«Սուրբ Հովհաննես» մատուռ բարձրացող քաղաքացին վնասել է ոտքը. օգնության են հասել փրկարարներըԹուրք եւ ադրբեջանցի պաշտոնյաները քննարկել են հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացըՍերգեյ Կոպիրկինին կփոխե՞ն. ՌԴ-ում նրանից դժգոհ են. «Հրապարակ»ԲԴԽ-ն վերանայում է Կարեն Անդրեասյանի օրոք կազմված դատավորների թեկնածուների ցուցակը․ «Ժողովուրդ»Սյունիքում ՔՊ-ին հաջողվեց ջարդել ընդդիմադիր ողնաշարը. «Հրապարակ»Ռոբերտ Քոչարյանի համակիրը ՔՊ-ի թեկնածուն է․ ո՞վ է Սերգո Գալստյանը. «Ժողովուրդ»Գարեգին Պողոսյանը «ցունամի» է անում կորպուսում. «Հրապարակ»Այսօր՝ ժամը 10:00-ից, հոսանքազրկումներ կլինենԼենա Նանուշյանի նոր ձախողումների շարքը. «Ժողովուրդ» Անգամ սովետական իշխանությունները չեն արգելել հիշել Արեւմտյան Հայաստանը. «Հրապարակ»Այսօր կորոշեն Հայկ Սարգսյանի ճակատագիրը. ներել, թե պատժել խոսելու համար. «Ժողովուրդ»Շանթ Հարությունյանի որդին կմասնակցի Սյունիքի ՏԻՄ ընտրություններին. «Հրապարակ»Ուկրաինան անօդաչուներով հարվածել եւ շարքից հանել է Մոսկվայի նավթավերամշակման գործարանըՓաշինյանը մեկնել է ԱՄՆՏիրոջ ճանապարհը փշոտ է, ավարտը՝ հաղթական, պետք է տոկալ հայրենիքի համար. Տեր Հայկ քահանա ՍահակյանՌուսաստանը մինչև 2026-ի վերջը զրոյացրել է հացահատիկի արտահանման մաքսատուրքերըՌԴ ՀՕՊ-ը մեկ օրում երկրի տարբեր շրջանների վրա ոչնչացրել է 45 անօդաչուՓաշինյանը ներկա է գտնվել «Բեռլինի Թանգարանային կղզին ՀՀ պատմության թանգարանում» ցուցադրությանըՄեր ոտնահետքերով քո պատմությունը երբեք չի ավարտվելու, դու պետք է լինես հավերժ. ՀայրապետյանՎենս․ «Այս նոյեմբերը վճռորոշ կլինի»Այսօր հանրային, ազգային ու պետական մեղքերի համար ապաշխարհելու օր է. Հայկ ԴեմոյանՈւսուցչուհին դասի ժամանակ «չինգաչունգ» խաղալու համար հարվածել է 14-ամյա աշակերտինՃապոնիային հզոր թայֆուն է մոտենում. իշխանությունները գրեթե 2 միլիոն մարդու տարհանվելու կոչ են արելՀայաստանի Անկախության 35-ամյակի առթիվ Հերակլիոնի քաղաքապետարանը լուսավորվել է ՀՀ դրոշի գույներովՈւզբեկստանի և Թուրքիայի զինվորականները համատեղ զորավարժություններ կանցկացնեն ԱդրբեջանումՀայաստանին 100 կրթաթոշակ կառաջարկվի