Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 1116 նոր դեպք, մահացել է 23 մարդ
Ապրիլի 2-ի՝ ժամը 11:00-ի դրությամբ, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 194 852 դեպք, որոնցից 174 545-ն առողջացած, 3 552-ը մահվան ելքով, այլ պատճառներով մահվան ելքերի թիվը՝ 904 է: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 15 851 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 864 876 թեստավորում: Երեկ կատարվել է 4 830 թեստավորում։
Այսպիսով` ապրիլի 2-ի դրությամբ՝ Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսի վարակման 1116 նոր դեպք, 19 մարդ մահացել է։ Նախորդ օրն արձանագրվել է մահվան 4 դեպք, երբ պացիենտի մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: