Անհետ կորած զինծառայողների որոնումները երեկ արդյունք չեն տվել
Պատերազմի ընթացքում զոհված և մինչ այժմ անհետ կորած համարվող զինծառայողների աճյունների որոնումները երեկ արդյունք չեն տվել: Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության փրկարար ջոկատներն այսօր որոնողական աշխատանքները շարունակում են Վարանդայի(Ֆիզուլի) և Ջրականի(Ջաբրայիլ) շրջաններում:
Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից հայտնում են, որ զինադադարից հետո հայտնաբերվել է ընդհանուր 1524 աճյուն: