Սա՞ է ձեր պետականամետ մտածողությունը. Կառավարությունը տապալեց ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նիստը․ Ափոյան
Իշխանությունը հերթական անգամ իր վարքագծով ապացուցեց, որ բուհերի կառավարման մարմիններում վերջիններիս ներկայացուցչությունը պայմանավորված է միայն նեղ քաղաքական շահեր սպասարկելով։ Մինչդեռ «Բարձրագույն կրթության և գիտության մասին» ՀՀ օրենքի նախագիծը առաջնահերթություն է տալիս հենց վերջիններիս մասնակցության թվի աճին բուհերի հոգաբարձուների խորհուրդների կազմում։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԵՊՀ Ուսանողական խորհրդի նախագահ Դավիթ Ափոյանը։
«Սա՞ է ձեր պետականամետ մտածողությունը։ Իսկ միգուցե իշխանության ներկայացուցիչների բացակայությունը խորհրդի նիստին պայմանավորված է օրակարգում բուհի մասնաշենքերը վաճառելու հարցի բացակայությա՞մբ:
Հ.Գ․ ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նիստը չկայացավ՝ կառավարության անդամների բացակայության արդյունքում քվորում չապահովելու հետևանքով»,-գրել է Ափոյանը։
Հիշեցնենք, որ ավելի վաղ ԵՊՀ խոսնակ Գևորգ Էմին-Տերյանը հայտնել էր, որ Կառավարությունը և ԿԳՄՍ-ն բոյկոտում են ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նիստը։