Աֆղանստանում ուղղաթիռ է վթարի ենթարկվել ․ կան զոհեր և վիրավորներ
Աֆղանստանի բանակին պատկանող ուղղաթիռը վթարի է ենթարկվել երկրի հարավում գտնվող Հելմանդ նահանգում։ Այս մասին հաղորդում է Ariana News-ը։
Վթարի հետևանքով երեք մարդ զոհվել է, չորսը վիրավորվել են։ Ուղղաթիռի կործանման պատճառների մասին դեռևս մանրամասներ հայտնի չեն:
Աֆղանստանի Պաշտպանության նախարարությունը տեղեկացրել է վթարի մասին։ Նոր մանրամասների դեպքում կտրվի լրացուցիչ տեղեկություն։