NEWSPRESS.am֊ի անձնակազմը մեկնում է արձակուրդ. աշխատանքները կվերսկսենք սեպտեմբերի 1-իցՄոտ 25 հազար անօրինական միգրանտներ Սեուտայից վերադարձել են ՄարոկկոԼատվիա–Բելառուս սահմանին տեխնիկական խափանում է առաջացել․ սահմանային հսկողությունը դադարեցված էՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոն կարող է հրաժարական տալԿորսիկայի ժողովն ընդունել է բանաձև, պահանջվում է անհապաղ ազատ արձակել ապօրինի պահվող հայ գերիներինՀԾԿՀ-ն ուսումնասիրել է «Երևանի ՋԷԿ»-ի էներգաբլոկի աշխատանքըՀայր Ասողիկը կիրակի Սուրբ Պատարագ կմատուցի Մայր ՏաճարումՀայկական ալկոհոլի վաճառքները ՌԴ-ում նվազում են․ կոնյակի անկումը հասել է 12 տոկոսիWildberries-ի պահեստների վրա հարձակումները վնասներ են պատճառել նաև հայ գործարարներինՌԴ ՊՆ․ ՀՕՊ-ը խոցել է 223 ուկրաինական անօդաչուԵրևանում կողոպտել են «Իդրամի» ինկասացիայի ավտոմեքենան՝ տանելով 34 պարկ փողի կապոցՆախաձեռնվել է քրեական վարույթ՝ ինքնասպանության հասցնելու հատկանիշներով․ տղայի մարմին է հայտնաբերվելԳագիկ Ծառուկյանի դստեր նոր հրապարակումըՌուբեն Վարդանյանի կինը կրկին դիմել է Փաշինյանին և Ալիևային՝ Բաքու այց կազմակերպելու համարԻրանի և Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային իրավիճակըՇոգ եղանակի պատճառով աճել է էլեկտրաէներգիայի սպառումը, ինչը հանգեցնում է վթարների․ Ռոմանոս ՊետրոսյանՄոսկվան արձագանքել է ԵԱՏՄ-ի վերաբերյալ Փաշինյանի հայտարարությանըՖրանսիան ուժեր է տեղակայել Իսպանիայի սահմանին՝ Սեուտայի միգրացիոն ճգնաժամի ֆոնինՄԻՊ-ի և ՔԾ ներկայացուցիչները քննարկել են ազատազրկվածների իրավունքների պաշտպանությունըԲաքվում շարունակվում է ապօրինաբար պահվող հայ ռազմագերիների «դատավարությունը»«Արարատ» ռեստորանային համալիրի դիմաց 23-ամյա երիտասարդը ատրճանակից մի քանի կրակոց է արձակելԱԺ-ում լրագրողների աշխատանքի նոր սահմանափակումները մտահոգել են մասնագիտական կառույցներինՌոբերտ Քոչարյանի գրասենյակի արձագանքը՝ դատարանի տարօրինակ որոշմանըԲաքվի էլիտար բնակելի համալիրներից մեկում հրդեհ է բռնկվելԿոտայքում մեկ օրում չորս մարդու կյանք խլած Թադևոս Հովակիմյանը կրկին անմեղսունակ է ճանաչվել. ՓաստինֆոԵԱՏՄ-ում ընդլայնվում է նավիգացիոն կնիքների կիրառումը բեռնափոխադրումների վերահսկման համարՈւկրաինան ակտիվացրել է Ռուսաստանի քաղաքացիական բնակչության դեմ հարձակումները․ ԶախարովաՓաշինյանի որոշումներով 7 պաշտոնյա ազատվել է պաշտոնիցԻսրայելի բանակը հայտարարել է ՀԱՄԱՍ-ի սպայի և հրամանատարի սպանության մասինԱրայիկ Հարությունյանն ազատվել է վարչապետի աշխատակազմի ղեկավարի պաշտոնիցՈւկրաինայի դեմ պատերազմում Ռուսաստանը կորցրել է 1.6 միլիոն զինվոր. ԶելենսկիԱվարտվել են բանակցությունները հայկական ձկնարտադրանքի՝ վրացական շուկայում իրացման հարցումԳևորգ Պապոյանը «Արարատցեմենտում» ներկայացրել է նորանշանակ կառավարիչ Դավիթ ԳևորգյանինՇիրակի մարզի քրեական ոստիկանները կեղծ օղի պատրաստելու և իրացնելու դեպք են բացահայտելԵրախտագիտության մեդալով է պարգևատրել Կիպրոսում հայ համայնքի ներկայացուցիչըՀիմնական խնդիրը մնում է՝ ինչպես կանխել ապօրինի կալանավորումների պրոցեսը․ ԱբրահամյանԹբիլիսյան խճուղում բախվել են «Nissan»-ը ու «Ford»-ը․ օպերատիվ են գործել պարեկներըԵրևանի «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատ»-ը հանձնվել է ՀՀ կառավարմանն ու պահպանմանըՀայաստանի համար Էբոլա հիվանդության ներմուծման և հետագա տարածման ռիսկը գնահատվում է ցածր Օգոստոսին օդի ամսական միջին ջերմաստիճանը կանխատեսվում է նորմայի սահմաններումՆիկոլ Փաշինյանի հերթական հատիկառհատիկըՆԳ նախարարի հրամանով Օլիվյե Լեֆեբվրը պարգևատրվել է հայ-ֆրանսիական համագործակցության զարգացման գործում ունեցած ներդրման համարՆարեկ Կարապետյանը լրատվամիջոցների հետ խոսելիս մի քանի բավականին ուժեղ սուտ պնդումներ է արել ՀԷՑ-ի վերաբերյալ. Ռոմանոս Պետրոսյան
45-ամյա օտարերկրացի տղամարդը Տիգրան Մեծի պողոտայում տաբատն իջեցրած պառկել է նստարանին
Մի քանի ամսում ռուսները Ուկրաինայում ոչնչացրել են 200 բենզալցակայանԲարձր ենք գնահատում այն աջակցությունը, որը Պորտուգալիան ցուցաբերում է ՀՀ-ԵՄ զարգացման գործում Նուբարաշենում կիրականացվեն սրսկման աշխատանքներ․ բնակիչներին հորդորում են փակել պատուհանները«Տելեգրամ»-ի միջոցով 10 կգ թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքի վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել էՀրազդանի բժշկական կենտրոնում լույս աշխարհ է եկել հերթական «հսկան»Քննարկվել են Շիրակի մարզում մարդու իրավունքների պաշտպանությանն առնչվող խնդիրներ
Մամուլ

Արցախի անկախության ճանաչման՝ Արթուր Վանեցյանի բանաձևը. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Հայաստանի կողմից Արցախի անկախության ճանաչման գործընթացը վերջին 30 տարվա ընթացքում եղել է վիճելի թեմա այն առումով, որ դրան դեմ հանդես եկողները բերում էին որոշ փաստարկներ, մասնավորաբար, որ Հայաստանի կողմից Արցախի անկախության ճանաչումը կնշանակի հրաժարում բանակցային ֆորմատից, ինչն էլ հղի է պատերազմի սպառնալիքով:

Իհարկե, ինչպես ասում են, ցանկացած բանակցություն նախընտրելի է, քան պատերազմը, բայց պատերազմ, այդուհանդերձ, եղավ՝ Հայաստանի և Արցախի համար վատագույն ելքով: Սա քննարկելու այլ թեմա է, սակայն մեկ բան հստակ է, որ գործող իշխանությունները չկարողացան ապահովել բանակցությունների շարունակականությունը, ինչը հանգեցրեց պատերազմի:

Ակնհայտ է նաեւ, որ Արցախի ճանաչման հարցը գերակտուալ դարձավ հենց պատերազմի մեկնարկին, նույնիսկ Արցախի եւ Հայաստանի բարձրագույն իշխանությունների ներկայացուցիչների կողմից գործընթաց սկսելու նպատակադրումներ հնչեցին, սակայն դա տեղի չունեցավ ըստ երեւույթին այն պատճառով, որ Նիկոլ Փաշինյանն իրավիճակն իր ողջ նրբություններով այլ կերպ էր պատկերացնում կամ ընդհանրապես չէր պատկերացնում:

Ներկա իրավիճակում քաղաքական դաշտի հիմնական դերակատարները գրեթե չեն խոսում Արցախի անկախության ճանաչման անհրաժեշտության մասին, ինչը հետագա քաղաքական զարգացումներն ու բանակցությունները տեղափոխում է նույն հունի մեջ, ինչ եղել է մինչ այս պահը: Սակայն օրերս «Ադեկվատի» «Սպանել Պողոսին» հերթական հաղորդումից հայտնի դարձավ, որ «Հայրենիք» կուսակցության ծրագրային հիմնադրույթներում ներառված է Արցախի անկախության ճանաչման հարցը՝ նվազագույնը ԼՂԻՄ-ի սահմաններով: Իհարկե, հասկանալի է, որ քաղաքական այս ուժի համար ձգտումներն ավելին են, բայց գոնե նվազագույնն արձանագրված է ծրագրային փաստաթղթերով:

Արթուր Վանեցյանն, ըստ էության, լինելով նաև բարձրաստիճան սպա, հասկացել է, որ առանց Արցախի ճանաչման հնարավոր չէ ապահովել Արցախի լիարժեք անվտանգությունն ու գոյությունը: Խնդիրը նաև այն է, որ իրերի այսկերպ դասավորվածության պարագայում, երբ պատերազմի ելքով կորսվել է Արցախի բուն տարածքների մի մասը, Արցախի անկախության ճանաչումը ԼՂԻՄ-ի նախկին սահմաններով՝ ներառյալ ՀՀ-ի հետ ցամաքային անվտանգ հաղորդակցության համար անհրաժեշտ միջանցքը Քաշաթաղի տարածքով, հնարավորություն կտա իրավական հենք ապահովել հետագա բանակցությունների համար, հակառակ դեպքում միջազգային հանրության համար ընկալելի չեն լինի Արցախի լիակատար անկախության ձգտումները:

Իհարկե, այս ծրագրի ընդլայնումը եւ իրականացումը հնարավոր կդառնա բացառապես այն պարագայում, երբ հայկական երկու պետությունները կուղղեն իրենց մեջքը, բայց ակնհայտ է, որ գործող իշխանությունների օրոք կամ նրա վերարտադրության դեպքում դա հնարավոր չէ: Մյուս կողմից՝ քանի որ մեր հասարակության մի ստվար՝ հիմնականում չկողմնորոշված հատված հոգնել է անձերով պայմանավորված ընտրություն կատարելուց, շատ կարեւոր է ծրագրային այսպիսի մոտեցումների շուրջ հանրային ընկալումների ձեւավորումը, ինչն ընտրություններում որևէ քաղաքական ուժի քվե տալու պատրաստակամության պատճառներից թերեւս դոմինանտը կարող է հանդիսանալ»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: