Առնվազն 45 մարդ է մահացել Տանզանիայի նախագահի հրաժեշտի արարողության ժամանակ
Առնվազն 45 մարդ է զոհվել Տանզանիայի նախագահ Ջոն Մագուֆուլիի հրաժեշտի արարողության ժամանակ։ Այս մասին հայտնում է The Citizen թերթը՝ վկայակոչելով ոստիկանությանը:
Արարողությունը տեղի է ունեցել Դար-էս-Սալամ քաղաքի մարզադաշտում ` մարտի 21-ին: Ոստիկանության տվյալներով ՝ զոհվել է 45 մարդ, եւս 37-ը վիրավորվել են: Մարտի 17-ին հայտնի դարձավ, որ Տանզանիայի նախագահ Ջոն Մագուֆուլին մահացել է կորոնավիրուսից։
Մահացած նախագահը երկրում հակավիրուսային միջոցներ և կարանտին չի մտցրել: Նա խորհուրդ է տվել կորոնավիրուսով վարակված բնակիչներին աղոթքով բուժվել: