Եվրատեսիլի այս տարվա մրցույթին կթույլատրվի հանդիսատեսի ներկայությունը
Հոլանդիայի իշխանությունները թույլատրել են հասարակությանը մասնակցել Եվրատեսիլ երգի մրցույթին, որը տեղի կունենա մայիսին Ռոտերդամում։ Այս մասին տեղեկանում ենք Ria.ru կայքից։
Մի շարք խորհրդատվություններից հետո այս որոշումն են կայացրել մրցույթի կազմակերպիչները։
Եվրատեսիլի գործադիր ղեկավար Մարտին Օստերդալը որոշման մասին մասնավորապես նշել է․ «Մենք ողջունում ենք Նիդեռլանդների կառավարության այս որոշումը և երկրպագուներին մայիսին Եվրատեսիլ երգի մրցույթին հրավիրելու հնարավորությունը»։
Օստերդալի հայտարարությունը տեղադրվել է Եվրատեսիլի պաշտոնական կայքում։