Պուտինի հետ նախատեսված հանդիպմամբ պայմանավորված՝ Փաշինյանն աշխատում է ինքնամեկուսացման պայմաններում․ խոսնակ
Մոսկվայում ապրիլի 7-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ նախատեսված հանդիպմամբ պայմանավորված՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ապրիլի 2-ից աշխատում է ինքնամեկուսացման պայմաններում։ Այս մասին ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը գրել է ֆեյսբուքյան իր էջում։
«Բացի անձնական ընդունելություններից և հանրային միջոցառումներից, վարչապետը աշխատում է պլանային օրակարգով»,-հայտնեց Գևորգյանը։