Պեսկովը խոսել է Պուտինի, Մերկելի ու Մակրոնի հնարավոր հանդիպման մասին
Ռուսաստանի Դաշնության Նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը խոստացել է տեղեկացնել Ռուսաստանի, Գերմանիայի և Ֆրանսիայի ղեկավարներ Վլադիմիր Պուտինի, Անգելա Մերկելի և Էմանուել Մակրոնի զրույցի ձևաչափի մասին, երբ վերջնականապես կհստակեցվի թեման։
Այս մասին տեղեկանում ենք Ria.ru կայքից։ Ավելի վաղ Պեսկովը հայտարարել էր, որ համակարգվում է Պուտինի, Մերկելի և Մակրոնի վիդեոկոնֆերանսը, թեմաներից մեկը կլինի Դոնբասը։
Պեսկովն ընդգծել է նաև, որ բանակցությունը կարող է լինել այս շաբաթ։