Հայկ Չոբանյանը կնշանակվի ԲՏԱ նախարար
Ինչպես արդեն տեղեկացրել էինք՝ Հայկ Չոբանյանն ազատվել է Տավուշի մարզպետի պաշտոնից։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՀՀ կառավարության նիստի ժամանակ նշել է, որ Հակոբ Արշակյանի փոխարեն ԲՏԱ նախարար է նշանակվելու Հայկ Չոբանյանը։
Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Հակոբ Արշակյանին՝ կատարած աշխատանքի համար։