Ռոնալդուն՝ պրոդյուսեր և դերասան. ինչ անակնկալ է սպասվում ֆուտբոլասերներինՔննարկվել են կանանց նկատմամբ բռնության, ընտանեկան բռնության կանխարգելման, դրանց դեմ պայքարի ուղիներըԵրևանի ավագանու՝ պատգամավոր դարձած անդամների մանդատները տրվել են ցուցակների հաջորդ թեկնածուներինՊուտինը հրաժարվում է ընդունել Փաշինյանին Կրեմլում. ՍուրենյանցԹեհրանն ադրբեջանական AzTV պետական հեռուստաալիքը ներառել է թշնամական ԶԼՄ-ների ցանկում
Կինը հայտնել է, որ ցերեկը ամուսինը պլաստմասե խողովակով խփել է իրեն, իսկ երեկոյան սեռական բռնության ենթարկել
Էկոնոմիկայի նախարարությունը զգուշացնում է․ քիմիական սրսկման աշխատանքներ են արվելուՍտամբուլում վերաբացվելու է Բեյքոզ թաղամասի Սուրբ Նիկողայոս հայկական եկեղեցին
«Թույլ տվեք անհապաղ զանգահարել կնոջը»․ Բաքվում պահվող Լյուդվիգ Մկրտչյանի փաստաբանը հրատապ դիմել է Ալիևին
Պուտինը պատրաստ չէ դադարեցնել պատերազմը. ԶելենսկիՀայտնաբերվել է 481 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները Եվրոն բանկերում գնվում է միջինը 410.70 դրամովTRIPP–ն ուղղակի սահմանափակում է ՀՀ–ի շփումներն Իրանի հետ․ Լարիսա ԱլավերդյանՓրկարարներն արագիլին դուրս են բերել արգելափակումից և տեղափոխել անասնաբուժական կլինիկաՍեբաստիայի փողոցում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվիՀայկ Կոնջորյանի եղբորը ծեծի ենթարկելու գործով ևս մեկ անձ է ձերբակալվելԶրահաբաճկոն, ինքնաձիգ, փամփուշտ. ՆԳՆ–ն հրապարակել է Եղվարդի ապօրինի հրաձգարանի կադրերը (տեսանյութ)
«Գրտնակով 5-6 անգամ խփի գլխին, չեմ գիտակցել՝ ինչ եմ անում». 20-ամյա Էդիկն անվրդով պատմում է, թե ինչպես է սպանել մորը (տեսանյութ)
Պատկերացնո՞ւմ եք, թե ինչ ահռելի միջոցներ են ստացել մարդիկ իրենց անարդյունք աշխատանքի համարՆոր ուժ չի նշանակում նոր անուն կամ թարմ ու ոչինչ չասող դեմք. նոր ուժը արդիական, առաջադիմական ու իրատեսական հայացքներն ու լուծումներն են. ԶաքարյանԻրանը հարվածներ է հասցրել Իրաքյան Քրդստանում գտնվող ռազմական օբյեկտներին Չարը միշտ չէ, որ ներկայանում է բացահայտ կերպով. հաճախ այն քողարկվում է բարեպաշտության, արդարության և նույնիսկ ճշմարտության լեզվով. Իսահակ ՍրբազանԿիևի վրա ռուսական հարձակման հետևանքով զոհերի թիվն աճել է. կա 100 վիրավորԻսպանիայում շոգից մահացել է արդեն ավելի քան 3800 մարդՓրկարարները հայտնաբերել են մոլորված երեխաներին․ նրանց կյանքին վտանգ չի սպառնումԳեղարքունիքի և Կոտայքի մարզերում մի շարք բնակավայրերում 24 ժամ ջուր չի լինիԱդրբեջանը վերջ է դրել Ռուսաստանի տարածաշրջանային գերիշխանությանը Հարավային Կովկասում. Ուկրաինայի արտաքին հետախուզության Ինչպե՞ս է Կոնջորյանի եղբայրը լկտի հայհոյանքներ ու սպառնալիքներ հնչեցնում Նաիրի Հակոբյանի հասցեին. ՏԵՍԱՆՅՈՒԹ 18+Դավիթ Ամալյանը Հայաստանում և Ադրբեջանում ձերբակալված ու պահվող քաղբանտարկյալների մեկ տարբերություն է նշելԱյսօրվանից հայկական կաթնամթերքի համար ռուսական շուկան ամբողջությամբ փակվեց. Դավիթ Անանյան
Armat Media լրատվական գործակալության խուզարկությունն ապօրինի է ճանաչվել
Հայկ Կոնջորյանի եղբոր ծեծի մասին հաղորդումը փոխանցվել է ՔԿ. կադրեր՝ ծեծի դեպքի վայրից (տեսանյութ)Փրկարարները Սուրբ Հովհաննես մատուռի մոտակայքում քաղաքացիներին օգնություն են ցույց տվելՌուսաստանը ավիահարվածներ է հասցրել Զապորոժիեի, Սումիի և Դնեպրոպետրովսկի մարզերում. կան զոհեր և վիրավորներՈստիկանապետի նախկին խորհրդականն ուզում է ընդլայնել Արջուտի ոսկու հանքը ու պոչամբար կառուցել․ «Հետք»Այսօր և՛ Հայաստանի, և՛ Բաքվի բանտերում ազատազրկվում է մեր ողջ ժողովուրդը. Ավետիք ՉալաբյանԱյսուհետ քաղաքացին կարող է լիազորել այլ անձի՝ իր փոխարեն լրացնելու եկամուտների տարեկան հայտարարագիրը. ՊԵԿ (տեսանյութ)Գագիկ Ծառուկյանի թիմակիցները նամակ փոխանցեցին ՀՀ-ում Իրանի դեսպանին (տեսանյութ)Իրազեկում․ Տավուշում գործարկվելու է էլեկտրական շչակՑավոք, այս քաղաքական հետապնդման մեջ ներգրավված են Իրանի քաղաքացիներ. դա չպետք է թույլ տրվի. Արման Աբովյան (տեսանյութ)Հրաձգություն ԱՄՆ-ի Սիեթել քաղաքում. կան զոհեր
Գագիկ Ծառուկյանի թիմակիցները նամակ են հանձնում ՀՀ-ում Իրանի դեսպանին. ուղիղ
Հայկ Կոնջորյանի եղբոր ծեծի դեպքով մեկ անձ ձերբակալվել է․ ՆԳՆ հաղորդում է ներկայացվել
Վազգեն Մնացականյանը Բաքվում՝ ըմբշամարտի Մ-17 աշխարհի առաջնությանը առաջին հաղթանակն է տարելԱրտանիշ բնակավայրի մոտակայքում նավակը խափանվել է Սևանա լճում, նավակի վրա քաղաքացի կաԻրանի գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեին կոչով դիմել է «Հեզբոլլահ»-ինԻսակովի պողոտայում «Երեքնուկ» կամրջի վրա «Lexus»-ը վրшերթի է ենթարկել հետիոտնի. վերջինս մահшցել էԴավիթ Խուդաթյանը և Իրանի էներգետիկայի նախարարը քննարկել են Հայաստանի և Իրանի միջև էներգետիկ համագործակցության օրակարգային հարցերըՀՀ վարչապետը Նիկոլ Փաշինյանն է` արդեն իններորդ տարին, այս մեկ նախադասությունն է նախորդ հինգ տարիների քաղաքական գնահատականը և ուղեցույցը. Արփինե ՀովհաննիսյանԵրևանի քաղաքապետարանի պաշտոնատար անձին մեղադրանք է ներկայացվել դատական ակտը չկատարելու համար

Հայաստանի կառավարությունը հնարավոր է թուրքական կողմի լարած թակարդի մեջ դարձյալ հայտնվի. ՌԱԿ

Ռամկավար ազատական կուսակցության գերագույն խորհուրդը հայտարարություն է տարածել.

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ԻՇԽԱՆՈՒԹԻՒՆՆԵՐՈՒ
ՁԱԽՈՂ ԴԻՒԱՆԱԳԻՏՈՒԹԵԱՄԲ ԿՐՆԱՅ ՎՏԱՆԳՈՒԻԼ
ՆԱԽԱԳԱՀ ՊԱՅՏԸՆԻ ԿՈՂՄԷ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹԵԱՆ ՃԱՆԱՉՈՒՄԸ

Անցեալին հայ ժողովուրդը ականատեսն էր հանդիսացած դիւանագիտական վրիպումի մը եւ այսօր ազգովին կը գտնուի միեւնոյն վտանգին առջեւ:

Արդի պատմութեան մէջ ամերիկեան իշխանութիւնները երկու առիթներով մօտեցած էին ճանչնալու հայկական ցեղասպանութիւնը, սակայն Թուրքիոյ դիւանագիտական սադրանքները յաջողեցան ձախողցնել այդ ճանաչումը. առաջինը պատահեցաւ ֆութպոլի դիւանագիտական օրերուն, նախագահ Սերժ Սարգսեանի եւ նախագահ Ապտուլլա Կիւլի օրերուն, իսկ երկրորդը՝ 2009ի Ցիւրիխի մէջ փրոթոքոլներու ստորագրութեան առնչութեամբ, Ամերիկայի պետական քարտուղար Հիլլըրի Քլինթընի ներկայութեան:

Երկու առիթներով ալ թրքական իշխանութիւնները օգտագործեցին պատրուակը՝ յայտնելով որ կողմերը բանակցութեան մէջ են եւ երրորդ կողմի մը միջամտութիւնը կրնայ վտանգել գործընթացը:

Այսօր դարձեալ կը գտնուինք միեւնոյն կացութեան առջեւ ու վախն ունինք որ Հայաստանի իշխանութիւններու սխալ կողմնորոշումը առիթ կու տայ թրքական կողմին միեւնոյն վտանգաւոր դրութիւնը ստեղծելու: GZero կայքէջէն կը տեղեկանանք թէ Սպիտակ Տունը հաղորդած է Իան Պրեմմընին որ Պայտընի վարչակարգը պիտի ճանչնայ հայկական ցեղասպանութիւնը, ամերիկեան առաջին նախագահը որ պիտի ճանչնայ ցեղասպանութիւնը որ գործադրուեցաւ Օսմանեան կայսրութեան կողմէ Առաջին Աշխարհամարտի ընթացքին:

Արդարեւ, յարգուած քաղաքական մեկնաբան Իան Պրեմմըր, Եուրէյժա Քընսըլթինկ խումբէն կը գրէ GZEROի Մարտ 22ի համարին մէջ.

«Մեծ լուրը այն է որ Էրտողան մօտ օրէն պիտի դիմագրաւէ ուրիշ դիւանագիտական մարտահրաւէր մը Միացեալ Նահանգներէն, թէ՝ նախագահ Պայտըն պիտի ճանչնայ 1915ի հաոց սպանդը, օսմանեան իշխանութեան օրով, իբրեւ «ցեղասպանութիւն»:
Ապա Պրեմմըր կ'անդրադառնայ այս նիւթի պատմութեան՝ Օպամայի իշխանութեան օրերուն:

Նախագահ Պայտընի ճանաչումը պիտի հանդիսանայ լրացումը 2019ին Ամերիկայի զոյգ օրէնսդիր մարմիններուն կողմէ մեծամասնութեան ձայնով որդեգրուած ճանաչման:

Սակայն, այս ճակատագրական հանգրուանին կը նշմարուի վարանում մը Հայաստանի կառավարութեան կողմէ. վարանում մը որ կրնայ համազօր ըլլալ դիւանագիտական ձախաւեր քայլի մը:

Համայն հայութիւնը այսօր կը գտնուի ահազանգի մէջ, մտահոգուելով որ Հայաստանի կառավարութիւնը կրնայ դարձեալ իյնալ Թուրքիոյ կողմէ լարուած թակարդին մէջ, կորսնցնելով պատմական թանկագին առիթ մը:

Արդարեւ, Մարտ 23ի հանրային հեռուստատեսութեան խօսնակ Պետրոս Ղազարեան հարցազրոյց մը ունեցաւ է Հայաստանի Ապահովութեան Խորհուրդի քարտուղար Արմէն Գրիգորեանի հետ. Պր. Ղազարեանին ուղղակի հարցումին թէ Թուրքիան թշնամի պետութիւն կը ճանչցո՞ւի, Պր. Գրիգորեան պատասխանած է, «որ եթէ մենք գնում ենք տարածաշրջանի ապաշրջափակման, ապա մեր մօտեցումներում որոշակի շտկումներ պէտք է լինեն եւ անոնք այդ ուղղութեամբ աշխատում են»:

Շարունակելով հարցադրումը՝ «թէ Թուրքիան էլ թշնամի պետութիւն չի, Ա.Խ. քարտուղարն ասաց. «միանշանակ պնդել, թէ որեւիցէ վտանգ չի գալիս Թուրքիայից, սխալ կը լինի, բայց ընդհանուր տարածաշրջանում ընթացող գործողութիւնները այլ հնարաւորութիւններ են տալիս»:

Այս հաստատումները որոնք կը կատարուին ամէնէն պաշտօնական աղբիւրներու կողմէ ցնցած են Հայաստանի քաղաքական շրջանակները, եւ բազմաթիւ խումբեր ահազանգը հնչեցուցած են գործի անցնելու, խուսափելու համար վտանգէն:

Վերջերս «Ազգ»ի մէջ երեւցած լուր մը վրիպած էր քաղաքական շրջանակներու ուշադրութենէն. սակայն, այս վերջին զարգացումներու լոյսին տակ չափազանց նշանակալից կը դառնայ ան, ատիկա նախկին թրքահայ ֆրանսահպատակ Սամսոն Էօզարարտի այցելութիւնն էր Երեւան: Անցեալին ենթական հանդիսացած է պատգամներ փոխանցող ա, ամէն անգամ որ Թուրքիոյ կառավարութիւնը նախաձեռնութիւններ վերցուցած է հաղորդակցելու Հայաստանի իշխանութեանց հետ:

Դժուար է գուշակել թէ ի՛նչ պատգամ փոխանցած է Պր. Էօզարարատ հայկական իշխանութեանց. սակայն, այս օրերուն անոր երեւումը Երեւանի մէջ բաւական է լուրջ պատճառ է մտահոգութեան, Հայաստանի եւ Սփիւռքի համար:

ՌԱԿ Գերագոյն Խորհուրդը այսու կու գայ զգուշացնելու Հայաստանի իշխանութիւնները թէ աշխարհի համայն հայութիւնը ահազանգի մէջ է խուսափելու համար պատմակշիռ ծանր վտանգէ մը:

ՌԱՄԿԱՎԱՐ ԱԶԱՏԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹԻՒՆ
ԳԵՐԱԳՈՅՆ ԽՈՐՀՈՒՐԴ

Պոստոն
Մարտ 30, 2021