Կայացել է ՀՀ եւ ՌԴ փոխվարչապետների հանդիպումը. քննարկվել են Արցախի բնակիչներին ուղղված հումանիտար աջակցության հարցերը
Այսօր Երեւանում կայացել է ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի եւ ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկի հանդիպումը: Այս մասին հայտնում են ՀՀ կառավարությունից։
Հանդիպման ընթացքում քննարկվել են Արցախի բնակիչներին ուղղված հումանիտար աջակցության հարցերը, ինչպես նաեւ երկու երկրների միջեւ տնտեսության, էներգետիկայի, տրանսպորտի, գյուղատնտեսության, ենթակառուցվածքների եւ առողջապահության ոլորտներում համագործակցության խորացման հեռանկարները:
Անդրադարձ է կատարվել նաեւ փոխվարչապետների համանախագահությամբ գործող եռակողմ աշխատանքային խմբի եւ փորձագիտական խմբերի աշխատանքներին առնչվող հարցերին: