Արցախի ականապատված տարածքների քարտեզը փոխանցվե՞լ է թուրքական հատուկ ծառայություններին. քրգործը վարույթ է ընդունվել
Սույն թվականի մարտի 30-ին Արցախի քննչական կոմիտեի ՀԿԳ վարչությունում վարույթ է ընդունվել ԱՀ քրեական օրենսգրքի 310-րդ հոդվածի 1-ին մասով և 316-րդ հոդվածով հարուցված քրեական գործը՝ ս.թ. մարտի 11-ին զանգվածային լրատվության միջոցներով հրապարակված «The Halo Trust» կազմակերպության կողմից ԱՀ-ում գործունեություն ծավալելու ընթացքում թուրքական հատուկ ծառայություններին Արցախի Հանրապետության ականապատված տարածքների քարտեզը փոխանցելու և դրա միջոցով 44-օրյա պատերազմի ժամանակն Արցախի Հանրապետության պաշտպանական ականապատված տարածքներն անխոչընդոտ հաղթահարելու դեպքի առթիվ: Այս մասին հաղորդում է Արցախի Քննչական կոմիտեն։
Դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ իրականացվում են անհրաժեշտ քննչական և դատավարական գործողություններ:
Նախաքննությունը շարունակվում է: