանցքում խցանված նավը դուրս բերելու հարցում, չնայած որ գործողության իրականացման ժամանակ եղել են հսկայական տեխնիկական դժվարություններ», - ասել է նախագահը:
Դեռևս պարզ չէ, թե որքան շուտ կվերականգնվի ջրանցքի բնականոն աշխատանքը: Գործակալության տվյալներով ՝ ներկայումս հերթում կա ավելի քան 450 տարբեր նավ:
Ավելի վաղ փրկարարներին հաջողվել էր նավն ազատել 27 հազար խորանարդ մետր ավազից: