Դմիտրի Պեսկովի ավտոմեքենան վթարի է ենթարկվել
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովի մեքենան վթարի է ենթարկվել։ Այս մասին տեղեկանում ենք Ria.ru կայքից։
Ինքը՝ Կրեմլի խոսնակը, հաստատել է պատահարի մասին տեղեկությունը: Ըստ Պեսկովի, վթարի պահին ինքը մեքենայում չի եղել:
Դեպքի հետ կապված այլ մանրամասներ դեռևս հայտնի չեն։