ՀԱԿ-ը փնտրտուքի մեջ է. նրանք չեն բացառում դաշինքը տերպետրոսյանական բնորոշմամբ, «մոնղոլ թաթարների» հետ. «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է.
«Թեև իշխող թիմն Ընտրական օրենսգրքում դեռեւս փոփոխություններ չի արել, և հայտնի չէ՝ ընտրություններն անցկացվելու են ռեյտինգային, թե համամասնական ընտրակարգով, սակայն կուսակցությունները, այդ թվում՝ Հայ ազգային կոնգրեսը, արդեն մասնակցության ֆորմատի փնտրտուքների մեջ են և բանակցում են քաղաքական ամենատարբեր ու անհավանական ուժերի հետ։
ՀԱԿ-ականները չեն բացառում՝ հանուն Նիկոլ Փաշինյանի հեռացման անգամ դաշինք կազմեն, տերպետրոսյանական բնորոշմամբ, մոնղոլ-թաթարների հետ, ինչպես տարիներ առաջ բուժուադեմոկրատական հեղափոխություն էին անում Գագիկ Ծառուկյանի հետ։
ՀԱԿ-ում հասկանում են, որ ռեյտինգայինով միայնակ մասնակցելու դեպքում իրենք շանս չունեն, բացի այդ՝ ֆինանսական ծախսերի խնդիրը կա, ՀԱԿ-ում փողատերեր չկան, դրսից պետք է ֆինանսները հայթայթեն»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։