Նաջարյանը փոշմանել է․ Աղազարյանն ասել է, թե ինքը կասկածի տակ չի դնում Քարվաճարի հայկական լինելը
«Իմ քայլը» խմբակցության անդամ Հովիկ Աղազարյանը մեկնաբանել է աղմկահարույց հարցազրույցում հնչեցրած միտքը, թե Քարվաճառը հայկական չէ: Պատգամավորի խոսքով՝ դա ասել է աշխարհաքաղաքական իրողությունների կոնտեքստում:
«Հայտնի հարցազրույցում ես Քարվաճառի մասին հարցին անդրադարձել եմ էն օրերին տիրող և այսօրվա աշխարհաքաղաքական իրողությունների կոնտեքստում: Որևէ մեկը չի կարող իմ խոսքի մեջ գտնել անգամ նշույլ, որը կարող է տանել էն մտքին, թե ես կասկածի տակ եմ դնում Քարվաճառի հայկական պատկանելիության հարցը», - մեկնաբանեց Աղազարյանը՝ ավելացնելով, որ Քարվաճառը հայկական է:
Հիշեցնենք, որ իմքայլական պատգամավոր Հովիկ Աղազարյանը հայտարարել էր, որ Քարվաճառը հայկական չի եղել.
«Ամբողջ աշխարհն ասում է՝ Քելբաջարը քոնը չի, տղա ջան, արագ-արագ հետ տուր: Ու դու էլ խելոք-խելոք պետք ա հետ տայիր՝ վաղ թե ուշ»: