Կոլումբիայում ոստիկանական համազգեստով ավազակները թալանել են հոգևորականներին
Ոստիկանական համազգեստով զինված մի խումբ մարդիկ կողոպտել են Կոլումբիայի կաթոլիկ եպիսկոպոսարանը, որ գտնվում է Բոգոտայում։ Այս մասին տեղեկանում ենք Ria.ru կայքից։
Ոստիկանության հայտարարության մեջ մասնավորապես նշված է․ «8-10 հոգուց բաղկացած խումբը, ներկայանալով որպես պետական պաշտոնյաներ, ներխուժել են կրոնական հաստատություն, կապել պահակներին և սկսել են որոնել արժեքավոր իրեր, ինչպես նաև դուրս են բերել մոտ 15 հազար դոլար գումարով պահարան»։
Տեղական լրատվամիջոցների հաղորդմամբ ՝ հանցագործները կապել են հոգևորականներին մի սենյակում, ապա իրենց կողոպուտն ավարտելուց հետո հեռացել։ Նշվում է, որ եպիսկոպոսարանում այդ պահին տեղի էր ունենում կոնֆերանս։