Իրական վիճակն այն է, որ տարվում է ցեղասպան քաղաքականություն․ ՄԻՊ
Խաղաղությունը մեզ համար բարձրագույն արժեք է, բայց մենք չպետք է թույլ տանք թմրեցնել մեզ ադրբեջանական կեղծ խաղաղասիրությամբ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը։
«Ինչ էլ անունը դնեք`
Ադրբեջանում բարձրագույն մակարդակով Հայաստանն ու հայ ժողովուրդը, ՀՀ քաղաքացին համարվում են թշնամի, պետական հովանավորչությամբ ատելության ու թշնամանքի զգացումով մեծացել է մի ողջ սերունդ: Սրանով հպարտանում է Ադրբեջանի նախագահը:
Իրական վիճակն այն է, որ տարվում է ցեղասպան քաղաքականություն:
Դա հիմնավորվում է օբյեկտիվ կոնկրետ ապացույցներով:
Այս ամենն այսօր վերահաստատել եմ մի շարք լրատվամիջոցների հետ հարցազրույցում»,-ասվում է գրառման մեջ։