Էրդողանը պատրաստվում է այցելել Շուշի և այնտեղ «նոր տոն» նշել
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ծրագրում է այցելել Ադրբեջանի կողմից օկուպացված Շուշի Ռամազանի տոնից հետո: Տեղեկությունը հայտնում է CNN Turk-ը:
«Ի դեմ իմ թանկագին եղբայր Իլհամ Ալիևի՝ ևս մեկ շնորհավորում եմ ադրբեջանցի բոլոր եղբայրներին Լեռնային Ղարաբաղում հաղթանակի առթիվ... Հուսով ենք, որ Ռամազանի տոնից հետո ամենասեղմ ժամկետում կայցելենք Շուշի և այնտեղ կնշենք նոր տոն»,- տեսակամուրջի ֆորմատով այսօր հայտնել է Էրդողանը՝ ելույթ ունենալով թյուրքալեզու պետությունների համագործակցության խորհրդի ոչ պաշտոնական գագաթնաժողովում:
Ռամազան-բայրամը նշվելու է մայիսի 13-14-ը: