Խուսափե՛ք հակաբիոտիկների չարաշահումից. ԱՆ
ՀՀ առողջապահության նախարարությունը հորդորում է խուզափել հակաբիոտիկների չարաշահումից: Տարածած հաղորդագրության մեջ ասվում է.
«2019 թվականին ՄԱԿ-ի հակամանրէային դեղերի նկատմամբ կայունության համակարգման խումբը զգուշացրել է, որ մինչև 2050 թվականը հակաբիոտիկային բուժման չենթարկվող հիվանդությունները կարող են տարեկան 10 միլիոն մահվան պատճառ դառնալ և այնքան աղետալի վնաս հասցնել տնտեսությանը, որ մինչև 2030 թվականը 24 միլիոն մարդու հասցնել ծայրահեղ աղքատության շեմին»: