Ոչինչ չեմ կարող ասել, որովհետև հրապարակման ենթակա չէ. ԳՇ պետը՝ «Իսկանդեր»-ի կիրառման մասին
Այսօր «Եռաբլուր» զինվորական պանթեոնում լրագրողների հետ զրույցում ԶՈւ Գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանը խոսելով տարածաշրջանային և սահմանային իրավիճակի մասին, նշեց, որ ընդհանուր առմամբ տարածաշրջանում իրավիճակը բավականին լարված է։
«Մեր սահմաններին հարաբերական կայունություն է։ Միջադեպեր որպես այդպիսին գրեթե չեն կիրառվում, սակայն ընդհանուր լարվածությունը, որն առկա է, շարունակվում է և դա ազդեցություն է ունենում և՛ սահմանային ծառայության, և՛ ընդհանուր մեր առօրյա կյանքի վրա»,-նշեց Դավթյանը։
Լրագրողների այն հարցին՝ արդյոք պատերազմի ժամանակ կիրառվե՞լ է «Իսկանդեր», Դավթյանը պատասխանեց. «Ոչինչ չեմ կարող ասել, որովհետև հրապարակման ենթակա չի»: