NEWSPRESS.am֊ի անձնակազմը մեկնում է արձակուրդ. աշխատանքները կվերսկսենք սեպտեմբերի 1-իցՄոտ 25 հազար անօրինական միգրանտներ Սեուտայից վերադարձել են ՄարոկկոԼատվիա–Բելառուս սահմանին տեխնիկական խափանում է առաջացել․ սահմանային հսկողությունը դադարեցված էՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոն կարող է հրաժարական տալԿորսիկայի ժողովն ընդունել է բանաձև, պահանջվում է անհապաղ ազատ արձակել ապօրինի պահվող հայ գերիներինՀԾԿՀ-ն ուսումնասիրել է «Երևանի ՋԷԿ»-ի էներգաբլոկի աշխատանքըՀայր Ասողիկը կիրակի Սուրբ Պատարագ կմատուցի Մայր ՏաճարումՀայկական ալկոհոլի վաճառքները ՌԴ-ում նվազում են․ կոնյակի անկումը հասել է 12 տոկոսիWildberries-ի պահեստների վրա հարձակումները վնասներ են պատճառել նաև հայ գործարարներինՌԴ ՊՆ․ ՀՕՊ-ը խոցել է 223 ուկրաինական անօդաչուԵրևանում կողոպտել են «Իդրամի» ինկասացիայի ավտոմեքենան՝ տանելով 34 պարկ փողի կապոցՆախաձեռնվել է քրեական վարույթ՝ ինքնասպանության հասցնելու հատկանիշներով․ տղայի մարմին է հայտնաբերվելԳագիկ Ծառուկյանի դստեր նոր հրապարակումըՌուբեն Վարդանյանի կինը կրկին դիմել է Փաշինյանին և Ալիևային՝ Բաքու այց կազմակերպելու համարԻրանի և Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային իրավիճակըՇոգ եղանակի պատճառով աճել է էլեկտրաէներգիայի սպառումը, ինչը հանգեցնում է վթարների․ Ռոմանոս ՊետրոսյանՄոսկվան արձագանքել է ԵԱՏՄ-ի վերաբերյալ Փաշինյանի հայտարարությանըՖրանսիան ուժեր է տեղակայել Իսպանիայի սահմանին՝ Սեուտայի միգրացիոն ճգնաժամի ֆոնինՄԻՊ-ի և ՔԾ ներկայացուցիչները քննարկել են ազատազրկվածների իրավունքների պաշտպանությունըԲաքվում շարունակվում է ապօրինաբար պահվող հայ ռազմագերիների «դատավարությունը»«Արարատ» ռեստորանային համալիրի դիմաց 23-ամյա երիտասարդը ատրճանակից մի քանի կրակոց է արձակելԱԺ-ում լրագրողների աշխատանքի նոր սահմանափակումները մտահոգել են մասնագիտական կառույցներինՌոբերտ Քոչարյանի գրասենյակի արձագանքը՝ դատարանի տարօրինակ որոշմանըԲաքվի էլիտար բնակելի համալիրներից մեկում հրդեհ է բռնկվելԿոտայքում մեկ օրում չորս մարդու կյանք խլած Թադևոս Հովակիմյանը կրկին անմեղսունակ է ճանաչվել. ՓաստինֆոԵԱՏՄ-ում ընդլայնվում է նավիգացիոն կնիքների կիրառումը բեռնափոխադրումների վերահսկման համարՈւկրաինան ակտիվացրել է Ռուսաստանի քաղաքացիական բնակչության դեմ հարձակումները․ ԶախարովաՓաշինյանի որոշումներով 7 պաշտոնյա ազատվել է պաշտոնիցԻսրայելի բանակը հայտարարել է ՀԱՄԱՍ-ի սպայի և հրամանատարի սպանության մասինԱրայիկ Հարությունյանն ազատվել է վարչապետի աշխատակազմի ղեկավարի պաշտոնիցՈւկրաինայի դեմ պատերազմում Ռուսաստանը կորցրել է 1.6 միլիոն զինվոր. ԶելենսկիԱվարտվել են բանակցությունները հայկական ձկնարտադրանքի՝ վրացական շուկայում իրացման հարցումԳևորգ Պապոյանը «Արարատցեմենտում» ներկայացրել է նորանշանակ կառավարիչ Դավիթ ԳևորգյանինՇիրակի մարզի քրեական ոստիկանները կեղծ օղի պատրաստելու և իրացնելու դեպք են բացահայտելԵրախտագիտության մեդալով է պարգևատրել Կիպրոսում հայ համայնքի ներկայացուցիչըՀիմնական խնդիրը մնում է՝ ինչպես կանխել ապօրինի կալանավորումների պրոցեսը․ ԱբրահամյանԹբիլիսյան խճուղում բախվել են «Nissan»-ը ու «Ford»-ը․ օպերատիվ են գործել պարեկներըԵրևանի «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատ»-ը հանձնվել է ՀՀ կառավարմանն ու պահպանմանըՀայաստանի համար Էբոլա հիվանդության ներմուծման և հետագա տարածման ռիսկը գնահատվում է ցածր Օգոստոսին օդի ամսական միջին ջերմաստիճանը կանխատեսվում է նորմայի սահմաններումՆիկոլ Փաշինյանի հերթական հատիկառհատիկըՆԳ նախարարի հրամանով Օլիվյե Լեֆեբվրը պարգևատրվել է հայ-ֆրանսիական համագործակցության զարգացման գործում ունեցած ներդրման համարՆարեկ Կարապետյանը լրատվամիջոցների հետ խոսելիս մի քանի բավականին ուժեղ սուտ պնդումներ է արել ՀԷՑ-ի վերաբերյալ. Ռոմանոս Պետրոսյան
45-ամյա օտարերկրացի տղամարդը Տիգրան Մեծի պողոտայում տաբատն իջեցրած պառկել է նստարանին
Մի քանի ամսում ռուսները Ուկրաինայում ոչնչացրել են 200 բենզալցակայանԲարձր ենք գնահատում այն աջակցությունը, որը Պորտուգալիան ցուցաբերում է ՀՀ-ԵՄ զարգացման գործում Նուբարաշենում կիրականացվեն սրսկման աշխատանքներ․ բնակիչներին հորդորում են փակել պատուհանները«Տելեգրամ»-ի միջոցով 10 կգ թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքի վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել էՀրազդանի բժշկական կենտրոնում լույս աշխարհ է եկել հերթական «հսկան»Քննարկվել են Շիրակի մարզում մարդու իրավունքների պաշտպանությանն առնչվող խնդիրներ
Մամուլ

Երկվորյակ գելխեղդն ու գորշ հովիվները. «168 ժամ»

«168 ժամ» թերթը գրում է.

«Նիկոլ Փաշինյանի նախընտրական պլատֆորմը պարզ է ու պարզունակ․ Թուրքիայի և Ադրբեջանի հետ տնտեսական հարաբերությունների հաստատում, որպես դրա հետեւանք՝ տնտեսության զարգացում և բարեկեցության աճ, փողի ավելացում, մի խոսքով։ Նիկոլ Փաշինյանը հասարակությանն առաջարկում է կրկին իրեն ընտրել՝ կյանքի բարելավման համար։ Նրա առաջարկը նույնն է, ինչ ընտրություններին մասնակցող բոլորի առաջարկը՝ մարդկանց կյանքի բարելավում։ Այն «փոքր» նրբությամբ, որ նա դա առաջարկում է ընդամենը հինգ ամիս առաջ առնվազն 5000 հայորդիների սպանած, ավելի քան 10.000 հայորդիների վիրավոր ու հաշմանդամ դարձրած պետությունների հետ հարաբերությունների հաստատման ճանապարհով։

Այլ կերպ ասած, Նիկոլ Փաշինյանը հասարակությանն առաջարկում է գործարք՝ լավ կյանքի հեռանկարի դիմաց մոռանալ հազարավոր զոհերին ու վիրավորներին, համակերպվել Արցախի կորստի հետ եւ շարժվել առաջ։

Կա վտանգ, որ հասարակությունը կարող է համաձայնել այդ գործարքին, որովհետև առաջարկվողը լավ կյանքն է, այսինքն՝ փողը, որն այդքան կարեւոր է միջին վիճակագրական և ոչ այդքան վիճակագրական հայի համար։ Գործարքն էլ որքան ճղճիմ է, նույնքան վտանգավոր, քանի որ դրա հիմքում ընկած է «փող՝ մոռացության դիմաց» սկզբունքը, եւ եթե դա հաջողի արցախյան պարտության պարագայում, ապա կարող է կիրառվել նաեւ, օրինակ, Հայոց ցեղասպանության առնչությամբ, ինչի սերմերը ցանվում են հենց այս օրերին։ Վճարողներն էլ կարող են սպասվածից ավելի առատաձեռն գտնվել։

Ահա այս սցենարի իրականացման համար Նիկոլ Փաշինյանը պատրաստ է նետվել մարտի, որում իրեն վերապահել է՝ գելխեղդի, սեփական քաղաքական հակառակորդներին էլ՝ գայլերի դերը։ Նիկոլ Փաշինյանի ներկայացրած կենդանական մոդելը շատ պարզունակ է, պարզապես նա բացահայտում է այդ մոդելի միայն մի մասը։ Իսկ ամբողջական մոդելն այն է, որ նա պատրաստ է Թուրքիայի եւ Ադրբեջանի հանդեպ ցուցաբերել նապաստակի հեզություն՝ պայմանով, որ ներքին հակառակորդներին վերաբերվելու է՝ որպես գելխեղդ։

Այսպիսով, առաջիկա ընտրություններում հաղթելու հավակնություն է ներկայացնում մեկը, ով անձամբ իրեն համեմատում է գելխեղդի հետ, որը ոչ թե սովորական, այլ կենդանակերպի նշանով երկվորյակ գելխեղդ է, ինչպես նրա քաղաքական երկվությունը մեկնել էր իր կուսակիցներից ամենաանմեկնելին․․․

․․․Մարդը, ում գործունեության արդյունքում թուրքական հայտնի «Գորշ գայլեր» կազմակերպությունը դպրոց է բացում «դժգույն ու դժբախտ» Շուշիում, ցանկանում է պայքարել ներքին գայլերի դեմ, այսինքն՝ նրա համար գայլերն այդուհանդերձ ընդունելի են, պայմանով, որ նրանք պետք է լինեն թուրքական ծագմամբ։

Կամ գուցե գայլերի հետ համեմատությունը կապված է ժողովրդի նկատմամբ Նիկոլ Փաշինյանի վերաբերմունքին․ բոլորը գիտեն, թե ում են պաշտպանում հովիվների գելխեղդները գայլերից։

Ով՝ ով, բայց Նիկոլ Փաշինյանն ամենալավը գիտի ժողովրդի որակների մասին, առանց որոնց նա չէր կարող դառնալ «ժողովրդի վարչապետը»։ Մնում է պարզել հովիվներին»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: