Նիկոլ Փաշինյանին հեռացնես վաղը կգա նոր Նիկոլ Փաշինյան․ դա սիմպտոմ է․ ռուս քաղաքագետ
«Նիկոլ Փաշինյանը սիմպտոմ է: Այդ մասին ասել է քաղաքագետ Դմիտրի Եվստաֆևը։ Նրա դիտարկմամբ՝ Նիկոլ Փաշինյանը ցույց է տալիս, որ Հայաստանի հասարակությունը ներսից սպառվել է։
«Նիկոլ Փաշինյանին հեռացնես վաղը կգա նոր Նիկոլ Փաշինյան։ Որքան ուզում ես` արտահերթ ընտրություններ պահանջիր և մասնակցիր` վիճակի չի փոխվի։ Հիվանդությունը չկրկնվելու համար պետք է պայքարել պատճառի հետ։ Իսկ պատճառը` օտարերկրյա գործակալներն են և դրանց քարոզչությունը: Եթե այսպես շարունակվի` գործակալները կքարոզեն նաև Հայաստանը թուրքական վիլայեթ դարձնելու օգին ու հասարակական դիմադրության չեն հանդիպի»,-ասել է Եվստաֆևը։