զբոսաշրջության ոլորտի մասնագետների համարԲռնցքամարտիկ Արթուր Բազեյանը 2-րդ հաղթանակն է տոնել Բուլղարիայում ընթացող Եվրոպայի առաջնությունումՌԴ-ի և ԵԱՏՄ երկրների միջև գյուղատնտեսական արտադրանքի և պարենի առևտրաշրջանառությունը աճում էՍպերցյան, Նունյես, Ուոտկինս. Սաուդյան Արաբիայի Պրո լիգան առանձնացրել է գլխավոր տրանսֆերներըՀանրապետության հրապարակում հնչում է պետական օրհներգը Անկախության 35-րդ տարեդարձի առիթով (տեսանյութ)Մենք այլևս հայրենիքի մասին երազելու կարիք չունենք, քանի որ ՀՀ-ն է մեր երազանքների հայրենիքը (տեսանյութ)Ռուսաստանը մեծացնում է Հայաստանի նկատմամբ ճնշումը. Le MondeԹրամփը հայտնել է՝ ԱՄՆ-ն պատրաստվում է Բելառուսից կալիումական պարարտանյութ գնելՄիրզոյանն ու Ռումինիայի ԱԳ նախարարը քննարկել են երկկողմ հարաբերությունների խորացումըԻրանական ավիաընկերությունների թռիչքները դեպի Վրաստան կասեցվել ենՀայաստանի տղամարդկանց հավաքականը հաղթեց Իրանին, կանանց հավաքականը՝ Լատվիային«Պետությունը պարտավոր է տեսնել այն իրականությունը, որն ունի»․ Վահագն ԽաչատուրյանՀակակոռուպցիոն կոմիտեի վարչության պետը պարգևատրվել է «Մխիթար Գոշի» մեդալովԱզգային համախմբվածությունը կարող է շտկել իրավիճակը․ Գառնիկ ԴանիելյանՀՀ նախագահի հրամանագրով դիվանագետներին բարձրագույն դիվանագիտական աստիճաններ են շնորհվելԿեղծ լուրերը սպառնալիք են մեր ազգային անվտանգությանը. ԹրամփԿոնգոյում Էբոլայից մահացածների թիվը հասել է 3699-իՀավերժ փառք անկախության և ազատության կերտման ճանապարհին նահատակվածներին․ ԱբրահամյանԵԱՏՄ-Ինդոնեզիա․ երկխոսության զարգացում գործարար շրջանակների միջևԱկնկալում ենք Ալբանիայի և Հայաստանի միջև բարեկամության ամրապնդում. Ալբանիայի ԱԳՆԴժբախտաբար մեր 35 տարվա կենսագրությունը, մեր ներքին հաշտությունը գողացել են մեզնից․ Բագրատ ՍրբազանՍևանում բախվել են «Mercedes»-ն ու «ԶԻԼ» բեռնատարը․ կա 1 զոհԿոնֆուցիոսի ձևակերպումը ճիշտ արտացոլում է հայկական պետականության այսօրվա վիճակը․ ԴանիելյանՂազախստանը անկեղծորեն ողջունում է Հայաստանի յուրաքանչյուր ձեռքբերում. Օլժաս ԲեկտենովԱռուշ Առուշանյանի «Բիզնես» կուսակցության և ՔՊ-ի դաշինքի ցուցակը կգլխավորի ինքը

Ո՞ւր է Հովիկ Աբրահամյանը. գործարք Փաշինյանի հե՞տ, թե՞ հասարակ շանտաժ

«Հարցի այս կողմում մարդ է, որ սխալական է, և հասկացել է իր սխալը։ Բայց ինչ ասես, երբ հարցի մյուս կողմում պետությունն է, որն իրեն պահում է ոգևորված չար մանկան պես»։ Խոսքերի հեղինակը ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանն է, ով խոսում էր այն ժամանակ նոր իշխանությունների՝ իրեն, այսպես ասենք, հետապնդելուց:

Նախկին վարչապետն այսօր տարօրինակ կերպով բերանը ջուր է առել ու լեզուն կուլ տվել, երբ հազարավոր մատաղ կյանքեր են կորսվել, սերունդ է կործանցվել, հայրենիք է նվիրաբերվել թշնամի թուրքին, այս պահին էլ մեծ դավադրություն է նախապատրաստվում՝ ճանապարհները բացելու անվան տակ սքողելով Թուրքիայի կողմից Հայաստան պետության անարյուն զավթումը:

Պաշտոնաթող վարչապետը, նախկինում ասենք, բանակի մասին գրում էր. «Բանակի կազմավորումը, կայացումը հայ ժողովրդի ազատատենչության, հզոր հայրենիք ու պետություն ունենալու վառ դրսևորման արգասիքն է: Հայրենանվիրում մեզ ոչ ոք չի սովորեցրել. դա մեր նկարագիրն է, էությունը»: 

Այժմ, երբ մեզ հայրենազրկում են, բանակը բացահայտորեն գլխատում ու քանդում, սույն նախկին պաշտոնյան, որի անվան հետ բազմաթիվ ապօրինություններ էին կապվում, այժմ հանգիստ հետևում է սարսափի այս տեսարանին: Այսպե՞ս է Աբրահամյանի հայրենանվիրման նկարագիրն ու էությունը: 

Երբ նոր իշխանության իրավապահները դեռևս 2018-ին առգրավում էին Աբրահամյանի անձնագիրը, նա իսկական վայնասուն էր բարձրացրել, խոսում էր օրենսդրությունից և այլնից: Հետո ինչ-որ հրաշքով մաքրվեց նրա անունը: Այս օրերին և ընդհանրապես, վերջին տարում, երբ աջուձախ բռնաբարվում է ՀՀ օրենսդրությունը, Սահմանադրությունն ինքնին, նախկին ռեժիմի ներկայացուցչի ծպտունն անգամ չկա: Եվ դա այն դեպքում, երբ նախկին իշխանությունների նույնիսկ ամենապախարակված ու ամենահեշտ թիրախավորվող պաշտոնյաներն այս օրերին փողոցում էին՝ հանուն հայրենիքի ու չվախենալով հետապնդվելուց ու կալանավորվելուց: 

Ուրեմն Աբրահամյանի համար ոչ միայն ընդունելի է այն արհավիրքը, որ բերեցին Հայաստանի գլխին, այլև նա կա՛մ ստախոս է, կա՛մ վախկոտ:

Նույն կերպ, դեռևս 2018-ի սեպտեմբերի 2-ին Արցախի անկախության հռչակման միջոցառմանը մասնակցող Աբրահամյանն ընդհանրապես չի սգում Արցախի 3/4-ի կորուստը:

Սերժ Սարգսյանից հեռացած-չորացած «առվակը» տաքուկ բարեկամություն է անում արդեն Նիկոլի հետ: Չնայած, մամուլում տեղեկություններ տարածվեցին այն մասին, որ Աբրահամյանը կոմպրոմատ՝ տեսանյութ Փաշինյանի մասնակցությամբ, որում երևում է, թե ինչպես է Աբրահամյանը գումար փոխանցում վերջինիս: Չենք բացառում, որ Փաշինյան-Աբրահամյան պայմանավորվածությունն ընդամենը շանտաժ է՝ լռություն ազատության դիմաց սկզբունքով: Բայց հաշվի առնելով, որ Աբրահամյանի եղբոր գործերն իրավական դաշտում «այնքան էլ լավ չեն», հնարավոր է, որ Արցախի կորստի ու բանակի գլխատման համար Աբրահամյանը գործարքի է գնացել Փաշինյանի հետ՝ լռությամբ գնելով եղբոր ազատությունը: 

Ի դեպ, նկատենք, որ տարօրինակ լռություն է պահպանում նաև Աբրահամյանի՝ նախկին քաղաքապետ, նախկին պատգամավոր որդին՝ Արգամ Աբրահամյանը: Ինչպես ավագ Աբրահամյանին, այնպես էլ կրտսերին միայն սեփական կաշին է հետաքրքրում: Կարևորը՝ հայրիկը սեփական ազատությունն ու դղյակները ապահովագրող տեսանյութ ունի... 

NEWSPRESS.am